Գլխավոր տեղեկություն
Համար
N 1446-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (24.12.2021-21.01.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.26/70(1010).1 Հոդ.1174.13
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2014

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 դեկտեմբերի 2013 թվականի N 1446-Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐՆ ՈՒ ԱՅՆ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 886-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) ոստիկանության ծառայողի համազգեստ կրելու ժամկետները՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանել ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու, այն կրելու կարգն ու պայմանները:

(2-րդ կետը փոփ. 01.06.18 N 617-Ն)

3. Սույն որոշման գործողությունը տարածվում է նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության բժշկական վարչության ծառայողների վրա:

(3-րդ կետը փոփ. 23.12.21 N 2111-Ն)

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողի` նոր համազգեստին անցումն իրականացնել փուլերով՝ ըստ Ոստիկանության պետի կողմից հաստատված ժամանակացույցի:

(4-րդ կետը փոփ. 01.06.18 N 617-Ն)

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի «Ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրը և այն կրելու ժամկետները սահմանելու մասին» N 886-Ն որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

2013 թ. դեկտեմբերի 25

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1446-Ն որոշման

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

I. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

1. Գլխարկ՝ ականջակալներով, կարակուլե

Բաղկացած թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են մուգ փիրուզագույն բնական կարակուլից: Թասակը չորստապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է փոքր գլխարկանշան:

2. Գլխարկ՝ բրդյա (ամենօրյա կամ տոնական)

Մուգ փիրուզագույն կտորից: Կազմված է սև, լաքապատ գլխարկահովհարից և գլխարկաբոլորքից, որի վրա 2 արծաթագույն կոճակով ամրացվում է արծաթազօծ զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքը` մուգ փիրուզագույն դափնեճյուղերով ասեղնագործված կտորից: Գլխարկահովհարի վրա ասեղնագործվում են արծաթագույն դափնեճյուղեր: Կենտրոնական մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը:

3. Վերարկու՝ ձմեռային, բրդյա, կարակուլե օձիքով, ուսադիրներով

Մուգ փիրուզագույն կտորից, հանվող բնական կարակուլե օձիքով: 2 լանջափեշերը կոճկվում են 3 թաքնված կոճակներով, 2 գրպանները՝ թեք ներկարովի: Օձիքը ծալովի է, կարմիր եզրակարով: Մեջքամասը՝ երկու կտորից, բաժանման մասը կարմիր եզրակարով: Մեջքամասում երկու գոտեմակօղերով անցնում է ճարմանդով գոտի: Թևքերը՝ երկու կտորից, որոնք թեզանիքի մասում միացվում են կարմիր եզրաքուղով: Աջ թևի թեզանիքի վերևի մասում կարվում է Հայաստանի Հանրապետության եռագույնի տեսքով ժապավեն: Ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները՝ կարվող:

4. Տարազաբաճկոն - տաբատ՝ բրդյա, ուսադիրներով (ամենօրյա կամ տոնական)

1) Տարազաբաճկոնը՝ մուգ փիրուզագույն կտորից, միափեշ, 4 արծաթագույն կոճակները տեղադրված են միաշարք: Օձիքը հետծալված, կարմիր եզրակարով: Օձիքի վրա արծաթազօծ թելերով ասեղնագործված է դափնեճյուղ: Տարազաբաճկոնի 2 փեշերի ներքևի մասերում՝ ձևավոր կափույրով ներկարված գրպաններ, կրծքամասի 2 կողմում տեղադրված են կոճակով կոճկվող կափույրով վրադիր 2 գրպաններ: Հետևամասում՝ բացվածք, ձախ կողմում ունի ծոցագրպան: Թևքերը՝ երկու կտորից, որոնք թեզանիքի մասում միացվում են կարմիր եզրաքուղով: Եզրաքուղերի ներքևում ամբողջ շրջագծով ասեղնագործվում են արծաթագույն դափնեճյուղեր: Ուսադիրները՝ կարվող:

2) Տաբատը` մուգ փիրուզագույն կտորից, ուղիղ ուրվագծով: Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է 2 կոճակով և շղթայով, կողագծերը 2 սմ լայնությամբ կարմիր եզրաքուղերով: Արտաքին գրպանները՝ թեք, ներկարված: Հետևամասի աջ կողմում՝ կոճակով կոճկվող կափույրով գրպան:

5. Բաճկոն – տաբատ՝ բրդյա, ուսադիրներով

1) Բաճկոնը՝ մուգ փիրուզագույն կտորից, կոճկվում է առաջամասի կենտրոնում տեղադրված պլաստմասսայե շղթայով, մեկ առանձին կտորից գոտեմասով: Բաճկոնի թևքերը բաղկացած են 2 կտորից, թեզանիքը թևքին միացված է կարմիր եզրաքուղով: Բաճկոնի առաջամասերի ներքևում մշակվում են թեք ներկարված շղթայով փակվող գրպաններ, կրծքամասում մշակվում է երկու քողարկված, շղթայով փակվող գրպաններ` կարմիր եզրաքուղերով: Բաճկոնի հետևամասը բաղկացած է 2 կտորից, որոնք միացված են կարմիր եզրաքուղով: Բաճկոնի օձիքը կանգուն է, մշակվում է մեկ կտորից: Ուսադիրները՝ հանվող:

2) Տաբատը՝ մուգ փիրուզագույն կտորից, ուղիղ ուրվագծով: Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է 2 կոճակով և շղթայով, կողագծերը` 2 սմ լայնությամբ կարմիր եզրաքուղերով: Արտաքին գրպանները՝ թեք, ներկարված: Հետևամասի աջ կողմում՝ կոճակով կոճկվող կափույրով գրպան:

6. Տաբատ՝ կիսաբրդյա, ամենօրյա

Մուգ փիրուզագույն կտորից, ուղիղ ուրվագծով: Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է 2 կոճակով և շղթայով, կողագծերը` 2 սմ լայնությամբ կարմիր եզրաքուղերով: Արտաքին գրպանները՝ թեք, ներկարված: Հետևամասի աջ կողմում՝ կոճակով կոճկվող կափույրով գրպան:

7. Վերնաշապիկ՝ կարճաթև, ուսադիրներով

 Սպիտակ կամ մոխրաերկնագույն կտորից: Վերնաշապիկի հետևամասը և առաջամասը բաղկացած են 2 կտորից, որոնք միացվում են կարմիր գույնի եզրաքուղով: Առաջամասերին մշակված են ձևավոր կափույրներով վրադիր գրպաններ: Վերնաշապիկի առաջամասի յուրաքանչյուր կողմը բաղկացած է 2 լանջափեշերից: Գրպանները կոճկվում են մեկ օղակ-կոճակով: Վերնաշապիկի ներքևի գոտու կողքային մասերն ունեն 12-18 սմ երկարությամբ առաձգական ժապավեն: Վերնաշապիկի առաջամասերին մշակվում է վրադիր կտոր, որի վրա մշակվում են օղակներ և կարվում կոճակներ: Վերնաշապիկի թևքերը մշակվում են կարմիր գույնի եզրաքուղով: Վերնաշապիկի օձիքի վրա ամրացվում են ասեղնագործված երկու դափնեճյուղերով խորհրդանշաններ: Ուսադիրները` հանվող:

8. Վերնաշապիկ՝ երկարաթև, ուսադիրներով

Սպիտակ կամ մոխրաերկնագույն կտորից: Վերնաշապիկի հետևամասը և առաջամասը բաղկացած են 2 կտորից, որոնք միացվում են կարմիր գույնի եզրակարով: Առաջամասերին մշակված են ձևավոր կափույրներով վրադիր գրպաններ: Վերնաշապիկի առաջամասի յուրաքանչյուր կողմը բաղկացած է 2 լանջափեշերից: Գրպանները կոճկվում են մեկ օղակ-կոճակով: Վերնաշապիկի ներքևի գոտու կողքային մասերն ունեն 12-18 սմ երկարությամբ առաձգական ժապավեն: Վերնաշապիկի առաջամասերին մշակվում են վրադիր կտոր, որի վրա մշակվում են օղակներ և կարվում կոճակներ: Վերնաշապիկի թևքերի թեզանիքները մշակվում են կարմիր գույնի եզրաքուղով: Վերնաշապիկի օձիքի վրա ամրացվում են ասեղնագործված երկու դափնեճյուղերով խորհրդանշաններ: Ուսադիրները` հանվող:

9. Փողկապ՝ սև, մուգ փիրուզագույն

Ունի լայնացած ուրվագծով ձևվածք: Պատրաստի տեսքն ավարտվում է ներքևում՝ սուր անկյունով, վերևում՝ մշտական հանգույցով: Ասեղնագործված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Երկարությունը՝ 55-57 սմ:

10. Վզպատ թաշկինակ՝ սպիտակ, մուգ փիրուզագույն

Սպիտակ տրիկոտաժե վզպատ թաշկինակը նախատեսված է տոնական, իսկ մուգ փիրուզագույնը՝ ամենօրյա հանդերձանքի համար, լայնքը՝ 24 սմ, երկարությունը՝ 120 սմ:

11. Ներքնաշոր՝ ձմեռային

 Բամբակյա կտորից, բաղկացած է ներքնաշապիկից և վարտիքից: Ձևվածքն ունի ուղիղ ուրվագիծ: Ներքնաշապիկը՝ երկարաթև, վզի բացվածքը՝ կլոր: Առաջամասում՝ մշակված փոքր բացվածք, կոճկվում է 1 կոճակով: Վարտիքի առաջամասում ունի փոքր բացվածք, իսկ հետևամասի վերին հատվածը՝ կտրվածքով: Գոտին առաջամասում կոճկվում է 2 կոճակով:

12. Կաշվե գոտի՝ սև, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկեր ունեցող ճարմանդով

 50 մմ լայնությամբ, երկանցք մետաղյա ճարմանդը՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով:

13. Գոտի՝ տոնական, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկեր ունեցող ճարմանդով

Ծիրանագույն, սինթետիկ գործվածքից, մետաղյա ճարմանդը՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով:

14. Գոտի՝ տաբատի, սինթետիկ

35 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով:

15. Կիսաճտքավոր կոշիկ

Սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարացված գոտի: Լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին, ներբանների եզրերը վրաքաշվող մասերի հետ՝ կարերով, միացման մեթոդը՝ սոսնձով:

16. Կոշիկ

 Սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական առաջամասով, կտրված հետևամասերով ամրացված գոտիով: Հետևամասերի միացումն առաջամասերին՝ առաձգական ժապավենով: Հիմնական և միջնաստառները՝ կտորից, կոշտ քթամասերը և հետևամասերը՝ արհեստական կաշվից: Ներբանը ձևավորված է պոլիուրէթանից՝ սոսնձով միացման մեթոդով:

17. Կիսագուլպա՝ կիսաբրդյա, մուգ

18. Կիսագուլպա՝ բամբակյա, մուգ

19. Ձեռնոց՝ բրդյա սև, հինգմատնյա

20. Ձեռնոց՝ սինթետիկ, սպիտակ, հինգմատնյա

21. Թիկնոց-ուսնոց

Մուգ, անջրանցիկ կտորից, ուղիղ ուրվագծով, օձիքը՝ կենտրոնական 5 կոճակով կոճկվող գաղտնի հանգույցով: Լանջափեշերի վրա՝ թեք ներկարված միջանցիկ բացվածքներ, հանվող գլխանոցով: Օձիքը՝ ծալովի: Մեջքամասը՝ դեպի դուրս բացվող վերին կարով:

22. Փողկապի ամրակ

Երկճյուղանի մետաղյա շերտիկ:

23. Ուսկապ (աքսելբանտ)

Ծիրանագույն լարահյուսքերով, 2 արույրե ծայրապանակով:

 

II. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

24. Գլխարկ՝ ականջակալներով

Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են ոչխարի մոխրագույն մորթուց՝ ոստիկանության գլխավոր, ավագ և միջին կոչումներ ունեցողների համար, իսկ ոստիկանության կրտսեր կոչում ունեցողների համար՝ արհեստական մորթուց: Թասակը չորստապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է փոքր գլխարկանշան:

25. Գլխարկ՝ կիսաբրդյա (ամենօրյա կամ տոնական)

Մուգ փիրուզագույն կտորից: Կազմված է սև, լաքապատ գլխարկահովհարից և գլխարկաբոլորքից, որի վրա 2 արծաթագույն կոճակով ամրացվում է սև զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքը սև արհեստական կաշվից՝ ցանցատիպ նախշով: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է մեծ գլխարկանշան:

26. Վերարկու՝ ձմեռային, բրդյա, ուսադիրներով

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետում նկարագրված ձմեռային վերարկուին` առանց կարակուլե օձիքի: Օձիքի վրա կարվում են երկու դափնեճյուղերով մետաղական խորհրդանշաններ՝ դափնեճյուղեր, կենտրոնում Ոստիկանության խորհրդանիշը, որի վրա դաջված է «ՀՀ» հապավումը:

(26-րդ կետը փոփ. 01.06.18 N 617-Ն)

27. Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով

1) Մուգ փիրուզագույն կտորից: Կիսավերարկուն բաղկացած է լանջափեշերից, թևքերից, կանգուն օձիքից՝ հետևամասում շղթայով փակվող ներկարված գրպանից (որի մեջ տեղադրվում է անձրևանոց): Կիսավերարկուն ուղիղ ուրվագծով և տաք ներդիրով է: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Գոտկատեղում՝ թաքնված գոտկապարան: Առջևի ներքևի փեշերին մշակվում են կափույրով փակվող վրադիր մեծ գրպաններ: Կրծքամասում ուղղահայաց՝ շղթայով փակվող ներկարված գրպաններ, վերևամասում կարմիր եզրագծով: Թիկունքը՝ վերին կտրվածքով, կարմիր եզրաքուղով: Աստառը՝ մետաքսյա, երկու կողմերում ներկարված՝ ծոցագրպաններ: Թիկունքի եզրաքուղի ետևի մասում կարվում է կպչունակ.

2) Մուգ փիրուզագույն կտորից (հատուկ հանձնարարություններ կատարողներին՝ սև կամ գունաքողարկված), կիսավերարկուն բաղկացած է լանջափեշերից, թևքերից, ծալովի օձիքից՝ հանվող արհեստական մորթուց, հետնամասում շղթայով փակվող ներկարված գրպանից (որի մեջ տեղադրվում է անձրևանոցը), առջևի ներքևի փեշերին վրադիր և միջնադիր գրպաններից, կրծքամասում թաքնված ներկարված գրպաններից կարմիր եզրագծերով: Կիսավերարկուի գոտու կողքային մասերն ունեն 12-18 սմ երկարությամբ առաձգական ժապավեն: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Թիկունքը՝ վերին կտրվածքով, կարմիր եզրագծով: Թևքերի թեզանիքները` առաձգական ժապավենով: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում՝ ծոցագրպան: Թիկունքի եզրակարի վերևի մասերում կարվում է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» մակագրությամբ թիկունքանշան.

3) Սև գույնի արհեստական կաշվից, հանվող մորթե օձիքով, մինչև գոտկատեղը ձգվող ուղիղ ուրվագծով, գոտիով և տաք ներդիրով: Կիսավերարկուի գոտու կողքային մասերն ունեն 12-18 սմ երկարությամբ առաձգական ժապավեն: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Թիկունքը՝ վերին կտրվածքով, կարմիր եզրաքուղով: Լանջափեշերի ներքևի մասում՝ թեք ներկարված գրպաններ, իսկ վերևի մասում՝ ներկարված ձևավոր կափույրով կոճկվող փոքր գրպաններ, վերևամասում կարմիր եզրագծով: Թեզանիքը` առաձգական ժապավենով: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում ծոցագրպան: Թիկունքին ամրացվում է կտոր՝ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» մակագրությամբ, առջևի ձախ գրպանի վերևի մասում ամրացվում է «PՕLICE», բառը, իսկ աջ գրպանի վերևի մասում կարվում է կպչունակ՝ ծառայողի արյան կարգը նշելու համար:

28. Տարազաբաճկոն – տաբատ՝ կիսաբրդյա, ուսադիրներով (ամենօրյա կամ տոնական)

1) Մուգ փիրուզագույն կտորից, միափեշ, 4 արծաթագույն կոճակները տեղադրված են միաշարք: Օձիքը հետծալված, կարմիր եզրակարով: Օձիքի վրա կարվում են երկու դափնեճյուղերով մետաղական խորհրդանշաններ՝ դափնեճյուղերի կենտրոնում Ոստիկանության խորհրդանիշը, որի վրա դաջված է «ՀՀ» հապավումը: Տարազաբաճկոնի 2 փեշերի ներքևի մասերում՝ ձևավոր կափույրով ներկարված գրպաններ, կրծքամասի 2 կողմում տեղադրված են կոճակով կոճկվող կափույրով վրադիր 2 գրպաններ: Հետևամասում՝ բացվածք, ձախ կողմում ունի ծոցագրպան: Թևքերը՝ երկու կտորից, որոնք թեզանիքի մասում միացվում են կարմիր եզրաքուղով: Աջ թևքի թեզանիքի վերևի մասում կարվում է Հայաստանի Հանրապետության եռագույնի տեսքով ժապավեն: Ուսադիրները՝ կարվող.

2) Տաբատը մուգ փիրուզագույն կտորից, ուղիղ ուրվագծով. մետաքսյա աստառով, կողագծերը կարմիր եզրաքուղով: Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է երկու կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են, տեղադրված եզրաքուղից առաջ: Հետևամասի աջ կողմում կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան:

(28-րդ կետը փոփ. 01.06.18 N 617-Ն)

29. Բաճկոն – տաբատ՝ կիսաբրդյա, ուսադիրներով

1) Բաճկոնը կարվում է մուգ փիրուզագույն կտորից, կոճկվում է առաջամասի կենտրոնում տեղադրված պլաստմասսայե շղթայով, մեկ առանձին կտորից գոտեմասով: Բաճկոնի թևքերը բաղկացած են 2 կտորից, թեզանիքը թևքին միացված է կարմիր եզրաքուղով: Բաճկոնի առաջամասերի ներքևում մշակվում են թեք ներկարված շղթայով փակվող գրպաններ, կրծքամասում մշակվում են երկու քողարկված, շղթայով փակվող գրպաններ, կարմիր եզրաքուղերով: Բաճկոնի հետևամասը բաղկացած է 2 կտորից, որոնք միացված են կարմիր եզրաքուղով: Բաճկոնի օձիքը կանգուն է, մշակվում է մեկ կտորից: Օձիքի վրա կարվում են երկու դափնեճյուղերով մետաղական խորհրդանշաններ՝ դափնեճյուղերի կենտրոնում Ոստիկանության խորհրդանիշը, որի վրա դաջված է «ՀՀ» հապավումը: Ուսադիրները` հանվող.

2) Տաբատը մուգ փիրուզագույն կտորից, ուղիղ ուրվագծով: Մետաքսյա աստառով, կողագծերը կարմիր եզրաքուղով: Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է երկու կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են, տեղադրված եզրաքուղից առաջ: Հետևամասի աջ կողմում կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան:

(29-րդ կետը փոփ. 01.06.18 N 617-Ն)

30. Բաճկոն - տաբատ կեպիով՝ կիսաբամբակյա, ուսադիրներով

1) Մուգ փիրուզագույն կտորից (հատուկ հանձնարարություններ կատարողների համար՝ սև կամ գունաքողարկված): Թևքերը` թեզանիքներով, կարմիր եզրաքուղով, կոճակով կոճկվող: Հետ ծալվող օձիքով, օձիքը կարմիր եզրակարով: Օձիքին կարվում են ասեղնագործված երկու դափնեճյուղերով օձիքանշաններ: Դիմացի լանջափեշերը կոճկվում են վրադիր կտորով ծածկվող 5 կոճակով, փեշամասերը տաբատի տակ դրվող: Կրծքամասում կոճակով կոճկվող 2 արտաքին ձևավոր կափույրով գրպաններով: Թիկունքին ամրացվում է կտոր՝ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» մակագրությամբ, առջևի ձախ գրպանի վերևի մասում ամրացվում է «PՕLICE» բառը, իսկ աջ գրպանի վերևի մասում կարվում է կպչունակ՝ ծառայողի արյան կարգը նշելու համար.

2) Տաբատը մուգ փիրուզագույն կտորից (հատուկ հանձնարարություններ կատարողների համար՝ սև կամ գունաքողարկված), ուղիղ ուրվագծով: Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է մեկ կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են: Թեք գրպանների ներքևի մասում վրադիր, կարմիր եզրակարով կափույրներով մեծ գրպաններ: Հետևամասի աջ կողմում կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան.

3) Կեպին մուգ փիրուզագույն կտորից (հատուկ հանձնարարություններ կատարողների համար՝ սև կամ գունաքողարկված): Բաղկացած է թասակից և երկարացված գլխարկահովհարից: Երկու կողմից ունի օդանցքեր: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է փոքր գլխարկանշան:

31. Տաբատ՝ կիսաբրդյա, ամենօրյա

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 29-րդ կետի 2-րդ ենթակետում նկարագրված կիսաբրդյա տաբատին:

32. Վերնաշապիկ՝ կարճաթև կամ երկարաթև, ուսադիրներով

Կառուցվածքով և ձևով նման են սույն հավելվածի` համապատասխանաբար 7-րդ և 8-րդ կետերում նկարագրված վերնաշապիկներին:

33. Սվիտեր

Մուգ փիրուզագույն բրդյա գործվածքից, կլոր վզով: Կրծքամասում սվիտերի ամբողջ լայնքով կարվում է 3.5 սմ լայնությամբ կարմիր ժապավեն, որի վրա, առջևի մասում ասեղնագործվում են «PՕLICE», իսկ թիկունքի մասում՝ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը:

34. Փողկապ՝ սև, մուգ փիրուզագույն

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 9-րդ կետում նկարագրված փողկապին` առանց Հայաստանի Հանրապետության զինանշանի:

35. Վզպատ թաշկինակ՝ սպիտակ, մուգ փիրուզագույն

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 10-րդ կետում նկարագրված վզպատ թաշկինակին:

36. Շապիկ՝ տրիկոտաժե

Ուղիղ ձևվածքով, սպիտակ, կարճաթև, կլոր օձիքով:

37. Ներքնաշոր՝ ձմեռային

38. Գոտի՝ սև, սինթետիկ

50 մմ լայնությամբ, պլաստմասսայե ճարմանդով, վրան հավաքվում են արտաքին ծառայության համար անհրաժեշտ պարագաների գրպանիկներ:

39. Գոտի՝ տաբատի, սինթետիկ

35 մմ լայնությամբ, պլաստմասսայե ճարմանդով:

40. Կոշիկ՝ կիսաճտքավոր

Սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարացված գոտի: Լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին, ճտքերի ստորին մասը սև բրեզենտե անջրանցիկ կտորից: Ներբանների եզրերը՝ վրաքաշվող մասերի հետ՝ կարերով, միացման մեթոդը՝ սոսնձով և գամերով:

41. Կոշիկ

Սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական առաջամասով, կտրված հետևամասերով, ամրացված գոտիով: Հետևամասերի միացումն առաջամասերին՝ առաձգական ժապավենով: Հիմնական և միջնաստառները՝ կտորից, կոշտ քթամասերը և հետևամասերը՝ արհեստական կաշվից: Ներբանը ձևավորվում է պոլիուրէթանից՝ սոսնձով:

42. Կիսագուլպա՝ կիսաբրդյա, մուգ

43. Կիսագուլպա՝ բամբակյա, մուգ

44. Ձեռնոց՝ բրդյա կամ սինթետիկ, հինգմատնյա, սև կամ սպիտակ

45. Թիկնոց-ուսնոց

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 21-րդ կետում նկարագրված թիկնոց-ուսնոցին:

46. Փողկապի ամրակ

47. Թաշկինակ

48. Զինվորական երկմատնյա ձեռնոց

49. Սև սպորտային գլխարկ

50. Սև դիմակ

 

III. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

51. Գլխարկ՝ ականջակալներով

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 24-րդ կետում նկարագրված ականջակալներով գլխարկին:

52. Գլխարկ՝ կիսաբրդյա (ամենօրյա կամ տոնական)

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 25-րդ կետում նկարագրված ականջակալներով գլխարկին:

53. Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով

1) Մուգ փիրուզագույն կտորից: Կիսավերարկուն բաղկացած է լանջափեշերից, թևքերից, կանգուն օձիքից՝ հետևամասում շղթայով փակվող ներկարված գրպանից, որի մեջ տեղադրվում է անձրևանոց: Օձիքի վրա կարվում են երկու դափնեճյուղերով մետաղական խորհրդանշաններ, դափնեճյուղերի կենտրոնում Ոստիկանության խորհրդանիշը, որի վրա դաջված է «ՀՀ» հապավումը: Կիսավերարկուն ուղիղ ուրվագծով և տաք ներդիրով է: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Գոտկատեղում՝ թաքնված գոտկապարան: Առջևի ներքևի փեշերին մշակվում են կափույրով փակվող վրադիր մեծ գրպաններ: Կրծքամասում ուղղահայաց՝ շղթայով փակվող ներկարված գրպաններ: Կրծքամասը կարմիր եզրագծով: Թիկունքը՝ վերին կտրվածքով, կարմիր եզրաքուղով: Աստառը՝ մետաքսյա, երկու կողմերում ներկարված ծոցագրպաններ: Թիկունքի եզրաքուղի ետևի մասում ամրացվում է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառը.

2) Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 27-րդ կետի 2-րդ ենթակետում նկարագրված ձմեռային կիսավերարկուին:

(53-րդ կետը փոփ. 01.06.18 N 617-Ն)

54. Տարազաբաճկոն - կիսաշրջազգեստ՝ կիսաբրդյա, ուսադիրներով (ամենօրյա կամ տոնական)

1) Մուգ փիրուզագույն կտորից, միափեշ, 3 արծաթագույն կոճակները տեղադրված են միաշարք, կրծքամասը` սեղմոններով: Օձիքը հետծալված, կարմիր եզրակարով: Օձիքի վրա կարվում են երկու դափնեճյուղերով մետաղական խորհրդանշաններ, դափնեճյուղերի կենտրոնում Ոստիկանության խորհրդանիշը, որի վրա դաջված է «ՀՀ» հապավումը: Տարազաբաճկոնի 2 փեշերի ներքևի մասերում՝ ձևավոր կափույրով ներկարված գրպաններ, կրծքամասի 2 կողմում տեղադրված են կոճակով կոճկվող կափույրով վրադիր 2 գրպաններ: Հետևամասում՝ բացվածք, ձախ կողմում ունի ծոցագրպան: Թևքերը՝ երկու կտորից, որոնք թեզանիքի մասում միացվում են կարմիր եզրաքուղով: Աջ թևքի թեզանիքի վերևի մասում կարվում է Հայաստանի Հանրապետության եռագույնի տեսքով ժապավեն: Ուսադիրները՝ կարվող.

2) Կիսաշրջազգեստը մուգ փիրուզագույն կտորից, ուղիղ կարվածքով, երկկողմանի սեղմոններով, աստառով: Գոտին՝ գոտեմակօղերով: Հետևամասում՝ բաց ծալվածքով, կողամասում կոճկվում է մեկ կոճակով և շղթայով:

(54-րդ կետը փոփ. 01.06.18 N 617-Ն)

55. Բաճկոն – տաբատ՝ կիսաբրդյա, ուսադիրներով

1) Բաճկոն՝ կարվում է մուգ փիրուզագույն կտորից, կոճկվում է առաջամասերի կենտրոնում տեղադրված պլաստմասսայե շղթայով: Բաճկոնի գոտին մեկ կտորից, թևքերը՝ կտորից, թեզանիքը թևքին միացված է կարմիր եզրաքուղով: Բաճկոնի առաջամասերի ներքևում մշակվում են թեք ներկարված շղթայով փակվող գրպաններ: Կրծքամասը` սեղմոններով: Բաճկոնի կրծքամասում մշակվում են երկու քողարկված, շղթայով փակվող գրպաններ՝ կարմիր եզրաքուղերով: Բաճկոնի հետևամասը բաղկացած է 2 կտորից, որոնք միացված են կարմիր եզրաքուղով: Բաճկոնի օձիքը կանգուն է, մշակվում է մեկ կտորից: Օձիքի վրա կարվում են երկու դափնեճյուղերով մետաղական խորհրդանշաններ, դափնեճյուղերի կենտրոնում Ոստիկանության խորհրդանիշը, որի վրա դաջված է «ՀՀ» հապավումը: Ուսադիրները` հանվող.

2) Տաբատը` մուգ փիրուզագույն կտորից: Առաջամասը՝ մշակված սեղմոններով, գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է ձախ կողմից՝ մեկ կոճակով և շղթայով, մետաքսյա աստառով: Արտաքին գրպանները՝ թեք: Փողքերի ծայրերը՝ թեզանիքներով:

(55-րդ կետը փոփ. 01.06.18 N 617-Ն)

56. Բաճկոն–տաբատ կեպիով՝ կիսաբամբակյա, ուսադիրներով

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 30-րդ կետում նկարագրված համազգեստին:

57. Կիսաշրջազգեստ՝ կիսաբրդյա (կիսաբամբակյա), ամենօրյա

Մուգ փիրուզագույն կտորից, ուղիղ կարվածքով, երկկողմանի սեղմոններով, աստառով: Գոտին՝ գոտեմակօղերով: Հետևամասում՝ բաց ծալվածքով, կողամասում կոճկվում է մեկ կոճակով և շղթայով:

58. Վերնաշապիկ՝ կարճաթև կամ երկարաթև, ուսադիրներով

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի` համապատասխանաբար 7-րդ և 8-րդ կետերում նկարագրված վերնաշապիկներին, ձախ շերտակարի փոխարեն կարվում է աջ շերտակար:

59. Սվիտեր

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 33-րդ կետում նկարագրված սվիտերին:

60. Փողկապ՝ սև, մուգ փիրուզագույն

 Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 9-րդ կետում նկարագրված փողկապին` առանց Հայաստանի Հանրապետության զինանշանի:

61. Վզպատ թաշկինակ՝ սպիտակ, մուգ փիրուզագույն

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 10-րդ կետում նկարագրված վզպատ թաշկինակին:

62. Շապիկ՝ տրիկոտաժե

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 36-րդ կետում նկարագրված շապիկին:

63. Գոտի՝ սև սինթետիկ

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 38-րդ կետում նկարագրված սև սինթետիկ գոտուն:

64. Գոտի՝ տաբատի, սինթետիկ

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 39-րդ կետում նկարագրված գոտուն:

65. Կիսաճտքավոր կոշիկ

Սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական կամ կտրված քթամասով, երկարացված ձևավոր հետևամասերով, կրունկը՝ մինչև 55 սմ բարձրության: Ճտքերի վերնամասերը ծալված աստառի հետ միացված են փափուկ միջադիրով: Լեզվակը միացված է առաջամասին:

66. Կոշիկ

Սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական, հետևամասի և առաջամասի հետ ծալված եզրերով: Ներբանը ձևավորված է պոլիուրէթանից՝ սոսնձով միացման մեթոդով: Կրունկը՝ մինչև 5 սմ բարձրության, փաթաթված երեսամասի նյութով:

67. Գուլպա՝ տրիկոտաժե

68. Ձեռնոց՝ բրդյա, սև, հինգմատնյա

69. Ձեռնոց ՝ սինթետիկ, սպիտակ, հինգմատնյա

70. Թիկնոց-ուսնոց

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 21-րդ կետում նկարագրված թիկնոց-ուսնոցին:

71. Փողկապի ամրակ

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 22-րդ կետում նկարագրված ամրակին:

 

IV. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՊԱՀԱԿԵՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ «ՀԱՏՈՒԿ» ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

72. Գլխարկ՝ ականջակալներով

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 24-րդ կետում նկարագրված ականջակալներով գլխարկին:

73. Բերետ

Բաղկացած է 4 մասից՝ գլխամաս, երկու կողային մաս և արհեստական կաշվի շրջանակի փակման մաս: Մշակվում է աստառով: Բերետի առջև կենտրոնական մասում ամրացվում է փոքր գլխարկանշան, որի աջ կողմից կարվում է Հայաստանի Հանրապետության եռագույնի տեսքով ժապավեն:

74. Կիսավերարկու (ներդիրով) - տաբատ

1) Կիսավերարկուն բաղկացած է լանջափեշերից, թևքերից, օձիքից, վրադիր և միջնադիր գրպաններից: Կիսավերարկուն մշակվում է երկու գույնի՝ վերևամասը բաց մոխրագույն, ներքևի մասը՝ մուգ մոխրագույն կտորներից: Կիսավերարկուն ունի երկշերտ տաքացուցիչ (սինտեպոն): Կիսավերարկուի առաջամասերի լանջափեշերը փակվում են շղթայի միջոցով: Կրծքերին մշակվում են շերտիկով գրպաններ, որոնք կոճկվում են մետաղյա 4 կոճգամներով: Կիսավերարկուի օձիքին ամրացվում է դափնեճյուղ: Կիսավերարկուի թևերին, օձիքին և կրծքամասին, ինչպես նաև հետևամասին մշակվում է համապատասխան չափի կպչուն ժապավեն, թևքերի միջնամասում և բազկակալների կարման մասում մշակվում է երիզ: Հետևամասի կարից մշակվում է 2 սմ լայնքով 30 սմ երկարությամբ 2 հատ կպչուն ժապավեն: Գլխանոցը վզատեղի մասում մշակվում է կպչուն ժապավենով` վզատեղը կոճկելու համար.

2) Տաբատը՝ առջևի մասում մշակվում է յուրաքանչյուր կողմում 1 հատ սեղմոն արդուկի գծի ուղղությամբ, իսկ հետևամասում յուրաքանչյուր կողմում` 2 հատ սեղմոն: Տաբատի գոտին՝ 5 սմ լայնքով: Գոտու վրա մշակվում է 8 կամրջակ, որոնց երկարությունը 7 սմ է, իսկ լայնությունը` 1,8 սմ: Գոտու համապատասխան տեղում մշակվում է մետաղյա կոճգամ (ամրակ), կողքի գրպաններն ունեն 3,5 սմ թեքություն: Հետևամասի 2 կողմերում համապատասխան տեղերում մշակվում են երիզով և կափույրով գրպաններ, որոնք կոճկվում են 2 կոճակով: Առաջամասերին և հետևամասի որոշ հատվածում մշակվում են վրադիր գրպաններ, որոնք ունեն կափույրներ: Գրպանի կափույրները փակվում են գրպանի հետ կպչուն ժապավենով: Գրպանները բաղկացած են 3 հատվածներից, որոնք ամբողջովին զարդակարված են: Ձախ կողմի գրպանի մուտքի մասում մշակվում են 2 սմ լայնքով և 3 սմ երկարությամբ 2 կպչունակ: Գրպաններից ներքև առաջամասին մշակվում են վրադիր կտորներ 26 x 26 սմ չափսի` ծունկն ամուր լինելու համար: Տաբատի կողքի կարերը կարվում են և զարդակարվում վրայից: Տաբատի ներքևի մասը կարվում և զարդակարվում է:

75. Բաճկոն-տաբատ (կիսաբրդյա)

1) Բաճկոնը մշակվում է երկու գույնի՝ վերևամասը բաց կապույտ, ներքևի մասը՝ մուգ կապույտ կտորներից, միակողմ շղթայով կոճկվող: Կրծքամասի երկու կողմերում տեղադրված են վրադիր գրպաններ՝ կափույրներով: Մեջքամասը վերին կտրվածքով, թևքերը միակար թեզանիքներով և կտրվածքով, կոճկվում են երկու կոճակներով, ձախ կողմում ունի ծոցագրպան: Բաճկոնի թևերին, օձիքին և կրծքամասին, ինչպես նաև հետևամասին մշակվում են համապատասխան չափսերի կպչուն ժապավեններ: Օձիքին ամրացվում է դափնեճյուղ: Հետևամասի կարից մշակվում է 2 սմ լայնքով, 30 սմ երկարությամբ 2 հատ կպչուն ժապավեն: Ուսադիրները՝ հանվող.

2) Տաբատը՝ մուգ կապույտ, ուղիղ ուրվագծով, կողագծերը մոխրագույն եզրաքուղով: Գոտին գոտեմակօղերով, կոճկվում է երկու կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են, տեղադրված եզրաքուղից առաջ: Հետևամասի աջ կողմում կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան:

76. Վերնաշապիկ՝ կարճաթև կամ երկարաթև, ուսադիրներով

Մշակվում է երկու գույնի՝ վերևամասը բաց կապույտ, ներքևի մասը՝ մուգ կապույտ կտորներից, լանջափեշերից, թիկունքից, օձիքից և թևքերից: Լանջափեշերի կենտրոնական մասում ուղղահայաց ծալվածքով բաց կապույտ ժապավեն, որի վրա տեղադրված 7 կոճակները կոճկվում են օղակներով: Կրծքամասի երկու կողմերում վրադիր գրպաններ` իրենց կափույրներով: Գրպանները մուգ կապույտ գույնի կտորից, իսկ կափույրները` բաց կապույտ, որոնք կոճկվում են օղակ-կոճակներով: Թևերին, օձիքին և կրծքամասին, ինչպես նաև հետևամասին մշակվում է համապատասխան չափի կպչուն ժապավեն: Օձիքին ամրացվում է դափնեճյուղ: Ուսադիրները՝ հանվող:

77. Տաբատ՝ կիսաբրդյա

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 75-րդ կետի 2-րդ ենթակետում նկարագրած տաբատին:

78. Շապիկ՝ տրիկոտաժե

1) ուղիղ ձևվածքով, կապույտ, կարճաթև, կլոր օձիքով.

2) ուղիղ ձևվածքով, կապույտ, երկարաթև, կլոր օձիքով:

79. Կիսաճտքավոր կոշիկ

1) Կազմված է կոշկերեսի երեսամասից, հետնամասի արտաքին գոտուց, ճտքերից, տակամասից և կրունկից, կրունկը մինչև 3 սմ բարձրության: Կոշկերեսի և հետնամասի արտաքին գոտիները 2.3 մմ – 3 մմ հաստությամբ բնական կաշվից (դերիմսան), լեզվակը և ճտքերը` բնական կաշվից, ճտքերի վրա ասեղնագործված է «PՕLICE» բառը, ճտքերի վրա կան անցքեր, քթամասը` կոշտ, տակամասը և կրունկները՝ մաշվադիմացկուն ռետինից.

2) Կիսաճտքավոր կոշիկ` ձմեռային, կազմված է կոշկերեսի երեսամասից, հետնամասի արտաքին գոտուց, ճտքերից, տակամասից և կրունկից, կրունկը մինչև 3 սմ բարձրության: Կոշկերեսի և հետնամասի արտաքին գոտիները 2.3 մմ-3 մմ հաստությամբ բնական կաշվից (դերիմսան), լեզվակը և ճտքերը` բնական կաշվից, ճտքերի վրա ասեղնագործված է «PՕLICE» բառը, քթամասը` կոշտ, տակամասը և կրունկները՝ մաշվադիմացկուն ռետինից, ներդիրը` բնական մորթուց:

80. Կոշիկ

Պատրաստվում է բնական կաշվից, բաղկացած է վերնամասից, միջատակից, արտաքին ներբանից և կրունկից: Կրնկամասը` կոճերից ցածր, որը պետք է ծածկի ոտնաթաթի հետևի ամբողջ մակերևույթը, պետք է ունենա կողերից ձգվող ժապավեն: Քթամասը` կոշտ: Տակամասն առանձին կրունկով, հումքը` ռեզինե: Ներսի մասը բնական կաշվից, ներդիրը կոշիկին համապատասխան կաշվից:

81. Սվիտեր

Մոխրագույն, բրդյա գործվածքից, կլոր վզով:

82. Ձեռնոց՝

1) Բնական կաշվից, հինգմատնյա ամբողջական, վրան ասեղնագործված կամ դաջված է աղավնի.

2) Բնական կաշվից, հինգմատնյա կտրվածքով, վրան ասեղնագործված կամ դաջված է աղավնի:

83. Գոտի՝ սև, սինթետիկ

50 մմ լայնությամբ, պլաստմասսայե ճարմանդով, վրան հավաքվում են արտաքին ծառայության համար անհրաժեշտ պարագաների գրպանիկներ:

84. Գոտի՝ տաբատի, սինթետիկ

35 մմ լայնությամբ, պլաստմասսայե ճարմանդով:

85. Թիկնոց-ուսնոց

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 21-րդ կետում նկարագրված թիկնոց-ուսնոցին:

86. Ներքնաշոր՝ ձմեռային:

 

V. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ, ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ

 

87. Ոստիկանության բարձրագույն խմբի կոչում ունեցող ոստիկանության ծառայողների ուսադիրները

Ուղղանկյուն, մակերեսը՝ հյուսկեն, հատուկ գործվածքով, տոնականը՝ արծաթազօծ, կարմիր եզրաքուղով, վերևամասում՝ շրջանաձև կտրվածքով: Շնորհված կոչումներին համապատասխան ոստիկանության գեներալ-գնդապետի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են 3, գեներալ-լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ 2, գեներալ-մայորի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ մեկ արծաթազօծ թելով ասեղնագործված, 22 մմ տրամագծով հնգաթև աստղեր: Ուսադիրներն ամրացվում են մեկական արծաթագույն կոճակով:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_2469

88. Ոստիկանության գլխավոր, ավագ և միջին խմբերի կոչումներ ունեցող ոստիկանության ծառայողների ուսադիրները

1) Ուղղանկյուն, մակերեսը մուգ փիրուզագույն գործվածքով, վերևամասում՝ շրջանաձև կտրվածքով, կարմիր եզրաքուղով: Ոստիկանության գնդապետի, փոխգնդապետի և մայորի կոչումներ ունեցող ծառայողները կրում են 2 մակաշերտով, իսկ կապիտանի, ավագ լեյտենանտի, լեյտենանտի և կրտսեր լեյտենանտի կոչում ունեցող ծառայողները՝ 1 մակաշերտով ուսադիրներ: Ուսադիրներն ամրացվում են մեկական արծաթագույն կոճակով.

2) Շնորհված կոչմանը համապատասխան՝

ա. ոստիկանության գնդապետի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են 20 մմ տրամագծով երեք, փոխգնդապետի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ երկու, մայորի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ մեկ, արծաթազօծ հնգաթև աստղեր,

բ. ոստիկանության կապիտանի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են չորս, ավագ լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ երեք, լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ երկու և կրտսեր լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ մեկ 13 մմ տրամագծով արծաթազօծ հնգաթև աստղեր`

 

 

Ներմուծեք նկարագրությունը_2470

 

89. Ոստիկանության կրտսեր խմբի կոչում ունեցող ոստիկանության ծառայողների ուսադիրները` ուղղանկյուն, մուգ փիրուզագույն գործվածքով, վերևամասում՝ շրջանաձև կտրվածքով, կարմիր եզրաքուղով: Ուսադիրներն ամրացվում են մեկական արծաթագույն կոճակով`

1) ավագ ենթասպայի և ենթասպայի կոչում ունեցող ոստիկանության ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են 13 մմ տրամագծով համապատասխանաբար 3 և 2 արծաթազօծ հնգաթև աստղեր.

2) ոստիկանության ավագի, ավագ սերժանտի, սերժանտի, կրտսեր սերժանտի կոչում ունեցող ոստիկանության ծառայողների ուսադիրների վրա կրում են նշանաքուղեր՝ շնորհված կոչումներին համապատասխան, հետևյալ հերթականությամբ`

ա. ավագ՝ մեկ լայն նշանաքուղ՝ ուսադիրի երկայնքով,

բ. ավագ սերժանտ՝ մեկ լայն նշանաքուղ՝ ուսադիրի լայնքով,

գ. սերժանտ՝ երեք նեղ նշանաքուղ՝ ուսադիրի լայնքով,

դ. կրտսեր սերժանտ՝ երկու նեղ նշանաքուղ՝ ուսադիրի լայնքով.

3) ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողների ուսադիրներն (ունկնդիրների) ուսադիրների վրա, ներքևի եզրից 20 մմ հեռավորության վրա ամրացվում է արծաթազօծ «ՈՒ» տառը:

 

Ներմուծեք նկարագրությունը_2471

 

VI. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳԼԽԱՐԿԱՆՇԱՆՆԵՐԸ

 

90. Գլխարկանշան՝ մեծ` արծաթագույն մետաղական համաձուլվածքից, 60x70 մմ չափսերով: Ճառագայթող արևի պատկերի կենտրոնում տեղադրված է Ոստիկանության խորհրդանիշը: Ներքևի մասում չորս շերտով ժապավեն, վերջին շերտն ավարտվում է զարդանախշով:

(90-րդ կետը փոփ. 01.06.18 N 617-Ն)

91. Փոքր գլխարկանշան՝ կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 90-րդ կետում նկարագրված գլխարկանշանին՝ 40x30 մմ չափսերով:

 

Ներմուծեք նկարագրությունը_2472

 

VII. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԹԵՎՔԱՆՇԱՆՆԵՐԸ

 

92. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողները համազգեստի ձախ թևքին` ուսակարից 80 մմ ներքև, կրում են Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը խորհրդանշող թևքանշան: Թևքանշանը` 80 մմ x 130 մմ չափսերով, կենտրոնում մուգ փիրուզագույն կտորի վրա գունավոր ասեղնագործվում է Ոստիկանության խորհրդանիշը, որի վերևի մասում ժապավենաձև պատկերվում է Հայաստանի Հանրապետության դրոշը: Թևքանշանի վերևում ասեղնագործվում են «ՀԱՅԱՍՏԱՆ», իսկ ներքևում` «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը: Թևքանշանից վերև մուգ փիրուզագույն առանձին կտորի վրա ամրացվում է կիսաշրջանաձև ասեղնագործված «POLICE» բառը:

 

Ներմուծեք նկարագրությունը_2473

 

(92-րդ կետը փոփ. 01.06.18 N 617-Ն)

93. Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները համազգեստի վրա կրում են ծառայության բնույթը խորհրդանշող համապատասխան թևքանշաններ և կրծքանշաններ, որոնց նկարագրերը սահմանում է Ոստիկանության պետը, բացառությամբ պարեկային ծառայության և ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողների ծառայության բնույթը խորհրդանշող թևքանշանի:

(93-րդ կետը փոփ., լրաց.  01.06.18 N 617-Ն, լրաց. 23.12.21 N 2111-Ն)

93.1. Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները համազգեստի աջ թևքին՝ ուսակարից 80 մմ ներքև, կրում են իրենց ծառայությունը խորհրդանշող թևքանշան: Թևքանշանը` 80 մմ x 130 մմ չափսերով, կենտրոնում սև կտորի վրա գունավոր ասեղնագործվում է մասնագիտացված ստորաբաժանման խորհրդանիշը` ընտանիք (հայրը (կապույտ), երեխան (կանաչ), մայրը (դեղին): Ընտանիքի ներքևում պատկերվում է երկու կապույտ կիսաշրջան, իսկ վերևում պատկերվում է դեղին աղավնի՝ ձիթենու կանաչ ճյուղը կտուցին: Թևքանշանի ներքևում ասեղնագործվում է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառը: Ոստիկանության կենտրոնական ապարատի մասնագիտացված ստորաբաժանման ծառայողների համազգեստի վրա թևքանշանից վերև սև առանձին կտորի վրա ամրացվում են կիսաշրջանաձև ասեղնագործված «ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ» բառերը: Ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների մասնագիտացված ստորաբաժանման ծառայողների համազգեստի թևքանշանից վերև սև առանձին կտորի վրա ամրացվում է Երևան քաղաքի կամ մարզի կիսաշրջանաձև ասեղնագործված անվանումը:

 

Ներմուծեք նկարագրությունը_15377

(93.1-ին կետը լրաց. 01.06.18 N 617-Ն)

93.2. Պարեկային ծառայության ստորաբաժանման ծառայողները համազգեստի աջ թևքին՝ ուսակարից 60 մմ ներքև, կրում են իրենց ծառայությունը խորհրդանշող թևքանշան: Թևքանշանը՝ 80 մմ x 125 մմ չափսերով, սև կտորի վրա գունավոր ասեղնագործվում է ուղղահայաց եռագույնը (Հայաստանի դրոշի գույներով՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն), կենտրոնում թուր՝ սև և արծաթագույն, որից ներքև թագ՝ սև և արծաթագույն: Թևքանշանի մեջտեղում սև ֆոնի վրա արծաթագույն ասեղնագործվում են «ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը, իսկ վերևում՝ եռագույնի վրա, սպիտակ գույնով ասեղնագործվում է «PATROL» բառը։ Թևքանշանից վերև, կարմիր առանձին կտորի վրա կիսաշրջանաձև, սպիտակ գույնով ասեղնագործվում է՝ Պարեկային ծառայության Երևան քաղաքի ստորաբաժանումների ծառայողների համար «ԵՐԵՎԱՆ» բառը, իսկ մարզային ստորաբաժանումների ծառայողների համար համապատասխան մարզի անվանումը։

Ներմուծեք նկարագրությունը_21493

 

(93.2-րդ կետը լրաց. 23.12.21 N 2111-Ն)

 

VIII. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՍՊԱՅԱԿԱՆ, ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

(գլուխը լրաց. 23.12.21 N 2111-Ն)

 

94. Գլխարկ՝ կեպի ձմեռային

Կեպի գունաքողարկվող, սև, մուգ փիրուզագույն կտորից, բաղկացած է թասակից, համապատասխան գույնի երկարացված գլխարկահովհարից և սև գույնի արհեստական մորթե ականջակալներից: Թասակը չորստապականի է, առջևի կենտրոնական մասում կարվում է ասեղնագործած փոքր գլխարկանշան:

95. Գլխարկ՝ կիսաբրդյա (ամենօրյա կամ տոնական)

Մուգ փիրուզագույն կտորից: Կազմված է սև, լաքապատ գլխարկահովհարից և գլխարկաբոլորքից, որի վրա 2 արծաթագույն կոճակով ամրացվում է սև զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքը սև արհեստական կաշվից՝ ցանցատիպ նախշով: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է մեծ գլխարկանշան:

96. Բերետ (հատուկ ստորաբաժանումների համար)

Սև, բոսորագույն մահուդե կտորից: Բաղկացած է 4 մասից՝ գլխամաս, երկու կողային մաս և շրջանակի փակման մաս: Մշակվում է աստառով: Բերետի առջևի կենտրոնական մասում կարվում է ասեղնագործած փոքր գլխարկանշան, որի աջ կողմից կարվում է Հայաստանի Հանրապետության եռագույնի տեսքով ժապավեն:

97. Կեպի սպորտային ամառային

Կեպին սև, մուգ կապույտ կտորից: Բաղկացած է 6 կտորից բաղկացած թասակից և երկարացված՝ կոշտ կորացված գլխարկահովհարից: Թասակի առաջամասը կոշտացված: Ետևի մասում մետաղյա կարգավորիչ: Առջևի կենտրոնական մասում կարվում է ասեղնագործած փոքր գլխարկանշան:

98. Վերարկու՝ ձմեռային, բրդյա, ուսադիրներով

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետում նկարագրված ձմեռային վերարկուին` առանց կարակուլե օձիքի: Օձիքի վրա կարվում են երկու դափնեճյուղերով մետաղական խորհրդանշաններ՝ դափնեճյուղեր, կենտրոնում Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը, որի վրա դաջված է «ՀՀ» հապավումը:

99. Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով

Սև, գունաքողարկված կտորից: Կիսավերարկուն բաղկացած է լանջափեշերից, թևքերից, կանգուն օձիքից (ներսի կողմից հաստ բամբակյա գործվածք), մինչև գոտկատեղը ձգվող ուղիղ ուրվագծով, գոտիով: Հետնամասում շղթայով փակվող ներկարված գրպանից (որի մեջ տեղադրվում է անձրևանոցը), լանջափեշերի ներքևի մասում՝ թեք ներկարված գրպաններ, իսկ վերևի մասում ներկարված ձևավոր կափույրով կոճակով կոճկվող գրպաններ: Կիսավերարկուի գոտու կողքային մասերն ունեն 12-18 սմ երկարությամբ առաձգական ժապավեն: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Թիկունքը՝ վերին կտրվածքով: Թևքերի թեզանիքները՝ առաձգական ժապավենով: Աստառը մետաքսե, ձախ կողմում՝ ծոցագրպան: Ուսադիրները կիսավերարկուի չափսի համապատասխան երկարությամբ և 45 մմ լայնությամբ վրադիրներով: Թիկունքի եզրակարի վերևի մասում կարվում է «POLICE», իսկ առջևի ձևավոր կափույրով աջ գրպանի վերևի մասում ամրացվում է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» մակագրությամբ ասեղնագործված բառերը: Առջևի ձևավոր կափույրով ձախ գրպանի վերևի մասում կարվում է կպչունակ՝ վկայականի կտորե տարբերանշանն ամրացնելու համար:

100. Տարազաբաճկոն -տաբատ՝ կիսաբրդյա, ուսադիրներով (ամենօրյա կամ տոնական)

1) Մուգ փիրուզագույն կտորից, միափեշ, 4 արծաթագույն կոճակները տեղադրված են միաշարք: Օձիքը հետծալված, կարմիր եզրակարով: Օձիքի վրա կարվում են երկու դափնեճյուղերով մետաղական խորհրդանշաններ՝ դափնեճյուղերի կենտրոնում Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը, որի վրա դաջված է «ՀՀ» հապավումը: Տարազաբաճկոնի 2 փեշերի ներքևի մասերում՝ ձևավոր կափույրով ներկարված գրպաններ, կրծքամասի 2 կողմում տեղադրված են կոճակով կոճկվող կափույրով վրադիր 2 գրպաններ: Հետևամասում՝ բացվածք, ձախ կողմում ունի ծոցագրպան: Թևքերը՝ երկու կտորից, որոնք թեզանիքի մասում միացվում են կարմիր եզրաքուղով: Աջ թևքի թեզանիքի վերևի մասում կարվում է Հայաստանի Հանրապետության եռագույնի տեսքով ժապավեն: Ուսադիրները՝ կարվող.

2) Տաբատը մուգ փիրուզագույն կտորից, ուղիղ ուրվագծով. մետաքսյա աստառով, կողագծերը կարմիր եզրաքուղով: Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է երկու կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են, տեղադրված եզրաքուղից առաջ: Հետևամասի աջ կողմում կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան:

101. Բաճկոն - տաբատ կեպիով՝ կիսաբամբակյա, ուսադիրներով

1) Բաճկոնը կարվում է սև, գունաքողարկված կտորից: Թևքերը` կոճակով կոճկվող: Հետ ծալվող օձիքով, մինչև գոտկատեղը ձգվող ուղիղ ուրվագծով, գոտիով: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Լանջափեշերի ներքևի մասում՝ թեք ներկարված կպչուն ժապավենով փակվող գրպաններ: Կրծքամասում կոճակով կոճկվող ձևավոր կափույրներով 2 արտաքին գրպաններով: Թիկունքը՝ վերին կտրվածքով: Բաճկոնի գոտու կողքային մասերն ունեն 12-18 սմ երկարությամբ առաձգական ժապավեն: Աստառը սև կամ մուգ երանգի բամբակյա կտոր: Թիկունքի եզրակարի վերևի մասում կարվում է «POLICE», իսկ առջևի ձևավոր կափույրով աջ գրպանի վերևի մասում ամրացվում է

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» մակագրությամբ ասեղնագործված բառերը: Առջևի ձևավոր կափույրով ձախ գրպանի վերևի մասում կարվում է կպչունակ՝ վկայականի կտորե տարբերանշանն ամրացնելու համար.

2) Տաբատը սև, գունաքողարկված կտորից, ուղիղ ուրվագծով: Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է մեկ կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են: Հետևամասի աջ կողմում կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան.

3) Կեպին սև, գունաքողարկված կտորից: Բաղկացած է թասակից և երկարացված գլխարկահովհարից: Երկու կողմից ունի օդանցքներ: Առջևի կենտրոնական մասում կարվում է ասեղնագործած փոքր գլխարկանշան:

102. Տաբատ՝ կիսաբամբակյա ամառային

Սև, գունաքողարկված կտորից, ուղիղ ուրվագծով: Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է մեկ կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են: Թեք գրպանների ներքևի մասում վրադիր, կափույրներով մեծ գրպաններ: Հետևամասի աջ կողմում կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան:

103. Վերնաշապիկ՝ կարճաթև կամ երկարաթև, ուսադիրներով

Կառուցվածքով և ձևով նման են սույն հավելվածի` համապատասխանաբար 7-րդ և 8-րդ կետերում նկարագրված վերնաշապիկներին:

104. Սվիտեր

Սև գույնի բրդյա գործվածքից, կլոր վզով: Կրծքամասում սվիտերի ամբողջ լայնքով կարվում է 3.5 սմ լայնությամբ կարմիր ժապավեն, որի վրա, առջևի մասում ասեղնագործվում են «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ», իսկ թիկունքի մասում՝ «PՕLICE» բառերը:

105. Փողկապ՝ սև, մուգ փիրուզագույն

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 9-րդ կետում նկարագրված փողկապին` առանց Հայաստանի Հանրապետության զինանշանի:

106. Վզպատ թաշկինակ՝ սպիտակ, մուգ գույնի

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 10-րդ կետում նկարագրված վզպատ թաշկինակին:

107. Մարտաբաճկոն (հատուկ ստորաբաժանումների համար)

Սև, սինթետիկ կտորից: Աստառը՝ սև ցանցավոր կտորից: Բաղկացած է առաջամասից և հետևամասից: Հետևամասը՝ 1 կտորից, առաջամասը՝ 2 կտորից, որոնք առաջամասի կենտրոնում իրար միանում են շղթայով: Առաջամասը հետևամասին կողային և ուսային հատվածներում իրար միանում են չափսերը մեծացնող և փոքրացնող ժապավեններով: Հետևամասում նախատեսված է կպչունակով փակվող կափույրով արտաքին կարված գրպան՝ թիկնոց ուսնոցի համար, գրպանից վերև սև երանգի կտորի վրա ասեղնագործված «PՕLICE» մակագրությամբ բառը:

108. Շապիկ ուսադիրներով ամառային

Սև, մուգ կապույտ, տրիկոտաժե, ուսադիրներով և ծալովի օձիքով: Ուղիղ ձևվածքով՝ տաբատի տակ դրվող: Առջևից 3 կոճակով կոճկվող բացվածք: Թևքերի երկարությունը մինչև արմունկները, եզրամասերն առաձգական գործվածքով: Ուսային մասերը մշակված գունաքողարկված կամ սև կտորով: Առջևի ձախ կրծքամասում շղթայով փակվող ներկարված գրպան: Թիկունքի վերևի մասում կարվում են սև, մուգ կապույտ երանգի կտորի վրա ասեղնագործված «PՕLICE», իսկ աջ կրծքամասում «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» մակագրությամբ բառերը:

109. Շապիկ՝ տրիկոտաժե

Ուղիղ ձևվածքով, սև, գունաքողարկված, կարճաթև, կլոր օձիքով:

110. Ներքնաշոր՝ ձմեռային

111. Գոտի՝ սև, սինթետիկ

50 մմ լայնությամբ, պլաստմասսայե ճարմանդով, վրան հավաքվում են արտաքին ծառայության համար անհրաժեշտ պարագաների գրպանիկներ:

112. Գոտի՝ սև, տաբատի, սինթետիկ

35 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով:

113.Կոշիկ՝ կիսաճտքավոր

Սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարացված գոտի: Լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին: Ներբանների եզրերը՝ վրաքաշվող մասերի հետ՝ կարերով, միացման մեթոդը՝ սոսնձով և գամերով: Ներդիրը՝ կաշվե (պադոշ), չամրացված:

114.Կոշիկ

Սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական կամ կարով առաջամասով, կտրված հետևամասերով, ամրացված գոտիով: Հետևամասերի միացումն առաջամասերին՝ առաձգական ժապավենով կամ առջևից քուղերով կոճկվող: Հիմնական և միջնաստառները՝ կտորից, կոշտ քթամասերը և հետևամասերը՝ արհեստական կաշվից: Ներբանը ձևավորվում է մաշակայուն՝ պոլիվինիլքլորիդ նյութից՝ սոսնձով: Ներդիրը՝ կաշվե (պադոշ), չամրացված:

115.Կոշիկ սպորտային

Սև, բնական կաշվից, կտորից: Ներբանների եզրերը՝ վրաքաշվող մասերի հետ՝ կարերով, միացման մեթոդը՝ սոսնձով և կարերով: Ներդիրը՝ կաշվե (պադոշ), չամրացված:

116. Կիսագուլպա՝ կիսաբրդյա, մուգ

117.Կիսագուլպա՝ բամբակյա, մուգ

118. Ձեռնոց՝ բրդյա կամ սինթետիկ, հինգմատնյա, սև, սպիտակ

119. Թիկնոց-ուսնոց

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 21-րդ կետում նկարագրված թիկնոց-ուսնոցին:

120. Փողկապի ամրակ

121.Սև կամ մուգ երանգով սպորտային գլխարկ

122. Սև կամ մուգ երանգով դիմակ

Բրդյա գործվածքից, դեմքն ամբողջական ծածկող, բացառությամբ աչքերից և բերանից:

 

IX. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՍՊԱՅԱԿԱՆ, ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

(գլուխը լրաց. 23.12.21 N 2111-Ն)

 

123.Գլխարկ՝ կեպի ձմեռային

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 94-րդ կետում նկարագրված ականջակալներով գլխարկին:

124.Գլխարկ՝ կիսաբրդյա (ամենօրյա կամ տոնական)

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 95-րդ կետում նկարագրված ականջակալներով գլխարկին:

125.Կեպի սպորտային ամառային

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 97-րդ կետում նկարագրված կեպիին:

126. Վերարկու՝ ձմեռային, բրդյա, ուսադիրներով

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետում նկարագրված ձմեռային վերարկուին:

127.Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 99-րդ կետում նկարագրված ձմեռային կիսավերարկուին:

128.Տարազաբաճկոն - կիսաշրջազգեստ՝ կիսաբրդյա, ուսադիրներով (ամենօրյա կամ տոնական)

1) Տարազաբաճկոնը մուգ փիրուզագույն կտորից, միափեշ, 3 արծաթագույն կոճակները տեղադրված են միաշարք, կրծքամասը` սեղմոններով: Օձիքը հետծալված, կարմիր եզրակարով: Օձիքի վրա կարվում են երկու դափնեճյուղերով մետաղական խորհրդանշաններ, դափնեճյուղերի կենտրոնում Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը, որի վրա դաջված է «ՀՀ» հապավումը: Տարազաբաճկոնի 2 փեշերի ներքևի մասերում՝ ձևավոր կափույրով ներկարված գրպաններ, կրծքամասի 2 կողմում տեղադրված են կոճակով կոճկվող կափույրով վրադիր 2 գրպաններ: Հետևամասում՝ բացվածք, ձախ կողմում ունի ծոցագրպան: Թևքերը՝ երկու կտորից, որոնք թեզանիքի մասում միացվում են կարմիր եզրաքուղով: Աջ թևքի թեզանիքի վերևի մասում կարվում է Հայաստանի Հանրապետության եռագույնի տեսքով ժապավեն: Ուսադիրները՝ կարվող.

2) Կիսաշրջազգեստը մուգ փիրուզագույն կտորից, ուղիղ կարվածքով, երկկողմանի սեղմոններով, աստառով: Գոտին՝ գոտեմակօղերով: Հետևամասում՝ բաց ծալվածքով, կողամասում կոճկվում է մեկ կոճակով և շղթայով:

129. Բաճկոն–տաբատ կեպիով՝ կիսաբամբակյա, ուսադիրներով

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 101-րդ կետում նկարագրված համազգեստին:

130. Կիսաշրջազգեստ՝ կիսաբամբակյա ամառային

Գունաքողարկված կտորից, ուղիղ կարվածքով, երկկողմանի սեղմոններով, աստառով: Գոտին՝ գոտեմակօղերով: Հետևամասում՝ բաց ծալվածքով, կողամասում կոճկվում է մեկ կոճակով և շղթայով:

131. Վերնաշապիկ՝ կարճաթև, երկարաթև, ուսադիրներով

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի` համապատասխանաբար 7-րդ և 8-րդ կետերում նկարագրված վերնաշապիկներին, ձախ շերտակարի փոխարեն կարվում է աջ շերտակար:

132.Սվիտեր

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 104-րդ կետում նկարագրված սվիտերին:

133.Փողկապ՝ սև, մուգ փիրուզագույն

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 9-րդ կետում նկարագրված փողկապին` առանց Հայաստանի Հանրապետության զինանշանի:

134.Վզպատ թաշկինակ՝ սպիտակ, մուգ գույնի

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 10-րդ կետում նկարագրված վզպատ թաշկինակին:

135.Մարտաբաճկոն (հատուկ ստորաբաժանումների համար)

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 107-րդ կետում նկարագրված մարտաբաճկոնին:

136. Շապիկ ուսադիրներով ամառային

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 108-րդ կետում նկարագրված շապիկին:

137.Շապիկ՝ տրիկոտաժե

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 109-րդ կետում նկարագրված շապիկին:

138.Գոտի՝ սև, տաբատի, սինթետիկ

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 112-րդ կետում նկարագրված գոտուն:

139. Կիսաճտքավոր կոշիկ

Սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական կամ կտրված քթամասով, երկարացված ձևավոր հետևամասերով, կրունկը՝ մինչև 5 սմ բարձրության: Ճտքերի վերնամասերը ծալված աստառի հետ միացված են փափուկ միջադիրով: Լեզվակը միացված է առաջամասին:

140. Կոշիկ

Սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական կամ կարով առաջամասով, հետևամասի և առաջամասի հետ ծալված եզրերով: Ներբանը ձևավորվում է մաշակայուն՝ պոլիվինիլքլորիդ նյութից՝ սոսնձով: Կրունկը՝ մինչև 5 սմ բարձրության: Ներդիրը՝ կաշվե (պադոշ), չամրացված:

141. Կոշիկ սպորտային

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 115-րդ կետում նկարագրված կոշիկին:

142.Գուլպա՝ տրիկոտաժե

143.Ձեռնոց՝ բրդյա, սև, հինգմատնյա

144. Ձեռնոց ՝ սինթետիկ, սպիտակ, հինգմատնյա

145. Թիկնոց-ուսնոց

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 21-րդ կետում նկարագրված թիկնոց-ուսնոցին:

146. Փողկապի ամրակ

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 22-րդ կետում նկարագրված ամրակին:

 

X. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

(գլուխը լրաց. 23.12.21 N 2111-Ն)

 

147. Վերնաշապիկ ուսադիրներով կարճաթև

Մուգ կապույտ գույնի 60% պոլիէսթեր, 40% բամբակյա կտորից, ուսադիրներով և ծալովի օձիքով: Ուղիղ ձևվածքով՝ տաբատի տակ դրվող: Առջևից 3 կոճակով կոճկվող բացվածք: Թևքերի երկարությունը մինչև արմունկները, եզրամասերն առաձգական գործվածքով: Ձախ թևքի ուսամասից 60 մմ ներքև կարվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության թևքանշան, աջ թևքի ուսամասից 60 մմ ներքև «Պարեկային ծառայություն» թևքանշան: Թիկունքի վերևի մասում կարվում են սպիտակ գույնով ասեղնագործված «POLICE», իսկ աջ կրծքամասում «Ոստիկանություն» մակագրությամբ բառերը և 25 մմ օղակ տեսախցիկի համար: Ձախ կրծքամասում կարվում է կրծքանշանի ներդիր: Ուսադիրները՝ հանվող:

148. Վերնաշապիկ ուսադիրներով կարճաթև

Մուգ կապույտ գույնի կտորից, ուսադիրներով և ծալովի օձիքով: Ուղիղ ձևվածքով՝ տաբատի տակ դրվող: Առաջամասերին մշակված են ձևավոր կափույրներով վրադիր գրպաններ, որոնք կոճկվում են մեկ օղակ-կոճակով և վերևի մասում ունեն 25 մմ բացվածք՝ տեսախցիկի ու ռադիոկայանի խոսափողի համար: Ձախ կողային կարի վրա կա բացվածք, ինչպես նաև ձախ գրպանի մեջ՝ ալեհավաքի լարի անցկացման համար: Ուսամասից մինչև թևքի տակ կարվում է կրկնակի կտոր: Վերնաշապիկի առաջամասերին մշակվում է վրադիր կտոր, որի վրա մշակվում են օղակներ և կարվում կոճակներ: Առաջամասն ունի երկու արտաքին կարեր, իսկ թիկունքն ամբողջական է և երկայնքով ունի երեք արտաքին կարեր: Թևքերի երկարությունը մինչև արմունկ՝ մշակված թեզանիքով: Ձախ թևքի ուսամասից 60 մմ ներքև կարվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության թևքանշան, աջ թևքի ուսամասից 60 մմ ներքև «Պարեկային ծառայություն» թևքանշան: Թիկունքի վերևի մասում կարվում է սպիտակ գույնով ասեղնագործված «POLICE» բառը: Ձախ կրծքամասում կարվում է կրծքանշանի ներդիր: Վերնաշապիկն ունի օդանցքեր՝ շնչողունակությունն առավելագույնին հասցնելու համար: Ուսադիրները՝ հանվող:

149. Վերնաշապիկ ուսադիրներով երկարաթև

Մուգ կապույտ գույնի կտորից, ուսադիրներով և ծալովի օձիքով: Ուղիղ ձևվածքով՝ տաբատի տակ դրվող: Առաջամասերին մշակված են ձևավոր կափույրներով վրադիր գրպաններ, որոնք կոճկվում են մեկ օղակ-կոճակով և վերևի մասում ունեն 25 մմ բացվածք՝ տեսախցիկի ու ռադիոկայանի խոսափողի համար: Ձախ կողային կարի վրա կա բացվածք, ինչպես նաև ձախ գրպանի մեջ՝ ռադիոկայանի խոսափողի լարի անցկացման համար: Ուսամասից մինչև թևքի տակ կարվում է կրկնակի կտոր: Վերնաշապիկի առաջամասերին մշակվում է վրադիր կտոր, որի վրա մշակվում են օղակներ և կարվում կոճակներ: Առաջամասն ունի երկու արտաքին կարեր, իսկ թիկունքն ամբողջական է և երկայնքով ունի երեք արտաքին կարեր: Թևքերի երկարությունը մինչև դաստակ՝ մշակված թեզանիքով: Ձախ թևքի ուսամասից 60 մմ ներքև կարվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության թևքանշան, աջ թևքի ուսամասից 60 մմ ներքև «Պարեկային ծառայություն» թևքանշան: Թիկունքի վերևի մասում կարվում է սպիտակ գույնով ասեղնագործված «POLICE» բառը: Ձախ կրծքամասում կարվում է կրծքանշանի ներդիր: Վերնաշապիկն ունի օդանցքեր՝ շնչողունակությունն առավելագույնին հասցնելու համար: Ուսադիրները՝ հանվող:

150. Տաբատ

Տաբատը - մուգ կապույտ գույնի կտորից: Տաբատն ունի ինքնակարգավորվող գոտկատեղ, մշտական զինվորական ծալքեր և պրոֆեսիոնալ հարթ ճակատային դիզայն: Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է մեկ կոճակով, մետաղյա կեռիկով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են: Առաջամասում մինչև ծնկները մշակվում է աստառ: Թեք գրպանների ներքևի մասում ներկարվում են մեծ գրպաններ, հետևամասի աջ ու ձախ կողմում կափույրով փակվող ներկարված գրպաններ:

151. Սվիտեր

Մուգ կապույտ գույնի 57% պոլիէսթեր, 28% մշակված բուրդ, 15% ակրիլ, կլոր վզով, ուսադիրներով, ֆլիսով սահմանազատված, ավանդական ու կոշտ գործվածքով: Առջևի աջ մասում ամրացվում են «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ», իսկ թիկունքի մասում «POLICE» բառերը: Ուսագլուխների և արմունկների հատվածում ամրակցված է կապույտ գույնի կտոր, շախմատաձև կարով: Ձախ թևքի ուսամասից 60 մմ ներքև կարվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության թևքանշան, աջ թևքի ուսամասից 60 մմ ներքև «Պարեկային ծառայություն» թևքանշան: Ձախ կրծքամասում կարվում է կրծքանշանի ներդիր։

152. Կիսավերարկու

Մուգ կապույտ գույնի, մեմբրանե ծածկույթով, անջրանցիկ նեյլոնե կամ նույնատիպ կտորից, օձիքը կանգուն, հանովի ներդիրով: Օձիքը երկակի է, ներսում շղթայի տակ նախատեսված է գլխարկ: Գլխարկն ունի կարգավորիչ, կպչուն ժապավեն: Օձիքի մեջտեղում ներկարված է կախիչ: Թիկունքը բաղկացած է 3 մասից, վերևի մասում հորիզոնական՝ շղթայով փակվող ներկարված գրպան: Առաջամասը բաղկացած է 4 մասից, 2-րդ մասի ձախ կողմում կարվում է 35 մմ երկարությամբ օղակ՝ տեսախցիկի համար, իսկ աջ կողմի 2-րդ մասում կարվում է տարբերանշան և 35 մմ երկարությամբ օղակ՝ ռադիոկայանի խոսափողի համար: 3-րդ մասի աջ և ձախ կողմերում հորիզոնական գրպաններ՝ ներկարված ամբողջական լուսանդրադարձնող կափույրով և շղթայով փակվող, 4-րդ մասի աջ և ձախ կողմերում թեք գրպաններ՝ ներկարված ամբողջական կափույրով և շղթայով փակվող: Դիմացից ամբողջական կափույրով ներկարված պլաստմասսայե շղթայով և կոճգամներով: Կողային և կրծքային գրպանները՝ կայծակաճարմանդով: Կիսավերարկուն կողքերից ներքևի մասում անջատվում է շղթայով, որի վրա կան կարգավորիչներ: Թևքերի ծայրերին ներկարված են էլաստիկ ժապավեններ՝ կարգավորող կպչունակով: Թևքերի վրա 2 շերտով 20 մմ լայնությամբ կարվում է լուսանդրադարձնող ժապավեն: Գոտին կարված կիսավերարկուին, որի մեջ մշակված է էլաստիկ ժապավեն: Կիսավերարկուն ներսից՝ ներդիրի ձախ կրծքամասի հատվածում ունի ուղղահայաց գրպան: Ընդարձակ կտրվածք՝ շարժունակությունն ապահովելու համար: Ներդիրը բայկայի կտորից, ամբողջությամբ առանձնանում է շղթայով, որի վրա կարված է աստառ: Ներդիրի թևքերը ներսից նույնպես առանձնանում են պլաստմասսայե շղթայով: Թիկունքի մասում լուսանդրադարձնող «POLICE», իսկ աջ կրծքամասում «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը: Ձախ թևքի ուսամասից 60 մմ ներքև կարվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության թևքանշան, աջ թևքի ուսամասից 60 մմ ներքև «Պարեկային ծառայություն» թևքանշան: Ուսադիրները՝ հանվող:

153. Կոշիկ կիսաճտքավոր ձմեռային

Սև գույնի կաշվից և նեյլոնից: Ներբանը պատրաստվում է մաշակայուն նյութից: Քթամասը և կրնկամասը կոշտ: Առաջամասի, միջնամասի և հետևամասի եզրերը բարձր ճնշման տակ միացված են ներբանին սոսնձման եղանակով: Առաջամասի կենտրոնական առանցքով տեղադրված են 5-6 զույգ մետաղյա փոլակներ: Կապումն իրականացվում է սև գույնի քուղերով: Քուղերն ամրացված են կտորի վրա լրացուցիչ կարված կաշվե եզրային ելուստին: Լեզվակը կարված է առաջամասից մինչև աջ ու ձախ չորրորդ առանցքը: Կոշիկը ներսամասից մինչև ներդիր բացվում է շղթայով: Շղթայի ամբողջ երկարությամբ առկա է կաշվե ներդիր: Կիսաճտքավոր կոշիկն ամուր և հարմարավետ է, նախատեսված է ձմռանը կրելու համար, առաջամասը և ճտքերը ջերմամեկուսիչ նյութից։ Ներդիրը կտորե, երկակի խտության: Յուղի և սայթաքման դիմացկուն։

154. Կոշիկ սպորտային

Սև գույնի, կաշվից և բալիստիկ նեյլոնից: Ներբանը պատրաստվում է մաշակայուն նյութից, երկարաժամկետ օգտագործման համար: Քթամասը և կրնկամասը կոշտ, կաշվից: Առաջամասի, միջնամասի և հետևամասի եզրերը բարձր ճնշման տակ միացված են ներբանին սոսնձման եղանակով: Առաջամասի կենտրոնական առանցքով տեղադրված են 4-5 զույգ մետաղյա փոլակներ: Կապումն իրականացվում է սև գույնի քուղերով: Քուղերն ամրացված են կտորի վրա լրացուցիչ կարված կաշվե եզրային ելուստին: Կոշիկն ունի բարձր օդաթափանցություն, ամուր են և հարմարավետ: Ներդիրը կտորե, երկակի խտության: Յուղի և սայթաքման դիմացկուն։

155. Կեպի սպորտային (ամառային)

Կեպին մուգ կապույտ գույնի կտորից: Բաղկացած է թասակից և երկարացված՝ կոշտ կորացված գլխարկահովհարից: Թասակի առաջամասը կոշտացված է: Ետևի մասում կարգավորիչ: Առջևի կենտրոնական մասում կարվում են սպիտակ գույնով ասեղնագործված «POLICE», իսկ ետևում «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը:

156. Կեպի սպորտային (գարնանային, աշնանային)

Կեպին մուգ կապույտ գույնի, ջերմություն պահող կտորից: Բաղկացած է թասակից և երկարացված՝ կոշտ կորացված գլխարկահովհարից: Թասակի առաջամասը կոշտացված է: Ետևի մասում կարգավորիչ: Առջևի կենտրոնական մասում կարվում են սպիտակ գույնով ասեղնագործված «POLICE», իսկ ետևում «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը:

157.Կեպի սպորտային (ձմեռային)

Կեպին մուգ կապույտ գույնի, ջերմություն պահող կտորից: Բաղկացած է թասակից և երկարացված՝ կոշտ կորացված գլխարկահովհարից: Կեպին ներսի կողմից ունի տաք ներդիր, վզամասը և ականջները փակելու համար: Թասակի առաջամասը կոշտացված է: Ետևի մասում կարգավորիչ: Առջևի կենտրոնական մասում կարվում են ասեղնագործված «POLICE», իսկ ետևում «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը:

158. Գլխարկ ամենօրյա

Մուգ կապույտ գույնի կտորից, պոլիէթիլենային թաղանթով: Կազմված է սև, պլաստմասսայե գլխարկահովհարից և գլխարկաբոլորքից: Գլխարկաբոլորքը սև արհեստական կաշվից, վերևի մասում 38 մմ լայնքով ցանցավոր ժապավեն, սև պլաստմասսայե ներդիրով: Գլխարկաբոլորքի վրա 2 արծաթագույն կոճակներով ամրացվում է երկշերտ զարդապարան (գոտի) 4 օղակներով: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է մեծ մետաղական գլխարկանշան, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զինանշանի տեսքով: Գլխարկի միջնամասում տեղադրված է սպունգ, մուգ կապույտ աստառ: Աստառի մեջտեղի մասում ամրակցված է արհեստական կաշվե կտոր տվյալների գրառումով:

159. Փողկապ

Սև կտորից: Ունի լայնացած ուրվագծով ձևվածք: Պատրաստի տեսքն ավարտվում է ներքևում՝ սուր անկյունով, վերևում՝ մշտական հանգույցով: Երկարությունը՝ ըստ պատվիրատուի պահանջի: Հետևի մասում կոճկվում է էլաստիկ կպչուն ժապավենով:

160. Արտացոլող ժիլետ

Երեսացուն պոլիէսթեր, արտացոլող դեղին գույնի գործվածք: Ժիլետը բաղկացած է անթև շապիկի տեսքով առաջամասից և հետևամասից: Առաջամասը և հետևամասը կողքերից ամբողջ երկայնքով սիմետրիկ կտրված: Առաջամասը հետևամասին միանում է հորիզոնական ամբողջական ներքևում կարված կպչուն և արտացոլող 5 սմ լայնության ժապավենով: Ժապավենը չբացված վիճակում 20սմ վրադիր է, որը հնարավորություն է տալիս ընդարձակվելու: Ժիլետի առաջամասի աջ մասում տեղադրվում է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ», իսկ թիկունքի մասում «POLICE» մակագրությունը: Ժիլետի միջնամասում երկու շրջագծով՝ առաջամասին և հետևամասին վրադիր կարվում են 5 սմ լայնությամբ անդրադարձնող լուսային ժապավեններ: Նույն կերպ ժիլետի ուսամասից դեպի թիկունք կարվում են 1 շրջագծով՝ 5 սմ լայնությամբ անդրադարձնող լուսային ժապավեններ:

161. Արտացոլող բաճկոնակ

Երեսացուն 100% պոլիէսթեր, ռետինապատ ծածկույթով 220 գ/մ2 խտությամբ, արտացոլող դեղին գույնի գործվածք: Բաճկոնը բաղկացած է 2 առաջամասի լանջափեշերից և մեկ հետևամասից: Բաճկոնը եզրապատված է սև գույնի ժապավենով: Բաճկոնի առաջամասը մշակվում է կափույրով ծածկվող սև գույնի պլաստմասսայե շղթայով: Բաճկոնի առաջամասի կափույրի վրա կարվում են կպչուն ժապավեններ: Բաճկոնի կողային մասերն ունեն մեծ բացվածքներ: Բաճկոնի աջ կողմի կրծքամասում կարվում է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» մակագրությամբ սև գույնի լուսանդրադարձնող կտորից՝ սպիտակ երիզով: Առջևի վերևի մասում կարվում է օղակ՝ տեսախցիկի համար: Ձախ կողմի կրծքամասին կարվում է տարբերանշանը: Բաճկոնի թիկունքային մասում տեղադրվում է «POLICE» մակագրությունը սև գույնի լուսանդրադարձնող կտորից՝ սպիտակ երիզով: Բաճկոնի միջնամասում 2 շրջագծով՝ առաջամասին և հետևամասին վրադիր կարվում են 5 սմ լայնությամբ անդրադարձնող լուսային ժապավեններ: Նույն կերպ բաճկոնի թևերին կարվում են 2 շրջագծով՝ 5 սմ լայնությամբ անդրադարձնող լուսային ժապավեններ: Թևքերի բերանները մշակվում են առաձգական ժապավենով: Կանգուն օձիքի հետևամասում տեղադրված է պլաստմասսայե շղթայով փակվող անձրևանոց /կապիշոն/: Անձրևանոցը երեսացուի կտորից: Դիմացի մասի եզրակարի միջով անցնում է սև պարան՝ պլաստմասսայե փականներով:

162. Ներքնաշապիկ

Սպիտակ գույնի բամբակյա կտորից: Ուղիղ ձևվածքով, կարճաթև, կլոր 20 մմ էլաստիկ ժապավենի օձիքով:

163. Ձեռնոց

Սև կաշվից, հինգմատնյա

164. Գոտի տաբատի

Սինթետիկ գործվածքից, 35 մմ լայնությամբ, մետաղական ճարմանդով:

165. Գրպանիկներ գոտու համար

Սև սինթետիկ նյութից, ամրացվում են գոտու վրա: Նախատեսված են հատուկ միջոցներ և պարագաներ կրելու համար:

(հավելվածը փոփ., լրաց. 01.06.18 N 617-Ն, լրաց. 23.12.21 N 2111-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1446-Ն որոշման

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

(ՆՈՐՄԱ 1)

NN ը/կ

Անվանումը

Քանակը

Կրելու ժամկետը

Լրացուցիչ տեղեկություններ

1

2

3

4

5

1.

Գլխարկ՝ ականջակալներով, կարակուլե

1 հատ

6 տարի

 

2.

Գլխարկ՝ բրդյա, ամենօրյա

1 հատ

3 տարի

 

3.

Գլխարկ՝ բրդյա, տոնական

1 հատ

5 տարի

 

4.

Վերարկու՝ ձմեռային, բրդյա, կարակուլե օձիքով, ուսադիրներով

1 հատ

5 տարի

 

5.

Տարազաբաճկոն – տաբատ՝ բրդյա, տոնական, ուսադիրներով

1 հատ

5 տարի

 

6.

Տարազաբաճկոն – տաբատ՝ բրդյա, ուսադիրներով

1 հատ

3 տարի

 

7.

Բաճկոն – տաբատ՝ բրդյա, ուսադիրներով

1 հատ

2 տարի

 

8.

Տաբատ՝ բրդյա, ամենօրյա

2 հատ

2 տարի

 

9.

Վերնաշապիկ՝ կարճաթև, սպիտակ, ուսադիրներով

1 հատ

2 տարի

կարճաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել երկարաթև վերնաշապիկ և հակառակը

10.

Վերնաշապիկ՝ երկարաթև, սպիտակ, ուսադիրներով

1 հատ

2 տարի

երկարաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել կարճաթև վերնաշապիկ և հակառակը

11.

Վերնաշապիկ՝ կարճաթև, ուսադիրներով

2 հատ

2 տարի

կարճաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել երկարաթև վերնաշապիկ և հակառակը

12.

Վերնաշապիկ՝ երկարաթև, ուսադիրներով

2 հատ

2 տարի

երկարաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել կարճաթև վերնաշապիկ և հակառակը

13.

Փողկապ՝ սև

1 հատ

3 տարի

 

14.

Փողկապ՝ մուգ փիրուզագույն

2 հատ

3 տարի

 

15.

Վզպատ թաշկինակ՝ սպիտակ

2 հատ

4 տարի

 

16.

Վզպատ թաշկինակ՝ մուգ փիրուզագույն

2 հատ

3 տարի

 

17.

Ներքնաշոր՝ ձմեռային

2 լրակազմ

2 տարի

ամառային ներքնաշորի փոխարեն կարող է տրվել շապիկ (կարճաթև) կիսավարտիքով

18.

Կաշվե գոտի՝ սև, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկեր ունեցող ճարմանդով

1 հատ

10 տարի

 

19.

Գոտի՝ տոնական, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկեր ունեցող ճարմանդով

1 հատ

15 տարի

 

20.

Գոտի՝ տաբատի, կաշվից

1 հատ

5 տարի

 

21.

Կիսաճտքավոր կոշիկ

1 զույգ

3 տարի

կիսաճտքավոր կոշիկի փոխարեն կարող է տրվել կոշիկ և հակառակը

22.

Կոշիկ

1 զույգ

2 տարի

 կոշիկի փոխարեն կարող է տրվել կիսաճտքավոր կոշիկ և հակառակը

23.

Կիսագուլպա՝ կիսաբրդյա, մուգ

1 զույգ

1 տարի

 

24.

Կիսագուլպա՝ բամբակյա, մուգ

2 զույգ

1 տարի

 

25.

Ձեռնոց՝ սպիտակ, հինգմատնյա

1 զույգ

3 տարի

 

26.

Ձեռնոց՝ բրդյա, սև, հինգմատնյա

1 զույգ

2 տարի

 

27.

Թիկնոց-ուսնոց

1 հատ

7 տարի

 

28.

Փողկապի ամրակ

1 հատ

10 տարի

 

29.

Ուսկապ (աքսելբանտ)՝ 2 արույրե ծայրապանակով

1 հատ

10 տարի

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ ԵՎ ՄԻՋԻՆ ԽՄԲԵՐԻ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

(ՆՈՐՄԱ 2)

NN ը/կ

Անվանումը

Քանակը

Կրելու ժամկետը

Ծանոթագրություն

1

2

3

4

5

1.

Գլխարկ՝ ականջակալներով

1 հատ

3 տարի

 

2.

Գլխարկ՝ կիսաբրդյա, ամենօրյա

1 հատ

2 տարի

 

3.

Գլխարկ՝ կիսաբրդյա, տոնական

1 հատ

5 տարի

 

4.

Վերարկու՝ ձմեռային, բրդյա

1 հատ

5 տարի

 

5.

Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով

1 հատ

2 տարի

 

6.

Տարազաբաճկոն –տաբատ՝ կիսաբրդյա, ամենօրյա, ուսադիրներով

1 հատ

3 տարի

կիսաբրդյա տարազաբաճկոն–տաբատի փոխարեն կարող է տրվել կիսաբրդյա բաճկոն –տաբատ և հակառակը

7.

Տարազաբաճկոն –տաբատ կիսաբրդյա, տոնական, ուսադիրներով

1 հատ

5 տարի

 

8.

Բաճկոն–տաբատ՝ կիսաբրդյա, ուսադիրներով

1 հատ

2 տարի

կիսաբրդյա բաճկոն–տաբատի փոխարեն կարող է տրվել կիսաբրդյա տարազաբաճկոն–տաբատ և հակառակը

9.

Բաճկոն–տաբատ կեպիով, կիսաբամբակյա

1 հատ

2 տարի

տրվում է միայն արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողներին /սև կամ գունաքողարկող/

10.

Տաբատ՝ կիսաբրդյա, ամենօրյա

1 հատ

2 տարի

 

11.

Վերնաշապիկ՝ կարճաթև, սպիտակ, ուսադիրներով

1 հատ

2 տարի

կարճաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել երկարաթև վերնաշապիկ և հակառակը

12.

Վերնաշապիկ՝ երկարաթև, սպիտակ, ուսադիրներով

1 հատ

2 տարի

երկարաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել կարճաթև վերնաշապիկ և հակառակը

13.

Վերնաշապիկ՝ երկարաթև, ուսադիրներով

2 հատ

2 տարի

երկարաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել կարճաթև վերնաշապիկ և հակառակը

14.

Վերնաշապիկ՝ կարճաթև, ուսադիրներով

2 հատ

2 տարի

կարճաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել երկարաթև վերնաշապիկ և հակառակը

15.

Սվիտեր

1 հատ

3 տարի

 

16.

Փողկապ՝ սև

1 հատ

3 տարի

 

17.

Փողկապ՝ մուգ փիրուզագույն

2 հատ

3 տարի

 

18.

Վզպատ թաշկինակ՝ սպիտակ

2 հատ

4 տարի

 

19.

Ներքնաշոր՝ ձմեռային

2 լրակազմ

3 տարի

ձմեռային ներքնաշորի փոխարեն կարող է տրվել շապիկ (կիսաթև)` կիսավարտիքով

20.

Շապիկ կիսաթև

2 հատ

1 տարի

 

21.

Գոտի՝ տաբատի, սինթետիկ

1 հատ

5 տարի

 

22.

Գոտի սև սինթետիկ

1 լրակազմ

5 տարի

 

23.

Կիսաճտքավոր կոշիկ

1 զույգ

2 տարի

կիսաճտքավոր կոշիկի փոխարեն կարող է տրվել կոշիկ և հակառակը

24.

Կոշիկ

1 զույգ

1 տարի

կիսաճտքավոր կոշիկի փոխարեն կարող է տրվել կոշիկ և հակառակը

25.

Կիսագուլպա՝ կիսաբրդյա, մուգ

1 զույգ

2 տարի

 

26.

Կիսագուլպա՝ բամբակյա, մուգ

2 զույգ

1 տարի

 

27.

Ձեռնոց՝ սև, հինգմատնյա

1 զույգ

2 տարի

 

28.

Ձեռնոց՝ սպիտակ, հինգմատնյա

1 զույգ

2 տարի

 

29.

Թիկնոց-ուսնոց

1 հատ

7 տարի

 

30.

Սուլիչ

1 հատ

4 տարի

 

31.

Փողկապի ամրակ

1 հատ

10 տարի

 

32.

Ուսկապ՝ մեկ արույրե ծայրապանակով

1 հատ

10 տարի

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

(ՆՈՐՄԱ 3)

NN ը/կ

Անվանումը

Քանակը

Կրելու ժամկետը

Ծանոթագրություն

1

2

3

4

5

1.

Գլխարկ՝ ականջակալներով

1 հատ

2 տարի

 

2.

Գլխարկ՝ կիսաբրդյա, ամենօրյա

1 հատ

2 տարի

 

3.

Գլխարկ՝ կիսաբրդյա, տոնական

1 հատ

5 տարի

 

4.

Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով

1 հատ

2 տարի

ձմեռային ուսադիրներով կիսավերարկուի փոխարեն կարող է տրվել սև կամ գունաքողարկված կիսավերարկու

5.

Տարազաբաճկոն–տաբատ՝ կիսաբրդյա, ամենօրյա, ուսադիրներով

1 հատ

3 տարի

կիսաբրդյա տարազաբաճկոն–տաբատի փոխարեն կարող է տրվել կիսաբրդյա բաճկոն–տաբատ և հակառակը

6.

Տարազաբաճկոն–տաբատ՝ կիսաբրդյա, տոնական, ուսադիրներով

1 հատ

5 տարի

 

7.

Բաճկոն–տաբատ կեպիով՝ կիսաբամբակյա, ուսադիրներով

1 հատ

1 տարի

կիսաբամբակյա բաճկոն–տաբատ կեպիի փոխարեն կարող է տրվել սև կամ գունաքողարկված բաճկոն –տաբատ կեպի

8.

Տաբատ՝ կիսաբրդյա, ամենօրյա

1 հատ

2 տարի

 

9.

Բաճկոն–տաբատ՝ կիսաբրդյա, ուսադիրներով

1 հատ

2 տարի

կիսաբրդյա բաճկոն–տաբատի փոխարեն կարող է տրվել կիսաբրդյա տարազաբաճկոն–տաբատ և հակառակը

10.

Վերնաշապիկ՝ կարճաթև, սպիտակ, ուսադիրներով

1 հատ

2 տարի

կարճաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել երկարաթև վերնաշապիկ և հակառակը

11.

Վերնաշապիկ՝ երկարաթև, սպիտակ, ուսադիրներով

1 հատ

2 տարի

կարճաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել երկարաթև վերնաշապիկ և հակառակը

12.

Վերնաշապիկ՝ երկարաթև, ուսադիրներով

2 հատ

2 տարի

երկարաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել կարճաթև վերնաշապիկ և հակառակը

13.

Վերնաշապիկ՝ երկարաթև, ուսադիրներով

2 հատ

2 տարի

երկարաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել կարճաթև վերնաշապիկ և հակառակը

14.

Սվիտեր

1 հատ

3 տարի

 

15.

Փողկապ՝ սև

1 հատ

2 տարի

 

16.

Փողկապ՝ մուգ փիրուզագույն

2 հատ

2 տարի

 

17.

Վզպատ թաշկինակ՝ սպիտակ

2 հատ

4 տարի

 

18.

Վզպատ թաշկինակ՝ մուգ փիրուզագույն

2 հատ

3 տարի

 

19.

Ներքնաշոր՝ ձմեռային

2 լրակազմ

2 տարի

ձմեռային ներքնաշորի փոխարեն կարող է տրվել շապիկ (կարճաթև)` կիսավարտիքով

20.

Շապիկ` կիսաթև

2 հատ

1 տարի

 

21.

Գոտի՝ սև, սինթետիկ

1 լրակազմ

5 տարի

 

22.

Գոտի՝ տաբատի, սինթետիկ

1 հատ

5 տարի

 

23.

Կիսաճտքավոր կոշիկ

1 զույգ

2 տարի

կիսաճտքավոր կոշիկի փոխարեն կարող է տրվել կոշիկ և հակառակը

24.

Կոշիկ

1 զույգ

1 տարի

 կոշիկի փոխարեն կարող է տրվել կիսաճտքավոր կոշիկ և հակառակը

25.

Կիսագուլպա՝ կիսաբրդյա, մուգ

2 զույգ

2 տարի

 

26.

Կիսագուլպա՝ բամբակյա, մուգ

2 զույգ

1 տարի

 

27.

Ձեռնոց՝ սև, հինգմատնյա

1 զույգ

5 տարի

 

28.

Ձեռնոց՝ սպիտակ, հինգմատնյա

1 զույգ

2 տարի

 

29.

Թիկնոց-ուսնոց

1 հատ

7 տարի

 

30.

Սուլիչ

1 հատ

4 տարի

 

31.

Փողկապի ամրակ

1 հատ

10 տարի

 

32.

Թաշկինակ

4 հատ

1 տարի

տրվում է միայն ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողներին

33.

Զինվորական երկմատնյա ձեռնոց

1 զույգ

1 տարի

տրվում է միայն ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողներին

34.

Սև սպորտային գլխարկ

1 հատ

1 տարի

6 ամիս

 

35.

Սև դիմակ

1 հատ

1 տարի

6 ամիս

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎՈՎ ԿԻՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

(ՆՈՐՄԱ 4)

NN

ը/կ

Անվանումը

Քանակը

Կրելու ժամկետը

Ծանոթագրություն

1

2

3

4

5

1.

Գլխարկ՝ ականջակալներով

1 հատ

3 տարի

ոստիկանության կրտսեր կոչում ունեցող ծառայողին տրվում է արհեստական մորթուց

2.

Գլխարկ՝ կիսաբրդյա, ամենօրյա

1 հատ

2 տարի

 

3.

Գլխարկ՝ կիսաբրդյա, տոնական

1 հատ

5 տարի

 

4.

Վերարկու՝ ձմեռային, բրդյա

1 հատ

5 տարի

 

5.

Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով

1 հատ

2 տարի

 

6.

Տարազաբաճկոն- կիսաշրջազգեստ՝ կիսաբրդյա, ամենօրյա, ուսադիրներով

1 հատ

3 տարի

կիսաբրդյա տարազաբաճկոն- կիսաշրջազգեստի փոխարեն կարող է տրվել կիսաբրդյա բաճկոն-տաբատ և հակառակը

7.

Տարազաբաճկոն- կիսաշրջազգեստ՝ կիսաբրդյա, տոնական, ուսադիրներով

1 հատ

5 տարի

 

8.

Բաճկոն-տաբատ՝ կիսաբրդյա ուսադիրներով

1 հատ

2 տարի

կիսաբրդյա բաճկոն-տաբատի փոխարեն կարող է տրվել կիսաբրդյա տարազաբաճկոն- կիսաշրջազգեստ և հակառակը

9.

Բաճկոն-տաբատ կեպիով՝ կիսաբամբակյա, ուսադիրներով

1 հատ

1 տարի

կիսաբամբակյա բաճկոն-տաբատ կեպիի փոխարեն կարող է տրվել սև կամ գունաքողարկված բաճկոն-տաբատ կեպի

10.

Կիսաշրջազգեստ՝ կիսաբրդյա, ամենօրյա

2 հատ

2 տարի

կիսաբրդյա կիսաշրջազգեստի փոխարեն կարող է տրվել կիսաբրդյա տաբատ

11.

Վերնաշապիկ՝ կարճաթև, սպիտակ, ուսադիրներով

1 հատ

2 տարի

կարճաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել երկարաթև վերնաշապիկ և հակառակը

12.

Վերնաշապիկ՝ երկարաթև, սպիտակ, ուսադիրներով

1 հատ

2 տարի

երկարաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել կարճաթև վերնաշապիկ և հակառակը

13.

Վերնաշապիկ՝ երկարաթև, ուսադիրներով

2 հատ

2 տարի

երկարաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել կարճաթև վերնաշապիկ և հակառակը

14.

Վերնաշապիկ՝ կարճաթև, ուսադիրներով

2 հատ

2 տարի

կարճաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել երկարաթև վերնաշապիկ և հակառակը

15.

Սվիտեր

1 հատ

3 տարի

 

16.

Փողկապ՝ սև

1 հատ

2 տարի

 

17.

Փողկապ՝ մուգ փիրուզագույն

3 հատ

2 տարի

 

18.

Վզպատ թաշկինակ՝ սպիտակ

2 հատ

4 տարի

 

19.

Վզպատ թաշկինակ՝ մուգ փիրուզագույն

2 հատ

3 տարի

 

20.

Գոտի՝ տաբատի, սինթետիկ

1 հատ

5 տարի

 

21.

Գոտի՝ սև, սինթետիկ

1 լրակազմ

5 տարի

 

22.

Կիսաճտքավոր կոշիկ

1 զույգ

2 տարի

կիսաճտքավոր կոշիկի փոխարեն կարող է տրվել կոշիկ և հակառակը

23.

Կոշիկ

1 զույգ

1 տարի

 կոշիկի փոխարեն կարող է տրվել կիսաճտքավոր կոշիկ և հակառակը

24.

Շապիկ` կիսաթև

2 հատ

1 տարի

 

25.

Գուլպա՝ տրիկոտաժե

2 զույգ

1 տարի

 

26.

Ձեռնոց՝ սպիտակ, հինգմատնյա

1 զույգ

5 տարի

 

27.

Ձեռնոց՝ սև, հինգմատնյա

1 զույգ

2 տարի

 

28.

Թիկնոց-ուսնոց

1 հատ

7 տարի

 

29.

Սուլիչ

1 հատ

4 տարի

 

30.

Փողկապի ամրակ

1 հատ

10 տարի

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՊԱՀԱԿԵՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ «ՀԱՏՈՒԿ» ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

(ՆՈՐՄԱ 5)

NN ը/կ

Անվանումը

Քանակը

Կրելու ժամկետը

Ծանոթագրություն

1

2

3

4

5

1.

Գլխարկ՝ ականջակալներով

1 հատ

2 տարի

 

2.

Բերետ

1 հատ

2 տարի

 

3.

Կիսավերարկու (ներդիրով) - տաբատ

1 լրակազմ

2 տարի

 

4.

Բաճկոն-տաբատ (կիսաբրդյա)

 1 լրակազմ

2 տարի

 

5.

Վերնաշապիկ՝ երկարաթև, ուսադիրներով

2 հատ

2 տարի

 

6.

Վերնաշապիկ՝ կարճաթև, ուսադիրներով

2 հատ

2 տարի

 

7.

Տաբատ` կիսաբրդյա

1 հատ

2 տարի

 

8.

Սվիտեր

1 հատ

3 տարի

 

9.

Կիսաճտքավոր կոշիկ

1 զույգ

2 տարի

 

10.

Կիսաճտքավոր կոշիկ` ձմեռային

1 զույգ

2 տարի

 

11.

Կոշիկ

1 զույգ

1 տարի

 

12.

Ձեռնոց` ամբողջական, աղավնիով

1 զույգ

3 տարի

 

13.

Ձեռնոց` կաշվե, աղավնիով

1 զույգ

2 տարի

 

14.

Ներքնաշոր՝ ձմեռային

2 լրակազմ

3 տարի

 

15.

Շապիկ` կարճաթև

2 հատ

1 տարի

 

16.

Շապիկ` երկարաթև

2 հատ

1 տարի

 

17.

Գոտի` տաբատի, սինթետիկ

1 հատ

5 տարի

 

18.

Գոտի սև սինթետիկ

1 լրակազմ

5 տարի

 

19.

Թիկնոց-ուսնոց

1 հատ

7 տարի

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՍՊԱՅԱԿԱՆ, ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 (ՆՈՐՄԱ 6)

 

NN

ը/կ

Անվանումը

Քանակը

Կրելու

ժամկետը

Ծանոթագրություն

1

2

3

4

5

1.

Գլխարկ՝ կեպի ձմեռային

1 հատ

3 տարի

 

2.

Գլխարկ՝ կիսաբրդյա (ամենօրյա

կամ տոնական)

1 հատ

5 տարի

 

3.

Բերետ

1 հատ

2 տարի

հատուկ ստորաբաժանումների համար

4.

Կեպի սպորտային ամառային

1 հատ

2 տարի

 

5.

Վերարկու՝ ձմեռային, բրդյա,

ուսադիրներով

1 հատ

5 տարի

 

6.

Կիսավերարկու՝ ձմեռային,

ուսադիրներով

1 հատ

2 տարի

 

7.

Տարազաբաճկոն - տաբատ՝

կիսաբրդյա, ուսադիրներով (ամենօրյա կամ տոնական)

1 հատ

5 տարի

 

8.

Բաճկոն - տաբատ կեպիով՝

կիսաբամբակյա, ուսադիրներով

1 հատ

18 ամիս

 

9.

Տաբատ՝ կիսաբամբակյա

ամառային

1 հատ

1 տարի

 

10.

Վերնաշապիկ՝ կարճաթև սպիտակ, ուսադիրներով

1 հատ

3 տարի

կարճաթև վերնաշապիկի փոխարեն

կարող է տրվել երկարաթև վերնաշապիկ և հակառակը

11.

Վերնաշապիկ՝ երկարաթև սպիտակ, ուսադիրներով

1 հատ

3 տարի

երկարաթև վերնաշապիկի փոխարեն

կարող է տրվել կարճաթև վերնաշապիկ և հակառակը

12.

Վերնաշապիկ՝ կարճաթև, ուսադիրներով

1 հատ

3 տարի

կարճաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել երկարաթև վերնաշապիկ

և հակառակը

13.

Վերնաշապիկ՝ երկարաթև, ուսադիրներով

1 հատ

3 տարի

երկարաթև վերնաշապիկի փոխարեն

կարող է տրվել կարճաթև վերնաշապիկ և հակառակը

14.

Սվիտեր

1 հատ

3 տարի

 

15.

Փողկապ՝ սև

1 հատ

3 տարի

 

16.

Փողկապ՝ մուգ փիրուզագույն

1 հատ

3 տարի

 

17.

Վզպատ թաշկինակ՝ սպիտակ,

մուգ գույնի

2 հատ

4 տարի

 

18.

Մարտաբաճկոն

1 հատ

5 տարի

հատուկ ստորաբաժանումների համար

19.

Շապիկ ուսադիրներով ամառային

1 հատ

1 տարի

 

20.

Շապիկ՝ տրիկոտաժե

2 հատ

1 տարի

 

21.

Ներքնաշոր՝ ձմեռային

2 լրակազմ

3 տարի

ձմեռային ներքնաշորի փոխարեն կարող է տրվել շապիկ (կիսաթև)`

կիսավարտիքով

22.

Գոտի՝ սև, սինթետիկ

1 հատ

5 տարի

 

23.

Գոտի՝ սև, տաբատի, սինթետիկ

1 հատ

5 տարի

 

24.

Կոշիկ՝ կիսաճտքավոր

1 զույգ

18 ամիս

կիսաճտքավոր կոշիկի փոխարեն կարող

է տրվել կոշիկ և հակառակը

25.

Կոշիկ

1 զույգ

2 տարի

կոշիկի փոխարեն կարող է տրվել

կիսաճտքավոր կոշիկ և հակառակը

26.

Կոշիկ սպորտային ամառային

1 զույգ

2 տարի

 

27.

Կիսագուլպա՝ կիսաբրդյա, մուգ

1 զույգ

2 տարի

 

28.

Կիսագուլպա՝ բամբակյա, մուգ

2 զույգ

1 տարի

 

29.

Ձեռնոց՝ բրդյա, հինգմատնյա, սև

1 զույգ

3 տարի

 

30.

Ձեռնոց՝ սինթետիկ, հինգմատնյա,

սպիտակ

1 զույգ

5 տարի

 

31.

Թիկնոց-ուսնոց

1 հատ

7 տարի

 

32.

Փողկապի ամրակ

1 հատ

10 տարի

 

33.

Սև կամ մուգ երանգով դիմակ

1 հատ

3 տարի

հատուկ ստորաբաժանումների համար

(աղյուսակը լրաց. 23.12.21 N 2111-Ն)

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

(ՆՈՐՄԱ 7)

 

NN

ը/կ

Անվանումը

Քանակը

Կրելու

ժամկետը

Ծանոթագրություն

1

2

3

4

5

1.

Գլխարկ՝ կեպի ձմեռային

1 հատ

3 տարի

 

2.

Բերետ

1 հատ

2 տարի

հատուկ ստորաբաժանումների համար

3.

Կեպի սպորտային ամառային

1 հատ

2 տարի

 

4.

Կիսավերարկու՝ ձմեռային,

ուսադիրներով

1 հատ

2 տարի

 

5.

Բաճկոն-տաբատ կեպիով՝

կիսաբամբակյա, ուսադիրներով

1 հատ

18 ամիս

 

6.

Տաբատ՝ կիսաբամբակյա

ամառային

1 հատ

1 տարի

 

7.

Սվիտեր

1 հատ

3 տարի

 

8.

Վզպատ թաշկինակ՝ սպիտակ,

մուգ գույնի

2 հատ

2 տարի

 

9.

Մարտաբաճկոն

1 հատ

5 տարի

հատուկ ստորաբաժանումների համար

10.

Շապիկ ուսադիրներով

ամառային

1 հատ

1 տարի

 

11.

Շապիկ՝ տրիկոտաժե

2 հատ

1 տարի

 

12.

Ներքնաշոր՝ ձմեռային

1 լրակազմ

1 տարի

ձմեռային ներքնաշորի փոխարեն կարող է տրվել
շապիկ (կարճաթև)` կիսավարտիքով

13.

Գոտի՝ սև, սինթետիկ

1 հատ

5 տարի

 

14.

Գոտի՝ սև, տաբատի,

սինթետիկ

1 հատ

5 տարի

 

15.

Կոշիկ՝ կիսաճտքավոր

1 զույգ

18 ամիս

 

16.

Կոշիկ սպորտային

1 զույգ

2 տարի

 

17.

Կիսագուլպա՝ կիսաբրդյա,

մուգ

1 զույգ

1 տարի

 

18.

Կիսագուլպա՝ բամբակյա, մուգ

2 զույգ

1 տարի

 

19.

Ձեռնոց՝ բրդյա, հինգմատնյա,

սև

1 զույգ

3 տարի

 

20.

Ձեռնոց՝ սինթետիկ,

հինգմատնյա, սպիտակ

1 զույգ

5 տարի

 

21.

Թիկնոց-ուսնոց

1 հատ

7 տարի

 

22.

Սև կամ մուգ երանգով

սպորտային գլխարկ

1 հատ

2 տարի

 

23.

Սև կամ մուգ երանգով դիմակ

1 հատ

3 տարի

հատուկ ստորաբաժանումների համար

(աղյուսակը լրաց. 23.12.21 N 2111-Ն)

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՍՊԱՅԱԿԱՆ, ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

(ՆՈՐՄԱ 8)

 

NN

ը/կ

Անվանումը

Քանակը

Կրելու

ժամկետը

Ծանոթագրություն

1

2

3

4

5

1.

Գլխարկ՝ կեպի ձմեռային

1 հատ

3 տարի

 

2.

Բերետ

1 հատ

2 տարի

հատուկ ստորաբաժանումների համար

3.

Գլխարկ՝ կիսաբրդյա (ամենօրյա

կամ տոնական)

1 հատ

5 տարի

 

4.

Կեպի սպորտային ամառային

1 հատ

2 տարի

 

5.

Վերարկու՝ ձմեռային, բրդյա,

ուսադիրներով

1 հատ

5 տարի

 

6.

Կիսավերարկու՝ ձմեռային,

ուսադիրներով

1 հատ

2 տարի

 

7.

Տարազաբաճկոն - կիսաշրջազգեստ՝ կիսաբրդյա, ուսադիրներով (ամենօրյա կամ

տոնական)

1 հատ

5 տարի

 

8.

Բաճկոն–տաբատ կեպիով՝

կիսաբամբակյա, ուսադիրներով

1 հատ

18 ամիս

 

9.

Կիսաշրջազգեստ՝ կիսաբամբակյա

ամառային

1 հատ

1 տարի

 

10.

Վերնաշապիկ՝ կարճաթև սպիտակ, ուսադիրներով

1 հատ

3 տարի

կարճաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել երկարաթև

վերնաշապիկ և հակառակը

11.

Վերնաշապիկ՝ երկարաթև սպիտակ, ուսադիրներով

1 հատ

3 տարի

երկարաթև վերնաշապիկի փոխարեն

կարող է տրվել կարճաթև վերնաշապիկ և հակառակը

12.

Վերնաշապիկ՝ կարճաթև, ուսադիրներով

1 հատ

3 տարի

կարճաթև վերնաշապիկի փոխարեն

կարող է տրվել երկարաթև վերնաշապիկ և հակառակը

13.

Վերնաշապիկ՝ երկարաթև, ուսադիրներով

1 հատ

3 տարի

երկարաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել կարճաթև վերնաշապիկ

և հակառակը

14.

Սվիտեր

1 հատ

3 տարի

 

15.

Փողկապ՝ սև, մուգ փիրուզագույն

1 հատ

3 տարի

 

16.

Վզպատ թաշկինակ՝ սպիտակ,

մուգ փիրուզագույն

2 հատ

4 տարի

 

17.

Շապիկ ուսադիրներով ամառային

1 հատ

1 տարի

 

18.

Շապիկ՝ տրիկոտաժե

2 հատ

1 տարի

 

19.

Գոտի՝ տաբատի, սինթետիկ

1 հատ

5 տարի

 

20.

Կիսաճտքավոր կոշիկ

1 զույգ

2 տարի

կիսաճտքավոր կոշիկի փոխարեն կարող

է տրվել կոշիկ և հակառակը

21.

Կոշիկ

1 զույգ

2 տարի

կոշիկի փոխարեն կարող է տրվել

կիսաճտքավոր կոշիկ և հակառակը

22.

Կոշիկ սպորտային

1 զույգ

2 տարի

հատուկ ստորաբաժանումների համար

23.

Գուլպա՝ տրիկոտաժե

2 զույգ

1 տարի

 

24.

Ձեռնոց՝ բրդյա, հինգմատնյա, սև

1 զույգ

2 տարի

 

25.

Ձեռնոց՝ սինթետիկ, հինգմատնյա,

սպիտակ

1 զույգ

5 տարի

 

26.

Թիկնոց-ուսնոց

1 հատ

7 տարի

 

27.

Փողկապի ամրակ

1 հատ

10 տարի

 

(աղյուսակը լրաց. 23.12.21 N 2111-Ն)

 

ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՍՊԱՅԱԿԱՆ, ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

(ՆՈՐՄԱ 9)

 

NN

ը/կ

Անվանումը

Քանակը

Կրելու

ժամկետը

Ծանոթագրություն

1.

Վերնաշապիկ ուսադիրներով կարճաթև, մուգ կապույտ գույնի

3 հատ

1 տարի

 

2.

Վերնաշապիկ՝ ուսադիրներով կարճաթև, մուգ կապույտ գույնի

3 հատ

1 տարի

 

3.

Վերնաշապիկ՝ ուսադիրներով երկարաթև, մուգ կապույտ գույնի

3 հատ

1 տարի

 

4.

Տաբատ

3 հատ

1 տարի

 

5.

Սվիտեր

1 հատ

2 տարի

 

6.

Կիսավերարկու

1 հատ

2 տարի

 

7.

Կոշիկ կիսաճտքավոր ձմեռային

1 հատ

1 տարի

 

8.

Կոշիկ սպորտային

1 հատ

1 տարի

 

9.

Կեպի սպորտային (ամառային)

2 հատ

1 տարի

 

10.

Կեպի սպորտային (գարնանային, աշնանային)

2 հատ

2 տարի

 

11.

Կեպի սպորտային (ձմեռային)

1 հատ

1 տարի

 

12.

Գլխարկ ամենօրյա

1 հատ

3 տարի

 

13.

Արտացոլող ժիլետ

1 հատ

1 տարի

 

14․

Արտացոլող բաճկոնակ

1 հատ

2 տարի

 

15.

Ներքնաշապիկ

4 հատ

1 տարի

 

16.

Փողկապ

1 հատ

2 տարի

 

17.

Ձեռնոց

1 հատ

3 տարի

 

18.

Գոտի տաբատի

1 հատ

2 տարի

 

19.

Գրպանիկներ գոտու համար

1 հատ

3 տարի

 

(աղյուսակը լրաց. 23.12.21 N 2111-Ն)

(հավելվածը լրաց. 23.12.21 N 2111-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան