ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 2003 թվականի N 130-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 586-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 11-ի «Անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախմբի կազմը հաստատելու մասին» N 586-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշմամբ հաստատված անդրսահմանային ջրային ռեսուրսների` Հայաստանի Հանրապետության հանձնախմբի կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների պահպանության բաժնի պետ Է. Փիրումյանին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Հ. Կիրակոսյանին (հանձնախմբի քարտուղար):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. ապրիլի 1 |