ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2021 թվականի |
թիվ 43 |
քաղ. Նուր-Սուլթան |
ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ՝ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՈՒՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի (այսուհետ՝ բազային մոդել) 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Ոչ նպատակահարմար ճանաչել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ալկոհոլային արտադրանքի դրոշմավորման ներդնումը՝ ըստ հավելվածի համաձայն սահմանված ցանկի՝ տվյալ արտադրանքի արտադրության և շրջանառության առանձնահատկությունների կապակցությամբ:
2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները ներդնում են սույն որոշմամբ նախատեսված ցանկում ներառված ալկոհոլային արտադրանքի դրոշմավորումը նույնականացման միջոցներով՝ իրենց օրենսդրությանը համապատասխան՝ առանց հաշվի առնելու բազային մոդելի դրույթները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ու. Կարմիշակով |
Ա.Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 43 որոշման |
ՑԱՆԿ
ալկոհոլային արտադրանքի
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Ապրանքի անվանումը |
2204 (2204 30-ից բացի), 2205 |
Գինիներ՝ խաղողի, բնական, ներառյալ՝ թնդեցվածները. քաղցրահյութ խաղողի՝ բացի 2009 ապրանքային դիրքում նշվածից |
2206 |
Խմորման ենթարկված այլ խմիչքներ (օրինակ՝ սիդր, սիդր տանձի, մեղրաըմպելիք, սակե). |
2208 20 120 0 |
Կոնյակ |
2208 20 620 0 |
|
2208 20 140 0 |
Արմանյակ |
2208 20 640 0 |
|
2208 20 260 0 |
Գրապպա |
2208 20 860 0 |
|
2208 20 270 0 |
Խերեսային բրենդի (Brandy de Jerez) |
2208 20 870 0 |
|
2208 20 290 0 |
Այլ սպիրտային թուրմեր՝ ստացված խաղողի գինու կամ խաղողի |
2208 20 890 0 |
մզվածքի թորման արդյունքում |
2208 30 |
Վիսկի |
2208 40 |
Ռոմ և այլ սպիրտային թուրմեր՝ ստացված շաքարեղեգից խմորման ենթարկված արտադրանքի թորման արդյունքում |
2208 50 |
Ջին և գիհու թրմօղի |
2208 60 |
Օղի |
2208 70 |
Լիկյորներ |
2208 90 |
Այլ սպիրտային խմիչքներ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|