ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 447-Ա
«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցության կողմից՝ ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով, որպես օժանդակություն, «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (8 տեղ, 2,119 կգ ընդհանուր քաշով, 78,786 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 6,100 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի: Մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն և բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
24.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 447-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿ
NN ը/կ |
Ապրանքի անվանումը |
Չափման միավորը |
Քանակը |
Միավորի արժեքը (ԱՄՆ դոլար) |
Գումարը (ԱՄՆ դոլար) |
1 |
Ատամի խոզանակ |
հատ |
38,016 |
1.00 |
38,016 |
2 |
Ատամի մածուկ |
հատ |
38,016 |
1.00 |
38,016 |
3 |
Ատամի թել |
հատ |
432 |
1.00 |
432 |
4 |
Լուսային պլոմբ չորացնող սարք |
հատ |
4 |
580.5 |
2,322 |
Ընդհանուր (ԱՄՆ դոլար) |
78,786 |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
24.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |