ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 2021 թվականի N 2094-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ԿՈՏԱՅՔԻ, ՇԻՐԱԿԻ, ՍՅՈՒՆԻՔԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 57-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 1-ի N 1626-Ն որոշման 2-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, նույն հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների։
2. Սույն որոշման N 3 հավելվածում նշված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության համայնքներին տրամադրվում են համապատասխան մարզպետարանի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա՝ հիմք ընդունելով տվյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում մարզպետարան ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը։ Ընդ որում, ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին վճարումն իրականացվում է ծախսը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, պայմանագրով սահմանված գումարի այն տոկոսային հարաբերակցությամբ, ինչ տոկոսային հարաբերակցությամբ նշված է սուբվենցիայի պայմանագրում:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարելու`
1) «Սիսիանի ԲՈՒԱՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի հուլիսի 29-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/14Շ պայմանագրում՝ պայմանագրի 3.1.2-րդ կետի պահանջներին համապատասխան աշխատանքների չկատարված մասի համար սահմանելով նոր ժամկետ՝ 2022 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում Կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 65 (վաթսունհինգ) օր, իսկ թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/14Շ պայմանագրի 6.2-րդ կետով նախատեսված տույժերը հաշվարկվում են 2021 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը և սույն ենթակետով նախատեսված համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև աշխատանքների արդյունքները պատվիրատուին հանձնելու օրը.
2) «Ա.Ա.Բ. Պրոեկտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի հունիսի 24-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/8Շ պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը չկատարված աշխատանքների մասի համար սահմանելով՝ 2022 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում Կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 50 (հիսուն) օր՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները.
3) «Գրիգոր Հարությունյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի օգոստոսի 3-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/17Շ պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը չկատարված աշխատանքների մասի համար սահմանելով՝ 2022 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում Կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 65 (վաթսունհինգ) օր՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները.
4) «Լեոպոլդ և ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի օգոստոսի 2-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/19Շ պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը չկատարված աշխատանքների մասի համար սահմանելով՝ 2022 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում Կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 135 (հարյուր երեսունհինգ) օր՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը.
5) «Քարավան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի հունիսի 7-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀՄԱԱՇՁԲ-2021/2Շ պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը չկատարված աշխատանքների մասի համար սահմանելով՝ 2022 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում Կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 35 (երեսունհինգ) օր՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը.
6) «Շինպլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի հունիսի 4-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/1Շ-2 պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը չկատարված աշխատանքների մասի համար սահմանելով՝ 2022 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում Կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 15 (տասնհինգ) օր՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը.
7) «Ոսմար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Արարատ-Ճանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կոնսորցիումի հետ 2021 թվականի հունիսի 15-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀՄԱԱՇՁԲ-2021/3Շ պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը չկատարված աշխատանքների մասի համար սահմանելով՝ 2022 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում Կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 65 (վաթսունհինգ) օր՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը։
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝
1) Մ-3, Թուրքիայի սահման - Մարգարա - Վանաձոր - Տաշիր - Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ130+400-կմ135+200 հատվածի փոխարեն հիմնանորոգել կմ130+400 - կմ135+354 հատվածը և այդ կապակցությամբ «Ա.Ա.Բ. Պրոեկտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի հուլիսի 21-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/15Շ պայմանագրում կատարելու անհրաժեշտ փոփոխություններ, այդ թվում լրացուցիչ աշխատանքների մասի համար սահմանելով կատարման ժամկետ՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները.
2) Մ-3, Թուրքիայի սահման - Մարգարա - Վանաձոր - Տաշիր - Վրաստանի սահման կմ144+020-ում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար «Մոնտաժտրանսսշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/30Շ պայմանագրում կատարելու փոփոխություններ՝ պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման ժամկետը սահմանելով՝ 2021 թվականին իրականացվելիք աշխատանքների համար՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը, իսկ 2022 թվականի համար՝ 2022 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում Կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 130 (հարյուր երեսուն) օր՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
17.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|
|
|
|
|
|
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 դեկտեմբերի 2021 թվական: