ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
05 ապրիլի 2022 թվականի |
թիվ 56-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ճշգրտել վարկային կազմակերպությունների կողմից իրականացվող ներդրումային ծառայությունների թույլատրելի շրջանակը և համապատասխանեցնել «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքով սահմանված պահանջներին,
հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասը և 8-րդ հոդվածի 3.1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի ««Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» Կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» Կանոնակարգ 14-ում (այսուհետև՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 2-րդ և 3-րդ կետերը «ժա» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա1» և «ժա2» ենթակետերով.
«ժա1) իրենց հաշվին և իրենց անունից արժեթղթերով գործարքներ կատարել,
ժա2) թողարկել ածանցյալ ֆինանսական գործիքներ, ինչպես նաև իրենց հաշվին և իրենց անունից կնքել ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքներ,»:
2) 4-րդ կետում՝
ա. «դ» և «ե» ենթակետերը ճանաչել ուժը կորցրած,
բ. «ժբ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ1» և «ժբ2» ենթակետեր.
«ժբ1) իրենց հաշվին և իրենց անունից արժեթղթերով գործարքներ կատարել,
ժբ2) թողարկել ածանցյալ ֆինանսական գործիքներ, ինչպես նաև իրենց հաշվին և իրենց անունից կնքել ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքներ,»։
3) 5-րդ կետում՝
ա. «զ» և «է» ենթակետերը ճանաչել ուժը կորցրած,
բ. «ժգ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժգ1» և «ժգ2» ենթակետեր.
«ժգ1) իրենց հաշվին և իրենց անունից արժեթղթերով գործարքներ կատարել,
ժգ2) թողարկել ածանցյալ ֆինանսական գործիքներ, ինչպես նաև իրենց հաշվին և իրենց անունից կնքել ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքներ,»։
4) 5.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.1. «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասի «ե» կետի հիման վրա վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները կարող են՝
1) իրականացնել սույն կանոնակարգի 6-րդ կետով նախատեսված բոլոր գործառնությունները, բացառությամբ ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների,
2) իրենց անունից թողարկել և տեղաբաշխել գույքով ապահովված պարտատոմսեր, ինչպես նաև թողարկել և տեղաբաշխել սույն կանոնակարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պարտատոմսերը:»:
5) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասի «ե» կետի հիման վրա սահմանված ունիվերսալ վարկային կազմակերպությունները կարող են`
1) իրավաբանական անձանցից, իրենց մասնակիցներից, անհատ ձեռնարկատերերից, Հայաստանի Հանրապետությունից և համայնքներից, այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից ներգրավել փոխառություններ և (կամ) նրանց հետ կնքել նմանատիպ գործարքներ,
2) իրենց անունից թողարկել և տեղաբաշխել՝
ա. առանց ապահովման պարտատոմսեր՝ ունիվերսալ վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամը չգերազանցող գումարի չափով,
բ. երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր, ընդ որում, դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների՝ ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ-(Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից,
3) իրենց հաշվին և իրենց անունից արժեթղթերով գործարքներ կատարել,
4) թողարկել ածանցյալ ֆինանսական գործիքներ, ինչպես նաև իրենց հաշվին և իրենց անունից կնքել ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքներ,
5) «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «դ1» կետով սահմանված գործառնություններից իրենց անունից թողարկել միայն ճանապարհային չեկեր, իրականացնել այդ չեկերի առքուվաճառք,
6) իրականացնել «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված այլ գործառնություններ (հաշվի առնելով սույն կետի ենթակետերով սահմանված գործառնությունների գծով նախատեսված սահմանափակումները), բացառությամբ` «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «զ» կետերով սահմանված գործառնությունների,
7) իրականացնել ապահովագրական գործակալի գործունեություն՝ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»։
6) 6.2-րդ կետում «մատուցել սույն կանոնակարգի 6.4-րդ կետի 2-ից 6-րդ ենթակետերում նշված ծառայությունները և 6.5-րդ կետի 1-ին ենթակետում նշված ոչ հիմնական ծառայությունը» բառերը փոխարինել «իրենց հաշվին և իրենց անունից արժեթղթերով գործարքներ կատարել, իրենց հաշվին և իրենց անունից ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքներ կնքել» բառերով:
7) 6.1-րդ, 6.3-րդ, 6.4-րդ, 6.5-րդ, 6.6-րդ և 6.7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
2022 թ. ապրիլի 8 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 ապրիլի 2022 թվական: