Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 5
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.02.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.01.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2017 թվականի

թիվ 5

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 5 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերով նախատեսված սկզբունքներն իրագործելու նպատակով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 020/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 020/2011) պահանջները կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունվարի 15-ի թիվ 5 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի

հունվարի 16-ի թիվ 5 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունվարի 15-ի թիվ 5 որոշման մեջ կատարվող

 

1. Անվանման մեջ և 1-ին կետում «արտադրանքի համապատասխանության գնահատում (հաստատում)» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում» բառերով։

2. Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 020/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 020/2011) պահանջները կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հաստատում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)՝ նշված որոշմամբ հաստատված ծրագրում՝

ա) անվանման մեջ «արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում)» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում» բառերով.

բ) 7-րդ սյունակի անվանման մեջ «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.

գ) 10-րդ դիրքը հանել.

դ) 24-րդ դիրքում 3-րդ սյունակում «EN 55017:2011» նշագրումը փոխարինել «CISPR 17:2011» նշագրումով, 5-րդ սյունակում «2013» թիվը փոխարինել «2017» թվով, 6-րդ սյունակում «2014» թիվը փոխարինել «2018» թվով.

ե) 31-րդ և 45-րդ դիրքերում 5-րդ սյունակում «2014» թիվը փոխարինել «2016» թվով, 6-րդ սյունակում «2015» թիվը փոխարինել «2017» թվով.

զ) 52-րդ դիրքում 3-րդ սյունակում «ԲՍՏ IЕС 61000-4-6-2011 (IЕС 61000-4-6:2008)» նշագրումը փոխարինել «IЕС 61000-4-6:2013» նշագրումով, 5-րդ սյունակում «2013» թիվը փոխարինել «2017» թվով, 6-րդ սյունակում «2014» թիվը փոխարինել «2018» թվով.

է) 59-րդ, 60-րդ, 84-րդ և 95-րդ դիրքերում 5-րդ սյունակում «2013» թիվը փոխարինել «2016» թվով, 6-րդ սյունակում «2014» թիվը փոխարինել «2017» թվով.

ը) 61-րդ, 66-րդ, 96-րդ և 143-րդ դիրքերում 5-րդ սյունակում «2012» թիվը փոխարինել «2016» թվով, 6-րդ սյունակում «2013» թիվը փոխարինել «2017» թվով.

թ) 63-րդ, 133-րդ և 142-րդ դիրքերում 5-րդ սյունակում «2012» թիվը փոխարինել «2017» թվով, 6-րդ սյունակում «2013» թիվը փոխարինել «2018» թվով.

ժ) 64-րդ, 69-րդ, 100 ֊- 103-րդ, 105-րդ, 112-րդ, 114 - 117-րդ և 122 - 132-րդ դիրքերում 5-րդ սյունակում «2013» թիվը փոխարինել «2017» թվով, 6-րդ սյունակում «2014» թիվը փոխարինել «2018» թվով.

ժա) 113-րդ դիրքում՝

3-րդ սյունակում «ԳՕՍՏ Ռ 52459.3-2009 (ЕН 301 489-3-2002)-ի հիման վրա» բառերից հետո լրացնել «հաշվի առնելով EN 301 489-3 V1.6.1:2016-ը» բառերով,

5-րդ սյունակում «2013» թիվը փոխարինել «2017»-թվով, 6-րդ սյունակում «2014» թիվը փոխարինել «2018» թվով.

ժբ) 137-րդ դիրքում 3-րդ սյունակում «ԳՕՍՏ Ռ 52691-2006» բառերը փոխարինել «ԳՕՍՏ Ռ ՄԷՀ 60945-2007» բառերով, 5-րդ սյունակում «2012» թիվը փոխարինել «2017» թվով, 6-րդ սյունակում «2013» թիվը փոխարինել «2018» թվով։

3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 146 - 181-րդ դիրքերով՝

 

146

13.320 29.020

Ազդանշանման համակարգեր։ Մաս 4։ Էլեկտրամագնիսական համատեղելիություն։ Ստանդարտ՝ արտադրանքի խմբի համար։ Հրդեհային, հակակոտրանքային, պահակային ազդանշանային համակարգերի, տեսահսկման, հասանելիության հսկողության և սոցիալական ազդանշանային համակարգերի բաղադրիչների խանգարումակայունությանը ներկայացվող պահանջներ։

ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 50130-4:2011-ի հիման վրա

Հոդված 4

2016 թվական

2017 թվական

Բելառուսի Հանրապետություն

147

29.120.70

Ռելե չափիչ և պաշտպանիչ սարքավորում։ Մաս 26։ Էլեկտրամագնիսական համատեղելիության պահանջներ։

ԳՕՍՏ-ի մշակում՝ IEC 60255-26:2013-ի հիման վրա

Հոդված 4

2016 թվական

2017 թվական

Բելառուսի Հանրապետություն

148

29.120.50

Սարքավորում էլեկտրական օժանդակ։ Հսկիչ-չափիչ սարքեր՝ մնացորդային հոսանքի, կենցաղային և նույնանման օգտագործման համար (RCMs)։ ԳՕՍՏ-ի մշակում՝ IEC 62020:2003-ի հիման վրա

Հոդված 4

2015 թվական

2017 թվական

Ղազախստանի Հանրապետություն

149

33.100.10

Սարքավորում արդյունաբերական, գիտական և բժշկական։ Ռադիոհաճախականության խանգարումների բնութագրեր։ Նորմեր և չափումների մեթոդներ։

ԳՕՍՏ-ի մշակում՝ CISPR 11:2015 +AMD1:2016-ի հիման վրա՝
ԳՕՍՏ 30805.11-2002 (ՍԻՍՊՌ 11:1997)-ի փոխարեն

Հոդված 4

2015 թվական

2017 թվական

Բելառուսի Հանրապետություն

150

13.110 61.080

Մեքենաների անվտանգություն։ Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումներ։ Մաս 31: Կարի մեքենաներին, կայանքներին և համակարգերին ներկայացվող անվտանգության լրացուցիչ պահանջներ և էլեկտրամագնիսական համատեղելիության պահանջներ:

ԳՕՍՏ IEC 60204-31-2012-ի վերանայում՝ հաշվի առնելով
IEC 60204-31:2013-ը

Հոդված 4

2017 թվական

2018 թվական

Ռուսաստանի Դաշնություն

151

91.060.50

Դռներ մեքենայացված։ Արտադրանքի ստանդարտ, շահագործման բնութագրեր։ Դռան բլոկներ՝ բացի դարձկեն բլոկներից, որոնք ի սկզբանե նախատեսված են մեքենայացված շարժաբերի հետ տեղակայելու համար և չունեն հրակայունության ու ծխի անթափանցության բնութագրեր։ ԳՕՍՏ-ի մշակում՝
EN 16361:2013+A1:2016-ի հիման վրա

Հոդված 4

2017 թվական

2018 թվական

Բելառուսի Հանրապետություն

152

29.120.50

Ավտոմատ անջատիչների, գերհոսանքներից ներկառուցված պաշտպանությամբ դիֆերենցիալ հոսանքով կառավարվող ավտոմատ անջատիչների (RCBO), կենցաղային և նույնանման նշանակության՝ առանց գերհոսանքներից ներկառուցված պաշտպանության դիֆերենցիալ հոսանքով կառավարվող ավտոմատ անջատիչների (RCCB) համար ավտոմատ կրկնական միացման (ARD) սարքվածքներին ներկայացվող պահանջներ։

ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 50557:2011-ի հիման վրա

Հոդված 4

2017 թվական

2018 թվական

Բելառուսի Հանրապետություն

153

33.040.60

Էլեկտրական ցանցերով տեղեկատվությունը փոխանցելու ապարատուրա, որն օգտագործվում են ցածրավոլտ կայանքներում։ Ռադիոխանգարումների բնութագրեր։ Սահմաններ և չափումների մեթոդներ։ Մաս 1։ Ապարատուրա՝ կենցաղային օգտագործման համար։

ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 50561-1:2013-ի հիման վրա

Հոդված 4

2018 թվական

2019 թվական

Բելառուսի Հանրապետություն

154

29.130.20

Բաշխման և կառավարման ցածրավոլտ լրակազմային սարքեր։ Մաս 6։ Հավաքովի հաղորդաձողերի համակարգեր (հաղորդաձողալարեր)։

ԳՕՍՏ-ի մշակում՝ IEC 61439-6:2012-ի հիման վրա

Հոդված 4

2015 թվական

2017 թվական

Բելառուսի Հանրապետություն

155

29.130.20

Բաշխման և կառավարման ցածրավոլտ ապարատուրա։ Կոնտրոլերների և սարքերի միջև ինտերֆեյսներ (CDI)։ Մաս 2։ Շարժաբեր սենսորային ինտերֆեյս (AS-i)։
ԳՕՍՏ-ի մշակում՝
IEC 62026-2:2008 հիման վրա

Հոդված 4

2018 թվական

2019 թվական

Բելառուսի Հանրապետություն

156

29.130.20

Բաշխման և կառավարման ցածրավոլտ ապարատուրա։ Կոնտրոլերների և սարքերի միջև ինտերֆեյսներ (CDI)։ Մաս 7։ CompoNet

ԳՕՍՏ-ի մշակում՝ IEC 62026-7:2010 հիման վրա

Հոդված 4

2018 թվական

2019 թվական

Բելառուսի Հանրապետություն

157

33.100

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն։ Հաստատուն հոսանքի սնուցման ցածրավոլտ աղբյուրներ։ Պահանջներ և փորձարկումների մեթոդներ։

ԳՕՍՏ-ի մշակում՝ IEC 61204-3:2011-ի հիման վրա՝ ԳՕՍՏ 32132.3-2013 (IEC 61204-3:2000)-ի փոխարեն

Հոդված 4

2017 թվական

2018 թվական

Ռուսաստանի Դաշնություն

158

33.100.10 33.100.20

Սարքավորման տեխնիկական պայմաններ և ռադիոխանգարումների ու խանգարումակայունության չափումների մեթոդներ։ Մաս 4.3։ Սահմանների անորոշություններ, վիճակագրություն և մոդելավորում։ Վիճակագրական վերլուծություն՝ զանգվածային արտադրության արտադրանքի համար էլեկտրամագնիսական համատեղելիությունը որոշելու դեպքում։ ԳՕՍՏ-ի մշակում՝ CISPR/TR 16-4-3:2007-ի հիման վրա

Հոդված 4

2017 թվական

2018 թվական

Բելառուսի Հանրապետություն

159

33.100.10 33.100.20

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն։ Արդյունաբերական ռադիոխանգարումների և խանգարումակայունության պարամետրերի չափման ապարատուրային ներկայացվող պահանջներ և չափումների մեթոդներ։ Մաս 2.2։ Արդյունաբերական ռադիոխանգարումների և խանգարումակայունության պարամետրերի չափման մեթոդներ։ Ռադիոխանգարումների հզորության չափում։ ԳՕՍՏ-ի մշակում՝ CISPR 16-2-2:2010-ի հիման վրա՝ ԳՕՍՏ 30805.16.2.2-2013 (CISPR 16-2-2:2005)-ի փոխարեն

Հոդված 4

2018 թվական

2019 թվական

Ռուսաստանի Դաշնություն

160

33.100.10

Մուլտիմեդիայի սարքավորումների էլեկտրամագնիսական համատեղելիություն։ Էլեկտրամագնիսական էմիսիային ներկայացվող պահանջներ։ ԳՕՍՏ CISPR 32-2015-ի վերանայում՝ հաշվի առնելով CISPR 32:2015-ը

Հոդված 4

2018 թվական

2019 թվական

Ռուսաստանի Դաշնություն

161

33.100.99

Էլեկտրամագնիսական համատեղելիություն (ЕМС)։ Մաս 1.2։ Ընդհանուր դրույթներ։ Էլեկտրամագնիսական խանգարումների մասով Էլեկտրական և էլեկտրոնային համակարգերի՝ ներառյալ սարքավորումները, գործառութային անվտանգության ապահովման մեթոդաբանություն։

ԳՕՍՏ IEC/TS 61000-1-2-2015-ի վերանայում՝ հաշվի առնելով
IEC 61000-1-2:2016-ը

Հոդված 4

2018 թվական

2019 թվական

Ռուսաստանի Դաշնություն

162

33.100.10

Էլեկտրական լուսային և նույնանման սարքավորումներից առաջացած ռադիոխանգարումների բնութագրերի չափումների նորմեր և մեթոդներ։ ԳՕՍՏ CISPR 15-2014-ի վերանայում՝ հաշվի առնելով CISPR 15:2015-ը

Հոդված 4

2018 թվական

2019 թվական

Ռուսաստանի Դաշնություն

163

33.100

Ռադիո- և հեռուստատեսային հեռարձակման ընդունիչներ և դրանց հետ կապված սարքավորումներ։ Ռադիոխանգարումների բնութագրեր։ Նորմեր և չափումների մեթոդներ։

ԳՕՍՏ-ի մշակում՝ CISPR 13:2015-ի հիման վրա՝ ԳՕՍՏ 30805.11-2013 (CISPR 13:2006)-ի փոխարեն

Հոդված 4

2018 թվական

2019 թվական

Ռուսաստանի Դաշնություն

164

33.100.20

Էլեկտրամագնիսական համատեղելիություն (ЕМС)։ Մաս 4.4։ Փորձարկումների և չափումների մեթոդներ։ Էլեկտրական արագ իմպուլսների (խմբերի) նկատմամբ կայունության փորձարկումներ։

ԳՕՍՏ-ի մշակում՝ IEC 61000-4-4:2012 -ի հիման վրա՝
ԳՕՍՏ 30804.4.4-2013 (IEC 61000-4-4:2004)-ի փոխարեն

Հոդված 4

2018 թվական

2019 թվական

Ռուսաստանի Դաշնություն

165

33.100.10

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն։ Արդյունաբերական ռադիոխանգարումների և խանգարումակայունության պարամետրերի չափման ապարատուրային ներկայացվող պահանջներ և չափումների մեթոդներ։ Մաս 1.1։ Ապարատուրա՝ արդյունաբերական ռադիոխանգարումների և խանգարումակայունության պարամետրերի չափման համար։ Արդյունաբերական ռադիոխանգարումների չափման սարքեր։

ԳՕՍՏ-ի մշակում՝ CISPR 16-1-1:2015-ի հիման վրա՝
ԳՕՍՏ 30805.16.1.1-2013 (CISPR 16-1-1:2006)-ի փոխարեն

Հոդված 4

2016 թվական

2017 թվական

Ռուսաստանի Դաշնություն

166

33.100.10 33.100.20

Էլեկտրամագնիսական համատեղելիություն (ЕМС)։ Մաս 2.13։ Շրջակա միջավայրի պայմաններ։ Բարձր հզորության էլեկտրամագնիսական միջավայրեր (НРЕМ)։ Ճառագայթող և կոնդուկտիվ երևույթներ։

ԳՕՍՏ-ի մշակում՝ IEC 61000-2-13:2005 հիման վրա

Հոդված 4

2018 թվական

2019 թվական

Ռուսաստանի Դաշնություն

167

33.100.10 33.100.20

Էլեկտրամագնիսական համատեղելիություն (ЕМС)։ Մաս 4.21։ Փորձարկումների և չափումների մեթոդներ. Հետարձագանքման խցիկում փորձարկումների մեթոդներ։

ԳՕՍՏ-ի մշակում՝ IEC 61000-4-21:2011 հիման վրա

Հոդված 4

2018 թվական

2019 թվական

Ռուսաստանի Դաշնություն

168

33.100.20

Էլեկտրամագնիսական համատեղելիություն (ЕМС)։ Մաս 4.35։ Փորձարկումների և չափումների մեթոդներ։ НРЕМ-ը մոդելավորող սարքերի համառոտ ձեռնարկ։

ԳՕՍՏ-ի մշակում՝ IEC/TR 61000-4-35:2009-ի հիման վրա

Հոդված 4

2018 թվական

2019 թվական

Ռուսաստանի Դաշնություն

160

33.100.01

Էլեկտրամագնիսական համատեղելիության (ЕМС) ապահովման համար պասիվ զտող սարքվածքների ճնշման բնութագրերի չափումների մեթոդներ։

ԳՕՍՏ-ի մշակում՝ CISPR 17:2011-ի հիման վրա

Հոդված 4

2018 թվական

2019 թվական

Բելառուսի Հանրապետություն

170

33.060.20

Էլեկտրամագնիսական համատեղելիություն և ռադիոհաճախականությունների սպեկտր (ERM): Էլեկտրամագնիսական համատեղելիության (ЕМС) ստանդարտ՝ ռադիոսարքավորումների և ռադիոծառայությունների համար։ Մաս 4։ Հատուկ պայմաններ՝ ֆիքսված ռադիոգծերի և օժանդակ սարքավորումների համար։

ԳՕՍՏ-ի մշակում՝ ETSI EN 301 489-4 V2.2.1 (2015-05)-ի հիման վրա

Հոդված 4

2017 թվական

2018 թվական

Ռուսաստանի Դաշնություն

171

33.100.10

Էլեկտրամագնիսական համատեղելիություն և ռադիոհաճախականությունների սպեկտր (ERM): Էլեկտրամագնիսական համատեղելիության (ЕМС) ստանդարտ՝ ռադիոսարքավորումների համար։ Մաս 17։ Հատուկ պայմաններ՝ տվյալների փոխանցման լայնաշերտ համակարգերի համար։

ԳՕՍՏ-ի մշակում՝ ETSI EN 301 489-17 V2.2.1 (2012-09)-ի հիման վրա

Հոդված 4

2017 թվական

2018 թվական

Ռուսաստանի Դաշնություն

172

33.060.20

Էլեկտրամագնիսական համատեղելիություն և ռադիոհաճախականությունների սպեկտր (ERM): Էլեկտրամագնիսական համատեղելիության (ЕМС) ստանդարտ՝ ռադիոսարքավորումների և ռադիոծառայությունների համար։
Մաս 33։ Գերլայնաշերտ կապի սարքվածքների համար հատուկ պայմաններ (UWB)։
ԳՕՍՏ-ի մշակում՝ ETSI EN 301 489-33 V1.1.1 (2012-02)-ի հիման վրա

Հոդված 4

2017 թվական

2018 թվական

Ռուսաստանի Դաշնություն

173

33.100.10

Էլեկտրամագնիսական համատեղելիություն և ռադիոհաճախականությունների սպեկտր (ERM): Էլեկտրամագնիսական համատեղելիության (ЕМС) ստանդարտ՝ ռադիոսարքավորումների և ռադիոծառայությունների համար։ Մաս 35։ 2483,5 ՄՀց-ից մինչև 2500 ՄՀց հաճախականությունների տիրույթում աշխատող՝ քիչ հզորությամբ ակտիվ բժշկական իմպլանտների (LP-AMI) համար հատուկ պահանջներ:
ԳՕՍՏ-ի մշակում՝ ETSI EN 301 489-35 V1.1.2 (2013-10)-ի հիման վրա

Հոդված 4

2017 թվական

2018 թվական

Ռուսաստանի Դաշնություն

174

33.100.10

Էլեկտրամագնիսական համատեղելիություն և ռադիոհաճախականությունների սպեկտր (ERM): Էլեկտրամագնիսական համատեղելիության (ЕМС) ստանդարտ՝ ռադիոսարքավորումների և ռադիոծառայությունների համար։ Մաս 50։ Բջջային կապի, վերահաղորդիչի և օժանդակ սարքավորման բազային կայանի (BS) համար հատուկ պայմաններ: ԳՕՍՏ-ի մշակում՝ ETSI EN 301 489-50 V1.2.1 (2013-03)-ի հիման վրա

Հոդված 4

2017 թվական

2018 թվական

Ռուսաստանի Դաշնություն

175

33.100.20

Էլեկտրամագնիսական համատեղելիություն (ЕМС)։ Մաս 2.5։ Շրջակա միջավայրի պայմաններ։ Էլեկտրամագնիսական միջավայրի մակարդակների նկարագրություն և դասակարգում։
ԳՕՍՏ-ի մշակում՝ IEC/TR 61000-2-5:2011-ի հիման վրա

Հոդված 4

2017 թվական

2018 թվական

Ռուսաստանի Դաշնություն

176

33.100.10

Էլեկտրամագնիսական համատեղելիություն (ЕМС)։ Մաս 3.6։ Նորմեր։ Էմիսիայի նորմերի գնահատում՝ աղավաղող կայանքները միջին (MV), բարձր (HV) և գերբարձր (EHV) լարման էներգետիկ համակարգերի հետ միացման համար։ ԳՕՍՏ-ի մշակում՝ IEC/TR 61000-3-6:2008-ի հիման վրա

Հոդված 4

2017 թվական

2018 թվական

Ռուսաստանի Դաշնություն

177

33.100.10

Էլեկտրամագնիսական համատեղելիություն (ЕМС)։ Մաս 3. 7։ Նորմեր։ Էմիսիայի նորմերի գնահատում՝ ֆլուկտացիոն կայանքները միջին (MV), բարձր (HV) և գերբարձր (EHV) լարման էներգետիկ համակարգերի հետ միացման համար։
ԳՕՍՏ-ի մշակում՝ IEC/TR 61000-3-7:2008-ի հիման վրա

Հոդված 4

2017 թվական

2018 թվական

Ռուսաստանի Դաշնություն

178

33.100.10

Էլեկտրամագնիսական համատեղելիություն (ЕМС)։ Մաս 3.14։ Էմիսիայի նորմերի գնահատում՝ հարմոնիկների, ինտերհարմոնիկների, լարման տատանումների և լարումների ասիմետրիկության համար՝ խանգարումներ առաջացնող կայանքները ցածր լարման (LV) էներգետիկ համակարգերի հետ միացման համար։ ԳՕՍՏ-ի մշակում՝ IEC/TR 61000-3-14:2011-ի հիման վրա

Հոդված 4

2017 թվական

2018 թվական

Ռուսաստանի Դաշնություն

179

33.100.20

Էլեկտրամագնիսական տեխնիկական միջոցների համատեղելիություն։ Էլեկտրասնուցման լարման սինուսոիդային հատկությունների աղավաղումների նկատմամբ կայունություն՝ ներառյալ էլեկտրական ցանցերով ազդանշանների փոխանցումը։ Պահանջներ և փորձարկումների մեթոդներ։ ԳՕՍՏ IEC 61000-4-13-2016-ում փոփոխությունների կատարում՝ IEC 61000-4-13:2009/ Amd2:2015-ի հիման վրա

Հոդված 4

2018 թվական

2019 թվական

Ռուսաստանի Դաշնություն

180

33.100.10 33.100.20

Էլեկտրամագնիսական համատեղելիություն (ЕМС)։ Մաս 4.22։ Փորձարկումների և չափումների մեթոդներ։ Ճառագայթող խանգարումային էմիսիաների և խանգարումակայունության չափումներ՝ ամբողջովին անարձագանք խցիկներում (FARs)։
ԳՕՍՏ-ի մշակում՝ IEC 61000-4-22:2010 հիման վրա

Հոդված 4

2018 թվական

2019 թվական

Ռուսաստանի Դաշնություն

181

27.020 33.100.10

Ներքին այրման շարժիչներով աշխատող տրանսպորտային միջոցներ, նավեր և մեքենաներ։ Ռադիոխանգարումների բնութագրեր։ Նորմեր և չափումների մեթոդներ՝ ոչ բորտային ընդունիչների համար։
ԳՕՍՏ 30805.12-2002 (СИСПР 12-97)-ի վերանայում ՝ հաշվի առնելով CISPR 12:2009-ը

Հոդված 4

2018 թվական

2019 թվական

Ռուսաստանի Դաշնություն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան