ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվար 2022 թվականի թիվ 14-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2022 թվականի բյուջեն`
1) եկամուտների գծով` 886,095,298 /ութ հարյուր ութսունվեց միլիոն իննսունհինգ հազար երկու հարյուր իննսունութ/ ՀՀ դրամ,
2) ծախսերի գծով` 965,027,813 /ինը հարյուր վաթսունհինգ միլիոն քսանյոթ հազար ութ հարյուր տասներեք/ ՀՀ դրամ,
3) դեֆիցիտը (պակասուրդը)` 78,932,515 / յոթանասունութ միլիոն ինը հարյուր երեսուներկու հազար հինգ հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամ:
2. Մեղրի համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորմանն ուղղել տարեսկզբի ազատ մնացորդը՝ 78,932,515 /յոթանասունութ միլիոն ինը հարյուր երեսուներկու հազար հինգ հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամ:
3. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները և ծախսերը, համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)` համաձայն հավելվածների:
4. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն
1) թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,
2) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15%-ը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա:
Կողմ-8 ԱԴԱՄՅԱՆ ՍՈՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԵՐՈՆԻԿԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԵՎԻԿ |
Դեմ-3 ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐԱՐԱՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՏՈՒՇ |
Ձեռնպահ-0 |
Համայնքի ղեկավար`
2022 թվականի փետրվարի 24 ք. Մեղրի |
Բ. ԶԱՔԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 04 մարտի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|