ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մայիսի 2018 թվականի |
թիվ 74 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) արդյունավետ իրականացումն ապահովելու և տեխնիկական կանոնակարգման ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների փոխգործակցության մեխանիզմը փորձնական ռեժիմով մշակելու գործընթացներն արագացնելու նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ ապահովել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի վերաբերյալ տեղեկացման համակարգի ձևավորման պիլոտային ծրագրի իրականացումը 2018-2019 թվականներին:
2. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի վերաբերյալ տեղեկացման համակարգի ձևավորման պիլոտային ծրագիրը 2018-2019 թվականներին իրականացնելու միջոցառումների պլանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի |
ՊԼԱՆ
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի վերաբերյալ տեղեկացման համակարգի ձևավորման պիլոտային ծրագիրը 2018-2019 թվականներին իրականացնելու միջոցառումների
Միջոցառման անվանումը |
Կատարողը |
Ժամկետը |
Ակնկալվող արդյունքը |
1 |
2 |
3 |
4 |
1. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի վերաբերյալ տեղեկացման համակարգի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, տեղեկացման համակարգ) ձևավորման պիլոտային ծրագրի նորմատիվ ապահովում: Տեղեկացման համակարգի ձևավորման պիլոտային ծրագիրն իրականացնելիս Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) փոխգործակցության ժամանակավոր կարգի մշակում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
2018 թվականի III եռամսյակ |
ժամանակավոր կարգի հաստատման վերաբերյալ Հանձնաժողովի կոլեգիայի որոշում |
2. Տեղեկացման համակարգի ձևավորման պիլոտային ծրագրի տեխնոլոգիական և տեխնիկական ապահովում՝ |
|||
ա) «Վտանգավոր արտադրանքի վերաբերյալ տեղեկացման համակարգի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի (այսուհետ համապատասխանաբար՝ ընդհանուր գործընթաց, ինտեգրված համակարգ, տեխնոլոգիական փաստաթղթեր) նախագծերի արդիականացում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
սույն պլանի |
տեխնոլոգիական փաստաթղթերի նախագծեր |
բ) ինտեգրված համակարգի՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում ընդհանուր գործընթացի ծառայությունների ծրագրային ապահովման արդիականացում՝ տեխնոլոգիական փաստաթղթերի նախագծերին համապատասխան |
Հանձնաժողով |
սույն կետի «ա» ենթակետը կատարելուց հետո 2 ամսվա ընթացքում |
տեխնիկական-աշխատանքային նախագիծ |
գ) ինտեգրված համակարգի՝ անդամ պետությունների ազգային հատվածներում օգտագործելու համար ընդհանուր գործընթացի բազային իրագործման բաղադրիչների մշակում (անհրաժեշտության դեպքում) |
Հանձնաժողով |
սույն կետի «ա» ենթակետը կատարելուց հետո 2 ամսվա ընթացքում |
տեխնիկական-աշխատանքային նախագիծ |
դ) ինտեգրված համակարգի՝ անդամ պետությունների ազգային հատվածներում օգտագործելու համար ընդհանուր գործընթացի բազային իրագործման բաղադրիչների փոխանցում (անհրաժեշտության դեպքում) |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
սույն կետի «ա» ենթակետը կատարելուց հետո 3 ամսվա ընթացքում |
ընդունման-հանձնման ակտեր |
ե) տեղեկացման համակարգի ձևավորման պիլոտային ծրագրին մասնակցելու համար անդամ պետությունների լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի մշակում (լրամշակում) և կարգաբերում |
անդամ պետություններ |
սույն կետի «ա» ենթակետը կատարելուց հետո 3 ամսվա ընթացքում |
տեխնիկական-աշխատանքային նախագիծ |
3. Տեղեկացման համակարգի փորձնական շահագործում՝ |
|||
ա) անդամ պետությունների լիազորված մարմինների և Հանձնաժողովի տեղեկատվական համակարգերի միջև տեղեկատվական փոխգործակցության համալիր փորձարկման անցկացում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
սույն պլանի |
արձանագրություն |
բ) տեղեկացման համակարգի փորձնական շահագործման անցկացում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
սույն պլանի |
հաշվետվություն |
4. Տեղեկացման համակարգի ձևավորման պիլոտային ծրագրի արդյունքների ամփոփում: Տեղեկացման համակարգի փորձնական շահագործման արդյունքներով հանձնարարականների, այդ թվում՝ ընդհանուր գործընթացի իրագործման վերաբերյալ հանձնարարականների, ինչպես նաև Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում ներառելու համար ընդհանուր գործընթացի տեղեկագրքերի և դասակարգիչների մշակման, վարման և կիրառման վերաբերյալ առաջարկների նախապատրաստում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
սույն պլանի |
արձանագրություն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: