Գլխավոր տեղեկություն
Համար
N 320-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.05.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.05.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 320-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 112-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի փետրվարի 28-ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համակարգային խնդիրների վերհանում, աջակցություն երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի մասին» N 112-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00024873) 2021 թվականի դեկտեմբերի 7-ին կնքված՝ N 4521841 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռահաղորդակցության ծառայության մատուցում` 36,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00024873) 2021 թվականի դեկտեմբերի 6-ին կնքված՝ N 4521823 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռահաղորդակցության ծառայության մատուցում` 36,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00024873) 2022 թվականի հունվարի 21-ին կնքված՝ N 4545771 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռահաղորդակցության ծառայության մատուցում` 238,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի :

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

06.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան