ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 439-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1293-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրություն օգտագործողների հանրային խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 1293-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանում «4-րդ մասով» բառերը փոխարինել «3-րդ և 4-րդ մասերով» բառերով.
2) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 439-Ա որոշման |
«Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. սեպտեմբերի 13-ի N 1293-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ (ի պաշտոնե)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)
ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոռեկտոր (համաձայնությամբ)
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ (համաձայնությամբ)
«Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
«Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
27.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |