Գլխավոր տեղեկություն
Համար
N 72-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.02.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.02.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 72-Ա

 

«ՕՐՐԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕՐՐԱՆ-ՎԱՆԱՁՈՐ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԱՐՑԱԽԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 85,964,739 դրամ արժողությամբ «Օրրան-Վանաձոր» օգնություն Հայաստանի և պատերազմից հետո Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված կարիքավոր ընտանիքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 02552842) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «էՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00930884) 2021 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված` N 4-293 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 24-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ցածր ճնշման գազատար խողովակների և գազօգտագործվող սարքավորումների տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների մատուցում` 106,555 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ (ՀՎՀՀ` 01556354) 2018 թվականի նոյեմբերի 9-ին կնքված՝ N Ե 2823-22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 24-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կաթսայատան տեխնիկական անվտանգության փորձաքննության ծառայության մատուցում՝ 68,184 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2012 թվականի հունվարի 17-ին կնքված` N 000502 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 24-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 1,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00046317) հետ 2014 թվականի ապրիլի 1-ին կնքված` N 03108134796 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 24-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 3,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2013 թվականի փետրվարի 6-ին կնքված` N 117345015 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 24-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի օգոստոսի 22-ին կնքված՝ N 218150806 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 24-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄաթևոսՅԱՆ

 

Երևան

 

08.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 72-Ա որոշման

 

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

«ՕՐՐԱՆ-ՎԱՆԱՁՈՐ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԱՐՑԱԽԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

 

1

Ծրագրի նպատակները

Օգնել ֆինանսական դժվար կացության մեջ հայտնված ընտանիքների երեխաներին, նրանց շրջանում վերացնել մուրացկանությունը, աջակցել աղքատ ընտանիքներին:

2

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից օգտվելը:

3.

Բարեգործը

(բարեգործները)

Միավորված Ազգերի Կազմակերպության Հայաստանյան գրասենյակ (ՄԱԿ), ԱՄՆ-ում «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն, Րաֆֆի Հովհաննիսյան, Գրիգորյան բարեգործական հիմնադրամ (Անգլիա), Գարո Մարտիրոսյան (ԱՄՆ) , Զավեն Ակյան

4

Ծրագիրը կատարողը

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն

ՀՎՀՀ՝ 02552842

Հասցե՝ Առաջին Եկմալյան 6

Երևան, Հայաստանի Հանրապետություն

Հեռ.՝ 53-51-67

5

Ծրագրի իրականացման

վայրը, բնագավառը

Հայաստանի Հանրապետություն՝ Վանաձոր

Սոցիալական բնագավառ

6

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն կազմում է 85,964,739 (ութսունհինգ միլիոն ինը հարյուր վաթսունչորս հազար յոթ հարյուր երեսունինը) ՀՀ դրամ:

7

Բարեգործություն ստացողը

● 6-16 տարեկան 130 երեխա, որոնք ապրում են սոցիալական ծայրահեղ դժվարություններ ունեցող, մուրացկանության շեմին գտնվող ընտանիքներում: Մի շարք երեխաներ աշխատում և մուրում են փողոցում: Երեխաների մեծ մասը միակողմանի ծնողազուրկ են, հաշմանդամ,

ամուսնալուծված կամ ազատազրկված ծնողներ ունեն:

● 30 թոշակառուներ, 60 և ավելի բարձր տարիքի կանայք ու տղամարդիկ, որոնք անտուն են և մուրում են փողոցում, միայնակ են, ամուսնացած են և անժառանգ, I, II, III խմբերի հաշմանդամ են, ունեն ժառանգներ, սակայն լրացուցիչ աջակցության խիստ կարիք ունեն:

● 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված և Հայասանի Հանրապետությունում բնակություն հաստատած ընտանիքների երեխաներ:

Շահառուների ընտրությունը կատարում է սոցիալական աշխատողը՝ նախապես մշակված չափորոշիչներով (ՓԱՐՈՍ նպաստառու, ծնողազուրկ երեխաներ, միակողմանի ծնողազուրկ, մուրացիկ երեխաներ, բազմազավակ կարիքավոր ընտանիքների երեխաներ): Յուրաքանչյուր դեպք քննարկվում է Օրրանի մասնագիտական թիմում, որի մեջ մտնում են Օրրանի սոցիալական աշխատողը, մանկավարժները, հոգեբանը, բուժքույրը և գործառույթների կոորդինատորը: Շահառուների ընտրության հարցում Օրրանը համագործակցում է «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոն»-ի, սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև «ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության» հետ։

 

Արցախից ժամանած երեխաներին տրամադրվող աջակցության վերաբերյալ հայտարարություն է տարածվում սոցիալական մեդիայի էջերում (Facebook, Instagram) և լրատվական կայքերում (hraparak.am, asekose.am, armenpress.am, aravot.am, nt.am), ինչպես նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում:

8

Ծրագրի իրականացման

տևողությունը

Սույն ծրագիրը նախատեսված է 2022 թ. հունվարի 24-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար:

9

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները

անհրաժեշտ

ֆինանսական միջոցների ծավալը

Օրրան ԲՀԿ-ն Վանաձորի Տիգրան Մեծ 4 ա հասցեում գտնվող կենտրոնում՝ մուրացիկ, թափառաշրջիկ և ծայրահեղ կարիքավոր ընտանիքների 130 երեխայի շաբաթը 6 օր տրամադրում է տաք ճաշ և մատուցում սոցիալական, կրթական, մշակութային, հոգեբանական և բժշկական ծառայություն:

Հայաստանի Հանրապետությունում Covid 19 համավարակի տարածման պատճառով հայտարարված կարանտինով պայմանավորված՝ նախքան ՀՀ կառավարության կողմից գործունեության վերսկսման թույլտվություն ստանալը, Օրրանի բոլոր շահառուները կստանան առաջին անհրաժեշտության սննդամթերքի փաթեթներ: Դասապատրաստման հարցում աջակցությունը կկազմակերպվի հեռավար եղանակով: Համավարակով պայմանավորված իրավիճակի բարելավման և ՀՀ կառավարության կողմից գործունեության վերսկսման թույլտվություն ստանալուն պես` Օրրանը կվերսկսի իր բնականոն աշխատանքը՝ համաձայն մեր հաստատված ծրագրի:

 

● Սննդի ծրագիր*

Շաբաթը 6 օր Օրրանը տաք նախաճաշ է տրամադրում 30 միայնակ, կարիքավոր ծերերին և հաշմանդամներին:

130 երեխայի և 30 թոշակառուի՝ ամենօրյա սնունդ, նաև՝ խոհանոցային սարքավորումներ և պարագաներ, տարեկան արժեքը կազմում է 44,000,000 դրամ (մթերքի ձեռք բերում՝ 35,000,000 դրամ, խոհանոցային սարքավորումներ և պարագաներ՝ 2,000,000 դրամ, վարձատրություն խոհանոցի աշխատողներին (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի)՝ 2,000,000 դրամ),

Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներին պարբերաբար սննդամթերքով լի փաթեթների տրամադրում, արժեքը՝ 5,000,000 դրամ:

● Առաջնային բժշկական և հոգեբանական աջակցություն

Առաջին անհրաժեշտության բժշկական և հոգեբանական ծառայություններ՝ տարեկան 1,000,000 դրամ (բժշկական-սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաների ձեռք բերում՝ 300,000 դրամ, բուժքրոջ վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի տարեկան՝ 700,000 դրամ),

● Սոցիալական աջակցություն*

Սոցիալական ծառայություն, հագուստ, կոշիկ՝ տարեկան 6,200,000 դրամ (ձմեռային կոշիկի և հագուստի ձեռք բերում ՝ 5,000,000 դրամ, սոց.աշխատողի վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի՝ 1,200,000 դրամ),

● Մշակութային ծրագրեր

Մշակութային միջոցառումներ՝ տարեկան 3,000,000 դրամ (մշակութային աշխատողների վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի՝ 1,000,000 դրամ, մշակութային միջոցառումներ՝ թատրոնի, համերգի, պատկերասրահ այցի տոմսերի ձեռք բերում նաև մշակութային փառատոնների, ցուցահանդես-տոնավաճառների մասնակցություն՝ 2,000,000 դրամ),

● Ակադեմիական ծրագրեր

Դպրոցահասակ երեխաների դասապատրաստման կազմակերպում դպրոցից հետո շաբաթական

6 օր՝ 130 երեխայի համար, գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, պայուսակների ապահովում, տարեկան՝ 8,000,000 դրամ (գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, պայուսակների ձեռքբերում՝ 1,200,000 դրամ, վարձատրություն ուսուցիչների (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի՝ 4,000,000 դրամ), ձեռարվեստի խմբակներ` կարուձև, փայտամշակում, կավագործություն՝ տարեկան 2,800,000 դրամ (նյութեր՝ ձեռարվեստի խմբակների համար՝ 800,000 դրամ, վարձատրություն ուսուցիչների (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի)՝ 2,000,000 դրամ ),

● Իրային աջակցություն արտասահմանից

Օտարերկրյա պետություններից բեռների ներմուծում (բարերարների ցանկությամբ ուղարկված նվերներ, գրենական պիտույքներ, խաղալիքներ), տարեկան՝ 2,000,000 դրամ,

● Նվիրատվություն.

Ծայրահեղ կարիքավոր 11 ընտանիքների էլեկտրաէներգիայի, գազի, բնակարանի վարձի վճարման համար, տարեկան ՝ 6,300,000 դրամ ,

- 130 երեխաների և 30 թոշակառուի ամենօրյա երթևեկության ծախսեր, տարեկան՝ 6,240,000 դրամ:

Ընդամենը 76,740,000 (յոթանասունվեց միլիոն յոթ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ։

* Սննդի փաթեթների, կոշիկների, հագուստի բաշխումն իրականացվում է Covid 19 համավարակի կանխարգելմանն ուղղված՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ:

Բոլոր միջոցառումները իրականացվում են ամբողջ տարի, ամեն օր՝ բացի կիրակի օրերից: Կազմակերպական ծախսերը՝ 9,224,739 դրամ, ընդամենը ծրագրի բյուջեն՝ 85,964,739 դրամ:

10

Ձեռք բերվող

(ներմուծվող)

ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Նախատեսվում է

1. Գազի մատակարարում-3,200,000 ՀՀ դրամ

2. Խմելու ջրի մատակարարում (շենքի համար)-200,000 ՀՀ դրամ

3. Խմելու ջրի մատակարարում (այգու հողամասի համար, որը հանդիսանում է Օրրանի սեփականությունը և երեխաներն այնտեղ սովորում են այգեգործություն)-50,000 ՀՀ դրամ

4. էլեկտրաէներգիայի մատակարարում-1,700,000 ՀՀ դրամ

5. Հեռախոսային կապի մատակարարում-600,000 ՀՀ դրամ

6. Սննդամթերքի ձեռքբերում-40,000,000 ՀՀ դրամ

7. Գազի սարքավորումների տեխնիկական սպասարկման ծառայության ձեռքբերում-106,555 ՀՀ դրամ

8. Գազի կաթսայի տեխնիկական զննման ծառայության ձեռքբերում-68,184 ՀՀ դրամ

9. Կոշիկի, հագուստի ձեռք բերում-5,000,000 ՀՀ դրամ

10. Գրենական պիտույքների, դպրոցական պայուսակների ձեռքբերում-1,200,000 ՀՀ դրամ

11.Ձեռարվեստական կենտրոնների համար նյութերի ձեռքբերում-800,000 ՀՀ դրամ

12. Գրասենյակային ծախսեր-400,000 ՀՀ դրամ

13. Խոհանոցային սարքավորումների (սառնարան, գազօջախ և այլն), պարագաների և նյութերի ձեռքբերում-2,000,000 ՀՀ դրամ

14. Բժշկական-սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերում-300,000 ՀՀ դրամ

15. Երեխաների հանգստի և մշակութային միջոցառումների, նյութերի ձեռքբերում (թատրոն, կինո, պատկերասրահ)-2,000,000 ՀՀ դրամ

16. Օտարերկրյա պետություններից բեռների ներմուծում (բարերարների կողմից ուղարկվող նվերներ)-2,000,000 ՀՀ դրամ

17. Անվտանգության համակարգ (ձեռք բերել լրացուցիչ տեսախցիկներ և շարժման տվիչ) -400,000 ՀՀ դրամ

Ընդամենը-60,024,739 ՀՀ դրամ

11

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր

● ջուր` 250,000 դրամ,

● էլեկտրաէներգիա` 1,700,000 դրամ,

● հեռախոս, ինտերնետ՝ 600,000 դրամ,

● գազ՝ 3,200,000 դրամ,

● գրասենյակային ծախսեր՝ 400,000 դրամ,

● գազի սարքավորումների տեխնիկական սպասարկում՝ 106,555 դրամ,

● գազի կաթսայի տեխնիկական զննում՝ 68,184 դրամ,

● աշխատավարձ վարչական աշխատողներին (ադմինիստրատոր)՝ 2,500,000 դրամ

● անվտանգության համակարգ (տեսախցիկներ և շարժման տվիչ)՝ 400,000 դրամ Ընդամենը 9,224,739 ՀՀ դրամ:

12

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2. ՀՀ առողջապահության նախարարություն

3. Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետարան

4. Տեղական ու միջազգային ՀԿ-ներ, որոնք աշխատում են ռիսկի խմբի երեխաների հետ

5. ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչություն

6. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն

«Օրրանը» համագործակցում է նաև սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների հետ:

13

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

● ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի՝ 25 կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին,

● ամսական և եռամսյակային աշխատանքային ու ֆինանսական հաշվետվություններ են ներկայացվում «Օրրան» ԲՀԿ-ի տնօրենների խորհրդին,

● գույքագրումն ու բաշխումն իրականացվում է «Օրրան» ԲՀԿ –ի գործադիր տնօրենի, հաշվապահի և սոցիալական աշխատողի, ինչպես նաև շահառուների ստորագրություններով ու անձնագրային տվյալներով,

● ամսեկան հաշվետվություններ կառավարությանն առընթեր պետական հարկային ծառայություններին,

● ֆինանսական աուդիտն իրականացվում է «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի կողմից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄաթևոսՅԱՆ

 

08.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ