ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 1999 թվականի N 202
ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի պետական միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 7-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների և անչափահասների հետ տարվող աշխատանքների պետական միջգերատեսչական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 517 որոշման 1-ին կետը:
| Հայաստանի Հանրապետության | Ա. Դարբինյան | 
| Հաստատված է | 
Կ Ա Զ Մ
ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Հ. Հունանյան | - | ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ | 
| Ա. Պետրոսյան | - | ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ | 
| Ա. Աթաբեկյան | - | ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ | 
| ժ. Խառատյան | - | ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ | 
| Կ. Համբարձումյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հայցապահանջագրային վարչության պետ | 
| Վ. Աստվածատրյան | - | ՀՀ մաքսային վարչության պետի տեղակալ | 
| Կ. Արեյան | - | Երևանի քաղաքապետի տեղակալ | 
| Մ. Թունյան | - | Սյունիքի մարզպետի տեղակալ | 
| Դ. Լոքյան | - | Լոռու մարզպետի տեղակալ | 
| Հ. Սարգսյան | - | Շիրակի մարզպետի տեղակալ | 
 
                