Գլխավոր տեղեկություն
Համար
N 491-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.12.27-2022.01.09 Պաշտոնական հրապարակման օրը 05.01.2022
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
28.12.2021
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

28 դեկտեմբերի 2021 թ.

N 491-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 310-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 75-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի մասին» N 310-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդից հատկացնել 79.9 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռք բերում» հոդվածով, 56.0 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով, 1.8 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով, 28.3 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ մեքենաներ սարքավորումներ» հոդվածով և 1.6 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ոչ նյութական հիմնական միջոցներ» հոդվածով:

2. Որոշման NN 3, 6 և 7 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1-3 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ 

Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2021 թ. դեկտեմբերի 28

Երևան

 

Հավելված N 1

Երևան քաղաքի ավագանու

2021 թվականի դեկտեմբերի 28-ի

N 491-Ն որոշման

 

Հավելված N 2

Երևան քաղաքի ավագանու

2021 թվականի դեկտեմբերի 28-ի

N 491-Ն որոշման

 

Հավելված N 3

Երևան քաղաքի ավագանու

2021 թվականի դեկտեմբերի 28-ի

N 491-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունվարի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան