ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1451-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի փորձագետների հանդիպմանը, ինչպես նաև միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 18-20-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Վրաստան գործուղման գիշերավարձի և օրապահիկի հետ կապված ծախսերը, ինչպես նաև «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները, կատարել՝
1) Լենա Նանուշյանինը, Ռաֆայել Գևորգյանինը, Աննա Մազմանյանինը, Արթուր Մարտիրոսյանինը, Ռուբեն Սարգսյանինը, Արմեն Սիմոնյանինը, Հակոբ Վարդանյանինը, Դավիթ Սահակյանինը, Շուշանիկ Ներսիսյանինը, Արտեմ Կարապետյանինը և Արմեն Այվազյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Կարեն Գասպարյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Վահագն Աֆյանինը և Վահագն Փիլիպոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Լևոն Օհանեսյանի՝ Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են գործուղող կազմակերպության հաշվին:
4. Պատվիրակության գործուղման ճանապարհածախսը, այդ թվում՝ վրացական սահմանին մեքենայի ապահովագրավճարը, կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
5. Պատվիրակության անդամներին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել հնգօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
17.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1451-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Լ. Նանուշյան | - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ | |
Ռ. Գևորգյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
Ա. Մազմանյան | - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ | |
Ա. Մարտիրոսյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ | |
Ռ. Սարգսյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ | |
Ա. Սիմոնյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | |
Հ. Վարդանյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | |
Դ. Սահակյան | - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ | |
Շ. Ներսիսյան | - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ | |
Կ. Գասպարյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ | |
Վ. Աֆյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետ | |
Վ. Փիլիպոսյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետի պաշտոնակատար | |
Ա. Կարապետյան | - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ | |
Ա. Այվազյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ (միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար) | |
Լ. Օհանեսյան | - «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն («Էնթերփրայզ Արմենիա») (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
17.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |