ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1054-Ա
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 114,915,600 դրամ ընդհանուր արժողությամբ «Բարեգործական ճաշարաններ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (քաղ. Երևան, Մովսես Խորենացու 22, ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Մեդտեխնիկա պլյուս» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01502333) 2008 թվականի նոյեմբերի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում պահեստի վարձակալության ծառայությունների մատուցում` 3,650,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԱրմենՏել» ՓԲԸ-ի, այսուհետ՝ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2006 թվականի նոյեմբերի 28-ին կնքված N 2939 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 1054-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«Բարեգործական ճաշարաններ»
1. |
Ծրագրի նպատակը |
«Բարեգործական ճաշարաններ» ծրագրի նպատակն է նպաստել սոցիալական լարվածության մեղմացմանը մայրաքաղաքում և հանրապետության այլ քաղաքներում` Գյումրի, Բերդ, Բյուրեղավան, Նոր Հաճն, սոցիալապես անապահով խավերին /միայնակ տարեցներ, հաշմանդամներ, գործազուրկներ/ ամենօրյա կալորեական տաք կերակուրով ապահովելու միջոցով: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում («Բարեգործության մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 16-րդ հոդված): | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3. |
Բարեգործը |
Հայ օգնության ֆոնդ (630 Սեքոնդ Ավենյու, Նյու-Յորք, ԱՄՆ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4. |
Ծրագիրը կատարողը |
ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ, քաղ. Երևան, Մ. Խորենացու փող. 22, ՀՎՀՀ 02517115 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայրը՝ քաղ. Երևան, Գյուրջյան փ․15, քաղ. Բերդ, Տերյան փ․8, քաղ. Գյումրի , Խրիմյան Հայրիկի փ․27, քաղ. Նոր Հաճն, Ա․ Հարությունյան փ․1, քաղ. Բյուրեղավան, Վազգեն Սարգսյան փ․15/37: Բնագավառը՝ սոցիալական։ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն կազմում է 114,915,600 դրամ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
7. |
Բարեգործություն ստացողը |
քաղ. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ճաշարան` 180 շահառու, քաղ. Բերդի բարեգործական ճաշարան` 130 շահառու, քաղ. Գյումրիի բարեգործական ճաշարան` 170 շահառու, քաղ. Նոր Հաճնի բարեգործական ճաշարան՝ 150 շահառու, քաղ. Բյուրեղավանի բարեգործական ճաշարան՝150 շահառու, բարեգործական ճաշարաններ այցելող 780 կարիքավորներ և ծերեր, որոնք ընտրվում են տեղական սոցիալական ծանրալուրությունների հետ համագործակցելով: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը և/կամ սկիզբը, ավարտը |
01.01.2022 – 31.12.2022 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Տեղական միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ կազմված և համաձայնեցված ցուցակներով՝ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, շաբաթական 5 օր, օրական 1 անգամ տաք կերակուրի մատուցում կարիքավորներին և ծերերին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 114,915,600 դրամ - սնունդ և հիգիենիկ պարագաների ձեռքբերում 78,100,000 դրամ - աշխատավարձ ճաշարանների անձնակազմին 21,150,400 դրամ - կոմունալ ծախսեր՝ 5,055,200 դրամ - պահեստի վարձակալություն՝ 3,650,000 դրամ - ճաշարանի տարածքի վարձակալություն՝ 2,160,000 դրամ կազմակերպչական ծախսեր՝ - ծրագրի ղեկավարի աշխատավարձ՝ 3,000,000 դրամ - հեռախոսակապի ծառայությունների ՝ 1,800,000 դրամ
Շահառուների ընդհանուր թիվը՝ 780 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
10. |
Ձեռք բերվելիք ապրանքների, ծառայությունների և աշխատանքների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը |
- Սնունդ և հիգիենիկ պարագաների ձեռքբերում` 78,100,000 դրամ - էլեկտրաէներգիա և ջուր` 5,055,200 դրամ - ճաշարանի տարածքի վարձակալություն՝ 2 160 000 դրամ - պահեստի վարձակալություն՝ 3,650,000 դրամ - բջջային հեռախոսակապի ծառայությունների ձեռքբերում` 1,800,000 դրամ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր |
Ծրագրի սպասարկման համար ծախսվելու է 4,800,000 դրամ, ընդհանուր արժողության 4,2 %: Ծրագրի սպասարկումը ներառում է. ծրագրի ղեկավարի աշխատավարձ 3,000,000 դրամ հեռախոսակապի ծառայություն 1,800,000 դրամ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Իրականացման ընթացքում կազմակերպությունն համագործակցում է` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ։ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |