ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 49-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (քաղ. Երևան, Հյուսիսային պողոտա 1, 8-րդ հարկ, 24 սենյակ, ՀՎՀՀ՝ 02569972) իրականացվող` 37,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աղբահանության և սանիտարական մաքրման ծառայության ներդրում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված աղբատար մեքենան (42,300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ-ի բեռ) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
3. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄաթևոսՅԱՆ |
Երևան |
03.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 49-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Նախատեսում է ՀՀ Լոռու մարզի, Փամբակ համայնքի, Դեբետ, Վահագնի և Եղեգնուտ բնակավայրերում ներդնել աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ։ Ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել համաձայնություն Փամբակ համայնքի հետ և արդյունքում հիմնվելու է համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, որը կիրականացնի նշված երեք բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունները։ Այդ նպատակով հիմնադրամը ձեռք է բերելու աղբատար մեկ մեքենա և աղբամաններ ու նվիրաբերելու է հիմնվող ՀՈԱԿ-ին։ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը իր աշխատակիցների մասնակցությամբ իրականացնելու է համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում հաղորդակցության ժամանակակից հավելվածների կիրառումը բիզնեսում, տվյալների բազաների ստեղծումը google suite համակարգում և ֆինանսների կառավարմանն ուղղված տեղեկատվություն և (կամ) դասընթացներ։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով՝ օրենքով սահմանված արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
«Չիլդրեն Օֆ Արմենիա ֆանդ Ինք.», Նյու Յորք, ԱՄՆ, 149 5րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA. և դոկտոր Գարօ Հ. Արմենը։ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (քաղ. Երևան 0010, Մելիք Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02569972)։ |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Լոռու մարզ, Փամբակ համայնք, Դեբետ, Վահագնի և Եղեգնուտ բնակավայրեր, բնագավառը՝ համայնքային զարգացում։ |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 37,000,000 դրամ։ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
«Դեբետ Վահանգնի Եղեգնուտ բնակավայրերի աղբահանություն և սանիտարական մաքրման ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի հունվարի 24-ից մինչև 2022 թվականի հունիսի 1-ը։ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
● «Գալոպեր» ՍՊԸ-ից աղբատար մեքենայի ձեռքբերում 22,000,000 (քսաներկու միլիոն) դրամ, առանց ԱԱՀ արժողությամբ, 2022 թվականի հունվարի 24-ից մինչև 2022 թվականի հունիսի 1-ը։ ● «Պրոֆմետալլ» ՍՊԸ-ից (ՌԴ) մետաղական աղբամանների ձեռքբերում ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) դրամ, առանց ԱԱՀ արժողությամբ, 2022 թվականի հունվարի 24-ից մինչև 2022 թվականի հունիսի 1-ը։ ● Համակարգիչների ձեռքբերում ընդհանուր 5,000,000 (հինգ միլիոն) դրամ, առանց ԱԱՀ արժողությամբ, 2022 թվականի հունվարի 24-ից մինչև 2022 թվականի հունիսի 1-ը։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ծրագրի շրջանակներում ներմուծվելու է 22,000,000 դրամի շրջանակներում աղբատար մեքենա և 10,000,000 դրամի շրջանակներում մետաղական աղբամանների ներմուծում։ Ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքում կնքվելու են համակարգիչների ձեռքբերման պայմանագրեր՝ 5,000,000 դրամի շրջանակներում։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր նախատեսված չեն։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Նախատեսվում է համագործակցել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի Փամբակի համայնքապետարանի հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄաթևոսՅԱՆ |
03.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |