ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2011 թվականի N 1355-Ն
ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 02.05.19 N 495-Ն, խմբ. 23.02.22 N 217-Ն)
Հիմք ընդունելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 23.02.22 N 217-Ն)
1. Հաստատել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվություն ներկայացնելու կարգը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
(1-ին կետը փոփ. 02.05.19 N 495-Ն, խմբ. 23.02.22 N 217-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1355-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 02.05.19 N 495-Ն, խմբ. 23.02.22 N 217-Ն)
1. Սույն կարգով կարգավորվում են ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե (այսուհետ՝ վերահսկող մարմին) «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվություն ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 02.05.19 N 495-Ն, խմբ. 23.02.22 N 217-Ն)
2. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ստացած անձինք (այսուհետ` կազմակերպիչ) վերահսկող մարմին են ներկայացնում հետևյալ հաշվետվությունները.
1) յուրաքանչյուր ամսվա համար` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-րդ օրը՝ հաշվետու ամսում եկամուտների և ծախսերի մասին հաշվետվություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1355-Ն որոշման N 2 հավելվածի ձևի.
2) (ենթակետն ուժը կորցրել է 23.02.22 N 217-Ն)
(2-րդ կետը փոփ. 02.05.19 N 495-Ն, 23.02.22 N 217-Ն)
3. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված հաշվետվությունը կազմակերպիչների կողմից վերահսկող մարմին են ներկայացվում հետևյալ ընթացակարգով. հաշվետվությունը ներկայացվում է վերահսկող մարմնի քարտուղարություն` կից նամակով, որում պետք է նշված լինի՝ ում կողմից է (հաշվետու կազմակերպություն, լիցենզիայի համար) ներկայացվում հաշվետվությունը և որ ժամանակահատվածի համար: Նամակը պետք է ստորագրված լինի կազմակերպչի լիազոր աշխատողի կողմից: Հաշվետվությունը պետք է ձայնագրված լինի ՍԴ-Ռ (CD-R) լազերային սկավառակի վրա` Էքսել (Excel) ֆորմատով: Ծրարը պետք է ստորագրված լինի կազմակերպչի լիազոր աշխատողի կողմից: Ծրարի վրա պետք է նշված լինեն հաշվետվությունը ներկայացնելու ամսաթիվը, տարեթիվը, կազմակերպչի անվանումը, լիցենզիայի համարը, ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է հաշվետվությունը:
(3-րդ կետը փոփ. 10.07.18 N 765-Ն, 02.05.19 N 495-Ն)
4. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված հաշվետվությունը վերահսկող մարմին է ներկայացվում առձեռն:
(4-րդ կետը փոփ. 02.05.19 N 495-Ն)
5. (կետն ուժը կորցրել է 23.02.22 N 217-Ն)
(հավելվածը փոփ. 10.07.18 N 765-Ն, 02.05.19 N 495-Ն, խմբ., փոփ. 23.02.22 N 217-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1355-Ն որոշման |
Ձև
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
(վերնագիրը փոփ. 02.05.19 N 495-Ն, խմբ. 23.02.22 N 217-Ն)
Կազմակերպչի անվանումը |
|||||
Լիցենզիայի համարը |
|||||
Հաշվետու ժամանակահատվածը |
|||||
Ներկայացնելու ամսաթիվը |
|||||
Ինտերնետային կայքի գրանցված հասցեն |
|||||
Եկամուտներ |
Ծախսեր |
Մասնակիցների ընդհանուր թիվը | |||
խաղացողների կողմից գնված խաղանիշերի (միավորների) |
այլ եկամուտներ |
վճարված շահումների(խաղադրույքների) |
այլ ծախսեր |
մասնակիցների ընդհանուր թիվը |
շահող մասնակիցների ընդհանուր թիվը |
(հավելվածը փոփ. 02.05.19 N 495-Ն, խմբ. 23.02.22 N 217-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |