ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի մայիսի 23-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (6 դեկտեմբերի 1985 թվականի) լրացնել հետևյալ բովանդակությամբ 16915 -րդ հոդվածով`
«Հոդված 16915 . |
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ձուլակտորների, ստանդարտացված ձուլակտորների արտադրության ապօրինի գործունեություն կազմակերպելը |
Ապօրինի թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ձուլակտորների, ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեություն կազմակերպելը, այսինքն` առանց համապատասխան լիցենզիայի թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ձուլակտորների, ստանդարտացված ձուլակտորների արտադրությամբ զբաղվելն առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ գործունեությամբ զբաղվելու համար սահմանված պետական տուրքի 20-ապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 2441 -րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով`
«Թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով:
Նույն խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 2442 -րդ հոդվածում «և 16913 » բառերը փոխարինել «,16913 և 16915 » բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|