Գլխավոր տեղեկություն
Համար
N 40-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.01.2022-27.01.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.01.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 40-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԵՐԱՍԽ-ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆ ԵՎ ՄԵՂՐԻԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 1-ին հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ - Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով՝ ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

14.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 40-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ա. Թումանյան

ՀՀ վարչապետի խորհրդական (խմբի ղեկավար)

Ա. Սիմոնյան

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ

Ա. Հովսեփյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Ա. Պապյան

ՀՀ ՏԿԵ երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության
վարչության պետի պաշտոնակատար (խմբի քարտուղար)

Ե. Վարդանյան

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային
համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)

Վ. Ասատրյան

«Կամուրջշին» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, Ճարտարապետության և
շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների
խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Հ. Քոչինյան

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Տրանսպորտային
միջոցներ» ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ)

Է. Մարտիրոսյան

 «Տրանսնախագիծ» ինստիտուտ ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ռ. Յարալյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության
ավագ մասնագետ

Ս. Միլեթբաշյան Հաղորդակցության ուղիների ինժեներ-շինարար (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

14.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ