ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 981-Ա
«ՄԵԴՈՒՆԻ» ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Փարթներս ֆոր վորլդ հելթհ» (Partners for world health) ոչ առևտրային կազմակերպության միջոցով, որպես օժանդակություն «Մեդունի» հայ-ամերիկյան առողջապահական հիմնադրամի հասցեով ուղարկված բժշկական նշանակության ապրանքների (1,094 տեղ, 9,390 կգ ընդհանուր քաշով, 457,473.14 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 7,275.50 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման և բաշխման (բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:
2. «Մեդունի» հայ-ամերիկյան առողջապահական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
10.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 981-Ա որոշման |
ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
NN ը/կ |
Ստացողը |
Նկարագրությունը |
Քանակը (տուփ) |
Արժեքը (ԱՄՆ դոլար) |
1. |
«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ |
ԲՆԱ |
448 |
217,067.43 |
2. |
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն |
ԲՆԱ |
648 |
240,405.71 |
1,094 | 457,473.14 |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
10.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |