ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
25 հունվարի 2022 թվականի |
թիվ 6-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 311-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով հստակեցնել ապահովագրական ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկում ընդգրկվող տարրերը, բարձրացնել ապահովագրական ընկերությունների ռիսկերի կառավարման արդյունավետությունը,
հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի ««Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ը հաստատելու մասին» թիվ 311-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Կանոնակարգի 2-րդ կետի 11-րդ ենթակետում «համախառն ապահովագրավճարների» բառերից հետո լրացնել «՝ նվազեցրած դադարեցված (լուծված) ապահովագրության պայմանագրերի գծով վերադարձված և վերադարձման ենթակա ապահովագրավճարների գումարի չափով» բառերը։
2) Կանոնակարգի 27-րդ կետում.
ա. «400%» բոլոր թվերը փոխարինել «100%» թվերով,
բ. «830% և 800%» թվերը փոխարինել «150%» թվով։
3) Կանոնակարգի 28.1-րդ կետում «վնասման դեպքում ընկերության պարտավորության չափն է» բառերից հետո լրացնել «(առանց նվազեցնելու ապահովագրության պայմանագրով նախատեսված չհատուցվող գումարի չափը)» բառերը։
4) Կանոնակարգի հավելված 1-ի 3-րդ կետում.
ա. 3-րդ ենթակետում «սեփականությունը համարվելու յոթերորդ ամսվանից սկսած,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ հիմնական միջոցներ) և դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով՝ այդ ակտիվները ապահովագրական գործունեության համար չօգտագործվող ճանաչվելու օրվանից վեց ամիս հետո,» բառերը,
բ. 4-րդ ենթակետում «այլ հիմնական միջոցների) հաշվեկշռային արժեքի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ապահովագրական գործունեության համար օգտագործվող օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ հիմնական միջոցներ) և դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքի» բառերը,
գ. 5-րդ ենթակետից հանել «վարձակալված կամ» բառերը։
5) Կանոնակարգի հավելված 1-ի ենթահավելված 1.2-ում 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Անկախ սույն Հավելվածի 1-ին կետի 18-րդ ենթակետով սահմանված փոխարկման կարգի՝ նախքան փոխառության գումարը (կամ դրա մի մասը) ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկելը, փոխատուն (փոխկապակցված անձինք) պետք է ստանա (ստանան) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» Կանոնակարգ 3/01-ի համաձայն ապահովագրական ընկերության նշանակալից մասնակցություն ձեռք բերելու վերաբերյալ Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը, եթե փոխառության ներգրավման արդյունքում հետևյալ ցուցանիշը (Ց) գերազանցում է 10, 20 կամ 50 տոկոսը՝
որտեղ`
ՍՓ- փոխատուի (փոխկապակցված անձանց) կողմից ապահովագրական ընկերությանը տրամադրված երկարաժամկետ ստորադաս փոխառության (փոխառությունների) գումարն է,
ԲԱփոխ- փոխատուի (փոխկապակցված անձանց)՝ ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած ձայնի իրավունք տվող մասնակցության (առկայության դեպքում) անվանական արժեքն է,
ԲԱ- ապահովագրական ընկերությանը` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի անվանական արժեքն է: Ընդ որում, սույն կետով սահմանված ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի հաշվարկում չեն ընդգրկվում այն արտոնյալ բաժնետոմսերը, որոնք ձայնի իրավունք են տալիս միայն օրենքով սահմանված որոշ դեպքերում:»։
6) Կանոնակարգի հավելված 2-ի Գլուխ 1-ի 2-րդ կետում «ՊԿանդերռայթինգ =∑ijԿորij
*ՊԿi*ՊԿj»բառերը փոխարինել «ՊԿանդերռայթինգ = |
» բառերով։ |
7) Կանոնակարգի հավելված 2-ում Աղյուսակ 1-ի 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
2022 թ. հունվարի 31 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2022 թվական: