ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 404-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ ՖԵՐԴԵՆԱՆՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Ֆերդենանտ Մանուկյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ |
Երևան |
19.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 404-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ ՖԵՐԴԵՆԱՆՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Դումանյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Խզմալյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ |
Վ. Հովհաննիսյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Վ. Տերտերյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Լ. Նանուշյան | - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ |
Լ. Հովհաննիսյան | - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ) |
Վ. Մովսիսյան | - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Մուշեղ եպիսկոպոս Բաբայան | - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) |
Վ. Խաչատրյան | - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Ս. Սաֆարյան | - «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Զ. Մանուկյան | - Ֆ. Մանուկյանի դուստր (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
19.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |