ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2016 թվականի |
թիվ 117 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ՝ «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՄԲԵՐԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական միության դատարանի ստատուտի 94-րդ կետի իրականացման նպատակներով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 2 հավելված)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել «Արդյունաբերական սուբսիդիաների, գյուղատնտեսության պետական աջակցության միջոցների տրամադրմանն առնչվող հարցերի հետ կապված վեճերի քննության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության դատարանի կողմից ստեղծվող մասնագիտացված խմբերի փորձագետների ծառայությունների վճարման մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագիծը (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
О. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Արդյունաբերական սուբսիդիաների, գյուղատնտեսության պետական աջակցության միջոցների տրամադրմանն առնչվող հարցերի հետ կապված վեճերի քննության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության դատարանի կողմից ստեղծվող մասնագիտացված խմբերի փորձագետների ծառայությունների վճարման մասին
Եվրասիական տնտեսական միության դատարանի ստատուտի 94-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 2 հավելված)՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Սահմանել, որ՝
ա) արդյունաբերական սուբսիդիաների, գյուղատնտեսության պետական աջակցության միջոցների տրամադրմանն առնչվող հարցերի հետ կապված վեճի քննության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության դատարանի կողմից ստեղծվող մասնագիտացված խմբի փորձագետին կոնկրետ վեճի եզրակացության նախապատրաստման համար վճարվում է վարձատրություն՝ 250 հազ. ռուսական ռուբլու չափով (այսուհետ համապատասխանաբար՝ փորձագետ, վարձատրություն).
բ) վարձատրությունը վճարվում է այն փորձագետին, ով այնպիսի անձ չէ, որին այդպիսի վարձատրություն չի կարող վճարվել՝ կապված նրա հիմնական աշխատանքի (ծառայության) հետ.
գ) փորձագետին վարձատրության վճարումը և նրա մշտական բնակության վայրից՝ Մինսկ քաղաքից (Բելառուսի Հանրապետություն), ուղևորության և հետդարձի համար ճամփորդական փաստաթղթերի ձեռքբերման, ինչպես նաև եզրակացության նախապատրաստման համար անհրաժեշտ փաստաթղթերին ծանոթանալու և դատական նիստերին մասնակցելու ընթացքում Մինսկ քաղաքում բնակելի տարածքների վարձակալության հետ կապված ծախսերի վճարումն իրականացվում են Եվրասիական տնտեսական միության բյուջեի միջոցների հաշվին: Նշված ծախսերը հատուցվում են Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության կողմից (այսուհետ՝ անդամ պետություն), որի օգտին Եվրասիական տնտեսական միության դատարանի կողմից չի ընդունվել դատական ակտը (հայտագրված պահանջների լրիվ կամ մասնակի բավարարման դեպքում), իսկ գործի վարույթը դադարեցնելու դեպքում՝ հայտատու անդամ պետության կողմից, եթե վեճի կողմերի միջև կնքված հաշտության համաձայնագրով այլ բան չսահմանվի:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի և անդամ պետությունների հետ համատեղ մշակել փորձագետների ծառայությունների վճարման կարգի նախագիծ, որը, այդ թվում, կնախատեսի համապատասխան միջոցների պլանավորման և հատուցման վերաբերյալ դրույթները, և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում քննարկման:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
