«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հունվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60617027
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 հունվարի 2017 թ. |
N 8-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՎԱՍԱՐ ԹՎՈՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 11.05.21 N 14-Ն)
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով, 118-րդ հոդվածի 2-րդ մասով և 119-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
(նախաբանը փոփ. 26.08.21 N 211-Ն)
1. Սահմանել հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երկու և ավելի թեկնածուներից ընտրված թեկնածուին որոշելու վիճակահանությունների անցկացման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 11.05.21 N 14-Ն)
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՎԱՍԱՐ ԹՎՈՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
(վերնագիրը փոփ. 11.05.21 N 14-Ն)
1. (կետն ուժը կորցրել է 11.05.21 N 14-Ն)
2. (կետն ուժը կորցրել է 11.05.21 N 14-Ն)
3. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 2 և ավելի թեկնածուներից ընտրված թեկնածուին որոշելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը թեկնածուների թվին հավասար թվով իրարից չտարբերվող թերթիկներից մեկի վրա նշում է «Ընտրվել է» բառերը, բոլոր թերթիկները ծալում այնպես, որ միմյանցից չտարբերվեն և տեղավորում վիճակահանության արկղի մեջ:
(3-րդ կետը փոփ. 30.06.22 N 40-Ն)
4. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 2 և ավելի թեկնածուները քվեաթերթիկում իրենց ազգանունների հերթականությամբ վիճակահանության արկղից հանում են մեկական թերթիկ:
(4-րդ կետը փոփ. 11.05.21 N 14-Ն)
5. Վիճակահանության թերթիկը հանելուց հետո ընտրված է համարվում այն թեկնածուն, որին վիճակահանությամբ բաժին է ընկել «Ընտրվել է» բառերը պարունակող թերթիկը:
6. (կետն ուժը կորցրել է 11.05.21 N 14-Ն)
7. Համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վիճակահանության արդյունքները գրառում է հանձնաժողովի գրանցամատյանում և վիճակահանության արդյունքի հիման վրա ընդունում որոշում՝ համայնքի ղեկավար կամ ավագանու անդամներ ընտրվելու մասին:
(7-րդ կետը փոփ. 30.06.22 N 40-Ն)
8. Թեկնածուների համաձայնությամբ վիճակահանությունը կարող է կազմակերպվել համակարգչային եղանակով: Համակարգչային եղանակով վիճակահանություն կազմակերպելու համար թեկնածուները տալիս են գրավոր համաձայնություն:
9. Համակարգչային եղանակով վիճակահանություն կազմակերպելու դեպքում թեկնածուների ազգանունները, անունները քվեաթերթիկում նշված հերթականությամբ մուտքագրում են «Ընտրություններ» ավտոմատացված համակարգ: «Ընտրություններ» ավտոմատացված համակարգը պատահական ընտրությամբ առանձնացնում է ընտրված թեկնածուին:
(հավելվածը փոփ. 11.05.21 N 14-Ն, 30.06.22 N 40-Ն)