ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 593-Ա
«ՕԴԱՆԱՎՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇԱԿԻ ԱՅԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 107-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել «Օդանավում կատարվող հանցագործությունների և որոշակի այլ գործողությունների մասին» կոնվենցիայում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» արձանագրության կատարման միջոցառման ծրագիրը և ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 593-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր ԵՎ Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
«ՕԴԱՆԱՎՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇԱԿԻ ԱՅԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Պատասխանատու կատարողները և համակատարողները |
Ժամկետը |
Միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի ընդունման իրավական հիմքը |
1. |
«Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ), ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե (համաձայնությամբ), ՀՀ դատախազություն (համաձայնությամբ) |
2022 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Օդանավում կատարվող հանցագործությունների և որոշակի այլ գործողությունների մասին» կոնվենցիայում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» արձանագրության 4-րդ հոդված |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
30.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |