Գլխավոր տեղեկություն
Համար
N 1054-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.12.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1054-Ա

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 114,915,600 դրամ ընդհանուր արժողությամբ «Բարեգործական ճաշարաններ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (քաղ. Երևան, Մովսես Խորենացու 22, ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.

1) «Մեդտեխնիկա պլյուս» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01502333) 2008 թվականի նոյեմբերի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում պահեստի վարձակալության ծառայությունների մատուցում` 3,650,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ԱրմենՏել» ՓԲԸ-ի, այսուհետ՝ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2006 թվականի նոյեմբերի 28-ին կնքված N 2939 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 1054-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«Բարեգործական ճաշարաններ»

 

1.

Ծրագրի նպատակը

«Բարեգործական ճաշարաններ» ծրագրի նպատակն է նպաստել սոցիալական լարվածության մեղմացմանը մայրաքաղաքում և հանրապետության այլ քաղաքներում` Գյումրի, Բերդ, Բյուրեղավան, Նոր Հաճն, սոցիալապես անապահով խավերին /միայնակ տարեցներ, հաշմանդամներ, գործազուրկներ/ ամենօրյա կալորեական տաք կերակուրով ապահովելու միջոցով:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում («Բարեգործության մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 16-րդ հոդված):

3.

Բարեգործը

Հայ օգնության ֆոնդ (630 Սեքոնդ Ավենյու, Նյու-Յորք, ԱՄՆ)

4.

Ծրագիրը կատարողը

ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ, քաղ. Երևան, Մ. Խորենացու փող. 22, ՀՎՀՀ 02517115

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Վայրը՝ քաղ. Երևան, Գյուրջյան փ․15, քաղ. Բերդ, Տերյան փ․8, քաղ. Գյումրի , Խրիմյան Հայրիկի փ․27, քաղ. Նոր Հաճն, Ա․ Հարությունյան փ․1, քաղ. Բյուրեղավան, Վազգեն Սարգսյան փ․15/37:

Բնագավառը՝ սոցիալական։

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն կազմում է 114,915,600 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

քաղ. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ճաշարան` 180 շահառու, քաղ. Բերդի բարեգործական ճաշարան` 130 շահառու, քաղ. Գյումրիի բարեգործական ճաշարան` 170 շահառու, քաղ. Նոր Հաճնի բարեգործական ճաշարան՝ 150 շահառու, քաղ. Բյուրեղավանի բարեգործական ճաշարան՝150 շահառու, բարեգործական ճաշարաններ այցելող 780 կարիքավորներ և ծերեր, որոնք ընտրվում են տեղական սոցիալական ծանրալուրությունների հետ համագործակցելով:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը և/կամ սկիզբը,

ավարտը

01.01.2022 – 31.12.2022

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Տեղական միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ կազմված և համաձայնեցված ցուցակներով՝ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, շաբաթական 5 օր, օրական 1 անգամ տաք կերակուրի մատուցում կարիքավորներին և ծերերին:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 114,915,600 դրամ

- սնունդ և հիգիենիկ պարագաների ձեռքբերում 78,100,000 դրամ

- աշխատավարձ ճաշարանների անձնակազմին 21,150,400 դրամ

- կոմունալ ծախսեր՝ 5,055,200 դրամ

- պահեստի վարձակալություն՝ 3,650,000 դրամ

- ճաշարանի տարածքի վարձակալություն՝ 2,160,000 դրամ կազմակերպչական ծախսեր՝

- ծրագրի ղեկավարի աշխատավարձ՝ 3,000,000 դրամ

- հեռախոսակապի ծառայությունների ՝ 1,800,000 դրամ

Անվանում

մարդ

դրամ

1 եռամսյակ

2 եռամսյակ

3 եռամսյակ

4 եռամսյակ

Ք.Երևան-(Նոր-Նորք  վարչական շրջան)

180

 

 

 

 

 

սնունդ և հիգենիկ պարագաներ

 

17,200,000

4,300,000

4,300,000

4,300,000

4,300,000

Էլեկտրաէներգիա

 

1,200,000

300,000

300,000

300,000

300,000

աշխատավարձ բ/ճ. անձնակազմի

 

3,660,000

915,000

915,000

915,000

915,000

Ընդամենը

 

22,060,000

5,515,000

5,515,000

5,515,000

5,515,000

Ք.Բերդ

130

 

 

 

 

 

սնունդ և հիգենիկ պարագաներ

 

13,600,000

3,400,000

3,400,000

3,400,000

3,400,000

Էլեկտրաէներգիա

 

680,000

170,000

170,000

170,000

170,000

աշխատավարձ բ/ճ. անձնակազմի

 

4,456,000

1,114,000

1,114,000

1,114,000

1,114,000

Ընդամենը 

 

18,736,000

4,684,000

4,684,000

4,684,000

4,684,000

Ք.Գյումրի

170

 

 

 

 

 

սնունդ և հիգենիկ պարագաներ

 

18,400,000

4,600,000

4,600,000

4,600,000

4,600,000

Էլեկտրաէներգիա, ջուր

 

1,440,000

360,000

360,000

360,000

360,000

վարձավճար

 

2,160,000

 540,000

540,000

540,000

540,000

աշխատավարձ բ/ճ. անձնակազմի

 

7,044,000

1,761,000

1,761,000

1,761,000

1,761,000

Ընդամենը

 

28,644,000

 7,161,000

7,161,000

7,161,000

7,161,000

Ք. Բյուրեղավան

150

 

 

 

 

 

սնունդ և հիգենիկ պարագաներ

 

14,520,000

3,630,000

3,630,000

3,630,000

3,630,000

Էլեկտրաէներգիա

 

655,200

163,800

163,800

163,800

163,800

աշխատավարձ բ/ճ. անձնակազմի

 

2,989,200

747,300

747,300

747,300

747,300

Ընդամենը

 

18,164,400

4,541,100

4,541,100

4,541,100

4,541,100

ք. Նոր Հաճն

150

 

 

 

 

 

սնունդ և հիգիենիկ  պարագաներ

 

14,520,000

3,630,000

3,630,000

3,630,000

3,630,000

Էլեկտրաէներգիա

 

1,080,000

270,000

270,000

270,000

270,000

աշխատավարձ բ/ճ. անձնակազմի

 

3,001,200

 750,300

750,300

750,300

750,300

Ընդամենը

 

18,861,200

 4,715,300

4,715,300

4,715,300

4,715,300

Պահեստի վարձակալություն

 

3,650,000

 900,000

910,000

920,000

920,000

Ընդամենը ծրագրային ծախսեր

780

110,115,600

 27,516,400

27,526,400

27,536,400

27,536,400

Կազմակերպչական ծախսեր

 

 

 

 

 

 

Աշխատավարձ

 

3,000,000

 750,000

750,000

750,000

750,000

Կապ և հեռահաղորդակցություն

 

1,800,000

 450,000

450,000

450,000

450,000

Ընդամենը կազմակերպչական ծախսեր

 

4,800,000

 1,200,000

1,200,000

1,200,000

1,200,000

Ընդամենը ծախսեր

 

114,915,600

28,716,400

28,726,400

28,736,400

28,736,400

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է

 

114,915,600 դրամ

 

 

 

 

Շահառուների ընդհանուր թիվը՝          780

10.

Ձեռք բերվելիք ապրանքների, ծառայությունների և աշխատանքների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը

- Սնունդ և հիգիենիկ պարագաների ձեռքբերում` 78,100,000 դրամ

- էլեկտրաէներգիա և ջուր` 5,055,200 դրամ

- ճաշարանի տարածքի վարձակալություն՝ 2 160 000 դրամ

- պահեստի վարձակալություն՝ 3,650,000 դրամ

- բջջային հեռախոսակապի ծառայությունների ձեռքբերում` 1,800,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր

Ծրագրի սպասարկման համար ծախսվելու է 4,800,000 դրամ, ընդհանուր արժողության 4,2 %: Ծրագրի սպասարկումը ներառում է.

ծրագրի ղեկավարի աշխատավարձ 3,000,000 դրամ

հեռախոսակապի ծառայություն 1,800,000 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Իրականացման ընթացքում կազմակերպությունն համագործակցում է` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի

տեղեկություններ:


Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ