Գլխավոր տեղեկություն
Համար
N 1066-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.12.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1066-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 682-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) «Դակշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00466302) 2021 թվականի նոյեմբերի 30-ին կնքված N Infra/Constr 08-2021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում են Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դսեղ համայնքում «ՔՈԱՖ սմարթ առողջության կենտրոնի» «Ա» և «Բ» մասնաշենքերի կառուցման կապալի աշխատանքներ՝ ներառյալ ճարտարապետական մասի, կոնստրուկտիվ մասի, ներքին սառը և տաք ջրամատակարարման, ջրամատակարարման ցանցի, էլեկտրականության և հակահրդեհային ազդանշանային համակարգի տեղադրման աշխատանքների իրականացում՝ 264,143,073 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առողջության կենտրոնի կառուցում, բժշկական սարքավորումներով վերազինում և կահավորում» N 682-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան