ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2022 թվականի N 755-Ա
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Վարչապետի աշխատակազմի կարիքների համար Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման հետ կապված ծառայությունների ձեռքբերման նպատակով ՀՀՎԱ-ԵՄԾՁԲ-22/1 ծածկագրով կազմակերպված երկփուլ մրցույթի ընթացակարգի՝
1) շրջանակում նախաորակավորված մասնակիցների հայտերի գնահատման չափանիշները, դրանց տրվող նվազագույն և առավելագույն միավորները, ինչպես նաև հայտերով ներկայացվելիք փաստաթղթերը սահմանվում և 2-րդ փուլի հրավերով նախատեսվում են գնահատող հանձնաժողովի որոշմամբ.
2) 2-րդ փուլի հրավերով նախատեսվում է նաև, որ՝
ա. նախաորակավորված մասնակիցը ներկայացնում է հայտի ապահովում՝ բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով,
բ. ընտրված մասնակիցը պայմանագրի և որակավորման ապահովումները ներկայացնում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով,
գ. հայտերը հրավեր ստացած բոլոր մասնակիցների գրավոր համաձայնության դեպքում բացվում են մինչև հրավերում նշված ժամկետը լրանալու օրը։
2. Եթե ընտրված մասնակցի գնային առաջարկը գերազանցում է գնումը կատարելու համար կանխատեսված՝ գնման վերանայված հայտով սահմանված ֆինանսական հատկացման չափը, ապա գնահատող հանձնաժողովը կարող է ընտրված մասնակցին առաջարկել նվազեցնել իր գնային առաջարկը: Անհամաձայնության դեպքում տվյալ մասնակցի հայտը մերժվում է, և գնահատող հանձնաժողովը բանակցությունների է հրավիրում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակցին, իսկ վերջինիս անհամաձայնության դեպքում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակցին, որից ևս անհամաձայնություն ստանալու դեպքում ընթացակարգը հայտարարվում է չկայացած:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
26.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |