ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
27 դեկտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեն`
հազար դրամ |
եկամուտների գծով |
160,783,818.1 |
ծախսերի գծով |
211,702,503.1 |
բյուջեի դեֆիցիտը |
50,918,685.0 |
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ծածկմանն ուղղել հետևյալ միջոցները`
Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները-ընդամենը |
50,918,685.0 |
որից` |
|
Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը |
8,204,500.0 |
այդ թվում` |
|
1. Պետական արժեթղթեր |
6,700,000.0 |
2. Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից մուտքեր |
2,210,000.0 |
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամից ստացված փոխատվության մարում |
(605,500.0) |
4. Պետական ներքին շահող փոխառության պարտատոմսերի ետ գնում |
(100,000.0) |
Բ. Արտաքին աղբյուրներ-ընդամենը |
42,714,185.0 |
այդ թվում` |
|
1. Միջազգային կազմակերպությունների միջոցներ |
29,604,262.0 |
այդ թվում` |
|
ա) վարկերի ստացում |
32,430,687.00 |
բ) վարկերի մարում |
(2,826,425.00) |
2. Օտարերկրյա պետությունների միջոցներ |
13,109,923.00 |
որից |
|
ա) վարկերի ստացում |
18,253,235.00 |
բ) վարկերի մարում |
(5,143,312.00) |
Հոդված 3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` օրենքով վերապահված իրավասության սահմաններում ձեռնարկել միջոցներ 1998 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ սղաճի չափը 1997 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ 9,0 տոկոսի շրջանակներում պահելու ուղղությամբ:
Հոդված 4. 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հանդեպ Հայաստանի Հանրապետութան կառավարության պարտավորությունների տարեկան չափաքանակը սահմանել 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ ձևավորված մակարդակին հավասար:
Հոդված 5. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի եկամուտներն` ըստ առանձին եկամտատեսակների հետևյալ չափերով`
Պետական բյուջեի եկամուտներ եվ պաշտոնական տրանսֆերտներ` ընդամենը |
160,783,818.1 |
այդ թվում |
|
I. Ընդամենը եկամուտներ |
139,466,818.1 |
որից` |
|
Ա. Ընթացիկ եկամուտներ |
138,166,818.1 |
այդ թվում` |
|
1. Հարկային եկամուտներ և տուրքեր-ընդամենը |
128,585,090.1 |
այդ թվում` |
|
ա) ավելացված արժեքի հարկ |
47,638,733.1 |
- ձեռնարկություններից, կազմակերպություններից |
46,423,261.6 |
- անհատ ձեռներեցներից |
1,215,471.5 |
բ) շահութահարկ, այդ թվում |
9,986,159.9 |
- պետական ձեռնարկություններից |
4,198,345.6 |
-ոչ պետական ձեռնարկություններից |
5,533,597.9 |
- օտարերկրյա իրավաբանական անձանցից |
115,501.4 |
- ֆինանսավարկային կազմակերպություններից |
138,715.0 |
գ) եկամտահարկ, այդ թվում` |
6,486,319.0 |
- աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտներից |
4,498,294.8 |
- ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից |
546,524.5 |
- փայամասնակցություններից, արժեթղթերից և ավանդներից ստացված եկամուտներից |
1,441,499.7 |
դ) ակցիզային հարկ, այդ թվում` |
30,853,086.4 |
- Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների արտադրանքից |
6,488,656.4 |
- Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքներից |
24,364,430.0 |
ե) գույքահարկ, այդ թվում` |
290,592.5 |
- ձեռնարկություններից և կազմակերպություններից |
72,648.1 |
- անհատ ձեռներեցներից և քաղաքացիներից |
217,944.4 |
զ) հողի հարկ, այդ թվում` |
253,750.0 |
- գյուղատնտեսական նշանակության հողերից |
180,553.6 |
- ոչ գյուղատնտեսական նշանակության հողերից |
73,196.4 |
է) մաքսային տուրք, այդ թվում` |
13,173,667.5 |
- ներմուծվող ապրանքների արժեքներից |
13,173,667.5 |
ը) պետական տուրք, այդ թվում` |
12,615,102.3 |
- դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, գանգատների, դատարանների վճիռների դեմ տրվող վճռաբեկ գանգատների համար, ինչպես նաև դատարանների կողմից փաստաթղթերի պատճեններ տալու համար |
80,000.0 |
- Հայաստանի Հանրապետությունում պետական արբիտրաժ տրվող հայցադիմումների, ինչպես նաև պետական արբիտրաժի վճիռները վերանայելու վերաբերյալ տրվող դիմումների համար | 13,000.0 |
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիության փոփոխման համար | 9,200.0 |
- հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների իրականացման համար | 3,050,802.3 |
- պետական տուրք` պետական գրանցման համար |
3,332,200.0 |
- մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու համար |
35.000.0 |
- գյուտերի, օգտակար սարքերի, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նմուշների, ապրանքների ծագման, տեղանունների, ֆիրմային անվանումների իրավական պաշտպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողության համար | 197,200.0 |
- ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար | 1,080,000.0 |
- լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար | 67,800.0 |
- օրենքով սահմանված այլ ծառայությունների և գործողությունների համար |
4,749,900.0 |
թ) հաստատագրված վճարներ, այդ թվում` |
6,211,453.7 |
- հաստատագրված վճարներ` առևտրական գործունեությունից |
2,174,008.8 |
- հասարակական սննդի ոլորտից |
1,552,863.4 |
- սպասարկման ոլորտից |
2,484,581.5 |
ժ) բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանման համար վճարներ |
1,076,225.7 |
2. Ոչ հարկային եկամուտներ-ընդամենը |
9,581,728.0 |
այդ թվում` | |
ա) Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքեր |
5,508,000.0 |
բ) պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից եկամուտներ |
357,500.0 |
այդ թվում` | |
- պետական ձեռնարկությունների ու գույքի վարձակալության և օգտագործման վարձավճարներ |
62,500.0 |
- պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման վարձավճարներ |
295,000.0 |
գ) դիվիդենտներ և շահաբաժիններ, այդ թվում` |
250,300.0 |
- բանկերում և ֆինանսավարկային հաստատություններում բյուջեների ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացված շահաբաժիններ, դիվիդենտներ |
30,000.0 |
- բաժնետիրական կապիտալում կատարված ներդրումներից ստացվող դիվիդենտներ |
220,300.0 |
դ) պետության տված վարկերի օգտագործման դիմաց վճարներ` (տոկոսներ), այդ թվում` |
974,500.0 |
- ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարներ | 563,860.0 |
- ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարներ | 410,640.0 |
ե) բռնագրավված, տիրազուրկ, նվիրատվության կամ ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի իրացումից մուտքեր | 260.000.0 |
զ) իրավախախտումների համար գործադիր և դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքեր |
500,000.0 |
է) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` պետական բյուջե մուտքագրվող այլ ոչ հարկային եկամուտներ |
1,731,428.0 |
Բ. Կապիտալի գործառնություններից եկամուտներ |
1,300,000.0 |
այդ թվում` | |
1. Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր |
200,000.0 |
2. Բանկերում պետական բաժնետոմսերի օտարումից մուտքեր |
1,100,000.0 |
II. Պաշտոնական տրանսֆերտներ |
21,317,000.0 |
այդ թվում` | |
1. Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների տրամադրած տրանսֆերտներ, |
|
այդ թվում` |
21,317,000.0 |
ա) ընթացիկ տրանսֆերտներ |
21,317,000.0 |
Հոդված 6. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեից հատկացումներն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման, հետևյալ չափերով`
|
Հոդված 7. Հաստատել սույն օրենքի 6 հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին ֆինանսավորվող ծախսատեսակները` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման`
հազար դրամ
Պետական բյուջեի ծախսեր-ընդամենը |
211,702,503.1 |
այդ թվում` |
|
Ա. Ընթացիկ ծախսեր-ընդամենը |
152,210,469.6 |
որից` |
|
1. Բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ |
24,464,135.2 |
2. Տոկոսավճարներ, այդ թվում` |
14,818,596.0 |
- ներքին պարտքի դիմաց |
7,590,885.0 |
- արտաքին պարտքի դիմաց |
7,227,711.0 |
3. Սուբսիդիաներ, այդ թվում` |
1,463,261.0 |
- ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ |
1,463,261.0 |
4. Ընթացիկ տրանսֆերտներ, այդ թվում` |
36,540,276.2 |
- պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող դոտացիաներ |
3,736,903.0 |
- ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամ |
4,217,400.0 |
- կրթաթոշակներ |
1,145,515.0 |
- նպաստներ |
14,931,000.0 |
- այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ, այդ թվում` |
12,509,458.2 |
- մուծումներ պետական սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամներին |
4,718,845.2 |
- հատկացումներ փախստականների սոցիալական խնդիրների լուծման համար |
207,713.0 |
- փոխհատուցում պրոթեզավորման և հանրապետությունից դուրս բուժման ծախսերի համար |
693,700.0 |
- վճարումներ միջազգային կազմակերպություններում ՀՀ անդամակցության համար |
1,950,000.0 |
- միջպետական համաձայնագրերով մասնակցության վճար |
1,661,000.0 |
- ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
2,660,000.0 |
- այլ տրանսֆերտային վճարներ |
618,200.0 |
5. Ապրանքների գնման ու ծառայությունների վճարման ծախսերը, այդ թվում` |
74,924,201.2 |
ա) ապրանքների ձեռքբերում, այդ թվում` |
28,639,967.4 |
- գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր |
10,291,257.8 |
- դեղորայք և վիրակապային նյութեր |
1,521,489.0 |
- սննդամթերք |
14,225,235.6 |
- այլ ապրանքների ձեռքբերում |
2,601,985.0 |
բ) գործուղումներ և ծառայողական ուղևորություններ |
1,218,715.4 |
գ) տրանսպորտային ծառայությունների վճար |
3,805,162.8 |
դ) կապի ծառայությունների վճար |
1,834,439.7 |
ե) կոմունալ ծառայությունների վճար, այդ թվում` |
5,410,211.1 |
- վառելիքի և ջեռուցման ծախսեր |
822,702.0 |
- ջրմուղից և կոյուղուց օգտվելու վարձ |
308,651.5 |
- էլեկտրաէներգիայի ծախսեր |
3,460,467.3 |
- այլ կոմունալ ծախսեր |
818,390.3 |
զ) այլ ծախսեր, այդ թվում` |
34,015,704.8 |
- ՀՀ դեսպանությունների և ռազմական կցորդների ծախսեր |
3,022,004.0 |
- ավտոճանապարհների շահագործման և պահպանման ծախսեր |
1,800,000.0 |
- այլ, այդ թվում` |
29,193,700.8 |
- միջազգային ֆինանսական կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացվող միջոցներով իրականացվող նպատակային ծրագրեր | 3,907,500.0 |
Կապիտալ ծախսեր, այդ թվում` | 48,068,403.5 |
ա) կապիտալ ներդրումներ |
48,068,403.5 |
որից` |
41,507,825.0 |
- կապիտալ շինարարություն |
10,022,600.0 |
- տիպային նախագծման, երկրաբանահետախուզական, գեոդեզիական և քարտեզագրման ծախսեր |
2,293,800.0 |
-միջազգային ֆինանսական կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացվող միջոցներով իրականացվող նպատակային ծրագրեր | 28,541,425.0 |
-1997 թվականի դեկտեմբեր ամսվա կապիտալ ներդրումների գծով կատարողականի վճարման ծախսեր |
650,000.0 |
բ) կապիտալ նորոգումներ |
6,560,578.5 |
Գ. Վարկավորում հանած մարում, այդ թվում` |
11,423,630.0 |
ա) ներքին վարկավորում հանած մարում, այդ թվում` |
3,734,630.0 |
- ֆինանսական կազմակերպություններին |
1,563,000.0 |
- ոչ ֆինանսական կազմակերպություններին |
3,800,000.0 |
- մուտքեր ոչ ֆինանսական կազմակերպություններին տրամադրված վարկերի վերադարձից |
(1,664,370.0) |
- այլ ներքին վարկավորում |
36,000.0 |
բ) արտաքին վարկավորում հանած մարում, այդ թվում` |
7,689,000.0 |
այլ արտաքին վարկավորում |
7,689,000.0 |
Հոդված 8. Հաստատել`
ա) սույն օրենքի 6 հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը` ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների սույն օրենքի 1-ին հավելվածի համաձայն.
բ) Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեից համայնքներին տրամադրվող դոտացիաների հաշվարկման սկզբունքները և կարգը` սույն օրենքի 3-րդ հավելվածի համաձայն:
Հոդված 9. Սահմանել, որ`
ա) Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով սույն օրենքի 6 և 7 հոդվածներում նախատեսված համամասնությունները.
բ) ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ նախատեսված հոդվածների միջև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 2-րդ կետին համապատասխան կատարվող վերաբաշխումները չեն կարող գերազանցել հաստատված հատկացումների ընդհանուր ծավալի 7 տոկոսը.
գ) Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորման համար 100 տոկոսով ամրագրվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28 հոդվածի 3-րդ կետի առաջին մասի 1.1 կետի «ե», «զ» ենթակետերով թվարկված Երևան քաղաքի տարածքում գոյացող եկամտատեսակները.
դ) սույն հոդվածի «գ» կետով հաստատված աղբյուրներից գոյացող միջոցներից ֆինանսավորվում են Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ուղղությունները` սույն օրենքի 2-րդ հավելվածի համաձայն.
ե) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 2-րդ կետում ամրագրված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների խրախուսման նպատակային ֆոնդի օգտագործման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 10. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության աշխատակիցների նյութական խրախուսման ֆոնդը ձևավորվում է հարկային տեսչության կողմից ձեռնարկություններում, կազմակերպություններում, անհատ ձեռներեցների մոտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված ստուգումներով և վերստուգումներով` հարկերը թաքցնելու հետևանքով գանձված գումարներից տասը տոկոսի մասհանումների հաշվին: Ֆոնդի գումարների օգտագործման ուղղությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` տարեկան ծախսերի նախահաշվի ձևով, իսկ ֆոնդի միջոցները, յուրաքանչյուր ամիս ներկայացվող հաշվետվության հիման վրա, ձևակերպվում են որպես պետական բյուջեի համապատասխան եկամուտ և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պահպանման և կապիտալ ծախսերի հոդվածներում` որպես համապատասխան ծախս:
Հոդված 11. «Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ձևավորվող մաքսային վարչության համապատասխան ֆոնդի գումարների օգտագործման ուղղությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը տարեկան ծախսերի նախահաշվի ձևով, իսկ ֆոնդի միջոցները, յուրաքանչյուր ամիս ներկայացվող հաշվետվության հիման վրա, ձևակերպվում են որպես պետական բյուջեի համապատասխան եկամուտ և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պահպանման և կապիտալ ծախսերի հոդվածներում` որպես համապատասխան ծախս:
Հոդված 12. Ընտանեկան նպաստների համակարգի ներդրման օրվանից (1998 թվականի հուլիսի 1-ից) ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30 և 34 հոդվածները, «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 և 10 հոդվածները, իսկ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34 հոդվածի չորրորդ մասից հանել «իսկ էլեկտրաէներգիայի և ջեռուցման վարձի վճարման համար նրանց տրվում է դրամական փոխհատուցում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով» բառերը:
Հոդված 13. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
ա) 1998 թվականին, անհրաժեշտության դեպքում, սույն օրենքի 1 հոդվածով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի երեք տոկոսի սահմաններում վերաբաշխել դրանք ըստ սույն օրենքի 6 հոդվածով հաստատված ծախսերի գործառնական դասակարգման առանձին խմբերի և ենթախմբերի, ինչպես նաև ենթախմբերի ներսում, այն պայմանով, որ թույլ չտրվի սույն օրենքով յուրաքանչյուր ենթախմբի գծով նախատեսված հատկացումների ծավալի կրճատում 15 տոկոսի չափով, ավելացում` 30 տոկոսի չափով.
բ) 1998 թվականի ընթացքում պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից սույն օրենքի 2 հոդվածով նախատեսվածից ավել ստացված միջոցները, բայց սույն օրենքի 4-րդ հավելվածով սահմանված ծավալից ոչ ավելի, ուղղել հիշյալ հավելվածով սահմանված ծախսերի ֆինանսավորմանը.
գ) Եվրոմիության նկատմամբ Հայաստանի Հանրապետության պարտավորությունների մարման նպատակով պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից գոյացած միջոցներից հատկացնել 5,5 միլիարդ դրամ:
(13-րդ հոդվածը լրաց. 01.12.98 ՀՕ-263)
Հոդված 14. Սահմանել, որ 1998 թվականի ընթացքում պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցները կուտակվում են գանձապետական հատուկ հաշվում և`
ա) այդ միջոցներից Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 2 հոդվածով և 4-րդ հավելվածում նշված հատկացումների հանրագումարը.
բ) սույն օրենքի 2 հոդվածով և 4-րդ հավելվածում նշված հատկացումների հանրագումարը գերազանցող մասը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջե` որպես այդ տարվա բյուջեի դեֆիցիտի ծածկման միջոց:
Հոդված 15. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի փաստացի ստացված մուտքերի սահմաններում: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում պաշտպանվածության են ենթակա և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ամբողջ ծավալով ֆինանսավորվում են հետևյալ ծախսերը`
աա) պետական նպաստներ, սոցիալական և փոխհատուցման վճարներ, աշխատավարձ (դրամական բավարարում) և դրան հավասարեցված վճարներ, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության հիմնադրամին կատարվող մասհանումները,
աբ) պետական ներքին և արտաքին պարտքի սպասարկման և մարման ծախսերը,
ագ) ռազմական և ազգային անվտանգության կարիքների սպասարկման գծով ծախսերը,
ադ) միջպետական համաձայնագրերի համապատասխան կատարվող վճարումները,
աե) համայնքների բյուջեներին տրվող դոտացիաները.
բ) մինչև 2000 թվականի հունվարի 1-ը երկարաձգել 1997 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ԼՂՀ-ին հատկացված վարկի մարումը` 6,064.1 միլիոն դրամ գումարով.
գ) հաստատել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 2-րդ կետում ամրագրված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների խրախուսման նպատակային ֆոնդի օգտագործման կարգը.
դ) հաստատել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացվող դոտացիաների չափը` ըստ առանձին համայնքների:
Հոդված 16. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1998 թվականի ծախսերի նախահաշիվը` 7.293.4 միլիոն դրամ, որից վարչական ծախսերը` 775.3 միլիոն դրամ (սույն օրենքի 5-րդ հավելվածի համաձայն) և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը` 454.5 միլիոն դրամ:
Հոդված 17. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին`
1998 թվականի բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում պետական բյուջեի մուտքերի և բյուջեից կատարվող ծախսերի կանխատեսվող ծավալներից ելնելով, անհրաժեշտության դեպքում համատեղ մշակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 1998 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վարկավորման եռամսյա ծրագրեր, ղեկավարվելով վարկերի տրամադրման հետևյալ կարգով` վարկերը տրամադրվում և մարվում են յուրաքանչյուր եռամսյա ժամանակահատվածի ընթացքում:
Հոդված 18. Սույն օրենքի 1-5-րդ հավելվածները համարվում են օրենքի անբաժանելի մաս:
Հոդված 19. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
* Ծանոթություն - Հավելվածները չեն բերվում: