Գլխավոր տեղեկություն
Համար
N 6-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.01.2022-16.05.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.01.10-2022.01.23 Պաշտոնական հրապարակման օրը 14.01.2022
Ընդունող մարմին
Ջերմուկ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
11.01.2022
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
11.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 
11 հունվարի 2022 թ. N 6-Ն

 

2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ավագանին որոշում է`

 

1. Սահմանել 2022 թվականի համար ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների հետևյալ դրույքաչափերը՝

 

1) «Ջերմուկ համայնքի ճոպանուղի» համայնքային հիմնարկի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարի չափը՝ 1500 դրամ` մեկ ուղևորի մեկ շրջապտույտի համար,

 

2) հասցեների տրամադրման (վերահասցեավորման) համար՝ 20 000 ՀՀ դրամ Ջերմուկ քաղաքում, 10 000 ՀՀ դրամ՝ համայնքի գյուղական բնակավայրերում,

 

3) համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության վճար՝ ամսական 500 (հինգ հարյուր) դրամ` յուրաքանչյուր հենասյան համար, ,

 

4) Ջերմուկ համայնքի գյուղական բնակավայրերում հանդիսությունների սրահները օգտագործման տրամադրելու համար՝ 15 000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր օրվա համար, անհատույց՝ սգո արարողությունների դեպքում. սրահները վարձակալողի վրա է դրվում իր կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի և գազի վճարների մուծման, ինչպես նաև գույքի, սպասքի և սրահի այլ իրերի հնարավոր վնասների փոխհատուցման պարտավորությունը,

 

5) ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման կամ ապամոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման համար՝ համաձայն հավելված 1-ի,

 

6) համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխության ծառայության համար՝ համաձայն հավելված 2-ի,

 

7) համայնքի վարչական տարածքում օրինականացված ինքնակամ կառույցների, ինչպես նաև՝ բնակելի և ոչ բնակելի տարածքների օտարման կամ օգտագործման տրամադրման համար՝ համաձայն հավելված 3-ի,

 

8) համայնքային սեփականության մեքենա-մեխանիզմները օգտագործման տրամադրելու համար՝ համաձայն հավելված 4-ի,

 

9) «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ–ի կողմից ֆիթնես–մարզումների ծառայությունների դիմաց գանձվող վճարի չափը՝ անհատական մարզումների մեկ ժամը՝ 1000 (հազար) դրամ, մարզիչի հետ մարզումների 12 պարապմունքը՝ 10 000 դրամ,

 

10) Ջերմուկ համայնքի սեփականությունը հանդիսացող չափագրական գործիքի օգտագործման տրամադրման դիմաց չափագրողից գանձվող վճարի չափը՝ հետևյալ դրույքաչափերով՝

 ա․ մինչև 100 քմ շենք–շինությունների չափագրում- 1 քմ՝ 100 դրամ,

 բ․ 100 քմ–ից ավելի մակերեսով շենք–շինությունների չափագրում- 1 քմ՝ 150 դրամ,

 գ․ մինչև 1000 քմ չկառուցապատված տնամերձ հողամասի չափագրում- 10 000 դրամ,

 դ․ չկառուցապատված 1000 քմ–ից ավելի տնամերձ հողամասի չափագրում– 10 000 դրամ+1000 քմ–ից ավել յուրաքանչյուր 1 քմ՝ 10 դրամ,

 ե․ մինչև 1 հա չկառուցապատված արտադրական, հասարակական և գյուղատնտեսական նշանակության հողամասերի չափագրում– 20000 դրամ,

 զ․ 1 հա–ից ավելի գյուղատնտեսական հողամասերի չափագրում– յուրաքանչյուր 1 հա–ի համար 20 000 դրամ,

 է․ արդյունաբերական, հասարակական (արտադրական տարածքներ, հանգստի, հյուրանոցային համալիրներ եւ այլն) կառուցապատված հողամասերի և շենք, շինությունների, ենթակառուցվածքների չափագրումը– պայմանագրային հիմունքներով»,

 

11) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների (ներառյալ` ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) տրամադրված թույլտվության ժամկետի երկարաձգման դիմաց գանձվող վճարի չափը՝ տրամադրված թույլտվության համար վճարված տեղական տուրքի չափով։

 

2. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին սույն որոշման 1-ին կետի 4-րդից 10–րդ ենթակետերով սահմանված վճարների համար կիրառել դրույքաչափերի նվազեցման արտոնություն 50-ից 100 տոկոսի չափով:

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա:

 

Ավագանու անդամներ՝  

 ազգանուն, անուն, հայրանուն  կողմ  դեմ  ձեռնպահ
 Արսենյան Վահագն Աշոտի      
 Սարգսյան Վարդան Ռաֆիկի      
 Սարգսյան Լուսիկ Ժորայի      
 Բագրատյան Արտակ Կառլենի      
 Սիմոնյան Արտուշ Էդվարդի      
 Սաֆարյան Արմենուհի Ստյոպայի      
 Համբարձումյան Մխիթար Սամվելի      
 Մկրտչյան Սևակ Վանիկի      
 Մկրտչյան Մարինե Մայիսի      
 Բաբայան Ժիրայր Ժորայի      
 Մնացականյան Արկադի Ալբերտի      
 Գևորգյան Մանան Աղվանի      
 Վահանյան Վարուժան Կնյազի      
 Հովակիմյան Ազատ Հայրիկի      
 Ավետիսյան Սյուզաննա Թաթուլի      

 

 Որոշումն ընդունված է՝  կողմ - 14  դեմ - 0  ձեռնպահ - 0

 

Համայնքի ղեկավար`

Վ. Արսենյան

 

2022 թ. հունվարի 11

ք. Ջերմուկ

         

 

Հավելված 1

Ջերմուկ համայնքի ավագանու

2022 թվականի հունվարի 11-ի

N 6-Ն որոշման

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՄՈՆՏԱԺՄԱՆ ԿԱՄ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

 

Հ/Հ

Ծառայության տեսակը

Դրույքաչափը (դրամ)

Ք․ Ջերմուկ

Գյուղական

 բնակավայրեր

1.

Մինչև 100 մետրի դեպքում

2 000
( երկու հազար )

800
(ութ հարյուր )

2.

101-ից մինչև 500 մետրի դեպքում

5 000
( հինգ հազար )

2 000
( երկու հազար )

3.

501 և ավելի մետրի դեպքում

10 000
( տաս հազար )

4000
 (չորս հազար )

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՔԱՐՏՈՒՂԱՐ՝

Գ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

         

 

Հավելված 2

Ջերմուկ համայնքի ավագանու

2022 թվականի հունվարի 11-ի

N 6-Ն որոշման

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

 

Հ/Հ

Վճարի տեսակը

Դրույքաչափը (դրամ)

Ք․ Ջերմուկ

Գյուղական
բնակավայրեր

1.

Շինությունների համար՝

   
 

1) Ֆիզիկական անձանց համար` 5 000 (հինգ հազար) դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար՝

250
( երկու հարյուր հիսուն )

100
(հարյուր )

 

2) Իրավաբանական անձանց համար` 20 000 (քսան հազար) դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար

250
(երկու հարյուր հիսուն)

100
(հարյուր )

2.

Հողամասերի համար՝

   
 

1) Ֆիզիկական անձանց համար` 5 000 (հինգ հազար) դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար

150
 (հարյուր հիսուն )

60
(վաթսուն)

 

2) Իրավաբանական անձանց համար` 50 000 (հիսուն հազար) դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար

150
 (հարյուր հիսուն)

60
(վաթսուն)

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՔԱՐՏՈՒՂԱՐ՝

Գ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

         

 

Հավելված 3

Ջերմուկ համայնքի ավագանու

2022 թվականի հունվարի 11-ի

N 6-Ն որոշման

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ՝ ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

 

Հ/Հ

Վճարի տեսակը

Դրույքաչափը (դրամ)

Ք․ Ջերմուկ

Գյուղական
բնակավայրեր

1.

Օրինականացված ինքնակամ կառույցների օտարման կամ օգտագործման տրամադրման համար

20 000
( քսան հազար )

10 000
(տաս հազար)

2.

Բնակելի կամ ոչ բնակելի տարածքների օտարման և օգտագործման տրամադրման համար

25 000
(քսանհինգ հազար )

13 000
(տասներեք հազար)

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՔԱՐՏՈՒՂԱՐ՝

Գ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

         

 

Հավելված 4

Ջերմուկ համայնքի ավագանու

2022 թվականի հունվարի 11-ի

N 6-Ն որոշման

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԵՔԵՆԱ-ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

 

Ծառայության անվանումը

Չափման միավորը

Վճարի չափը՝ ներառյալ վառելիքը
(ՀՀ դրամ)

Վճարի չափը՝ առանց վառելիքի (ՀՀ դրամ)

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԲԱՂԱԴՐԻՉ 1-ի՝ «Ջերմուկ համայնքի աղբահանություն, սանիտարական մաքրում, կոմունալ ծառայությունների բարելավում» շրջանակներում

Կոշտ աղբի տեղափոխում

1 տոննա

1500

1000

բեռնափոխադրում

 1 կմ

770

550

GSB էքսկավատորի շահագործում

 1 ժամ

15 000

10 000

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԲԱՂԱԴՐԻՉ 2-ի՝ «Ջերմուկ համայնքի ներհամայնքային ճանապարհների սպասարկում» շրջանակներում

Ճանապարհների հարթեցում

1 ժամ

13000

9000

Գրեյդերի շահագործում

1 ժամ

10000

7000

GSB էքսկավատորի շահագործում

1 ժամ

15000

10000

Ուղևորափոխադրում միկրոավտոբուսով

1 կմ

200

-

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԲԱՂԱԴՐԻՉ 3-ի՝ «Ջերմուկ համայնքում այգեգործության խթանում» շրջանակներում

Խոտի հունձ

1 հա

13000

9000

Հողի վարում

1 հա

13000

9000

Խոտի հավաքում

1 հա

11000

7000

բեռնափոխադրում

1 կմ

770

550

Խոտի հակավորում

 1 հակ

50

50

Այգիների սրսկում

1 հա

12000

9000

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՔԱՐՏՈՒՂԱՐ՝

Գ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունվարի 2022 թվական: