ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2021 թվականի |
թիվ 7 |
քաղ. Նուր-Սուլթան |
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ և ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության մասին» 2017 թվականի նոյեմբերի 7-ի համաձայնագրի 6-րդ հոդվածի իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Հաստատել գյուղատնտեսական բույսերի սորտերի փորձարկման և սերմնաբուծության ոլորտներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության միասնականացմանն ուղղված միջոցների՝ կից ներկայացվող ցանկը (այսուհետ՝ ցանկ)։
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակարգմամբ ձեռնարկել ցանկով նախատեսված միջոցները.
մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել ցանկով նախատեսված միջոցների իրագործման ընթացքի մասին։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ մինչև 2026 թվականի հունիսի 1-ը զեկուցել ցանկով նախատեսված միջոցների իրագործման ընթացքի մասին։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2021 թվականի մայիսի 21-ի թիվ 7 որոշմամբ |
ՑԱՆԿ
գյուղատնտեսական բույսերի սորտերի փորձարկման և սերմնաբուծության ոլորտներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության միասնականացմանն ուղղված միջոցների
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության միասնականացմանն ուղղված միջոցներ |
Իրագործման ժամկետը |
I. Գյուղատնտեսական բույսերի սորտերի փորձարկման ոլորտում | |
1. Գյուղատնտեսական բույսերի սորտերի փորձարկումների անցկացման մեթոդական մոտեցումների միասնականացում |
2022 թվական |
2. Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միության ղեկավար սկզբունքների հիման վրա գյուղատնտեսական բույսերի սորտերի՝ տարբերակելիության, միատարրության և կայունության չափորոշիչներով փորձարկումների անցկացման մեթոդիկաների միասնականացում |
2023 թվական |
3. Գյուղատնտեսական բույսերի սորտերի ազգային ռեեստրների ձևավորման և վարման մոտեցումների միասնականացում |
2025 թվական |
II. Գյուղատնտեսական բույսերի սերմնաբուծության ոլորտում | |
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 31-ի թիվ 18 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից փոխադարձ ճանաչվող՝ գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային և ցանքային (տնկման) որակների մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերի ցանկում նշված փաստաթղթերում պարունակվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությամբ նախատեսված տեղեկությունների կազմի միասնականացում |
2022 թվական |
5. Գյուղատնտեսական բույսերի սերմերի փաթեթվածքին և մականշվածքին ներկայացվող պահանջների միասնականացում |
2023 թվական |
6. Գյուղատնտեսական բույսերի սերմերի կատեգորիաներին (սորտի վերարտադրման փուլերին, սերմերի բազմացման փուլերին) ներկայացվող պահանջների միասնականացում |
2023 թվական |
7. Գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային և ցանքային (տնկման) որակներին ներկայացվող պահանջների միասնականացում |
2024 թվական |
8. Գյուղատնտեսական բույսերի սերմերի արտադրության մեթոդների և սխեմաների միասնականացում |
2025 թվական |
9. Գյուղատնտեսական բույսերի սերմնաբուծության ոլորտում ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների ձևավորման և վարման համար Եվրասիական տնտեսական հանձնաժողով տեղեկություններ ներկայացնելու մոտեցումների միասնականացում, այդ թվում՝ |
2025 թվական |
գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային և ցանքային (տնկման) որակների մասին տեղեկություններ պարունակող՝ անդամ պետություններում տրված փաստաթղթերի միասնական ռեեստր |
|
գյուղատնտեսական բույսերի սերմերի արտադրության և (կամ) իրացման գործունեություն իրականացնող՝ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների միասնական ռեեստր |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: