ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 319-Ա
«ԶԱՆԳԵԶՈՒՐ» ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 181,153,900 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 14.05.21 N 390-Ա)
2. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
23.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 319-Ա որոշման |
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության բարելավում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Կովկասի Բնության Հիմնադրամ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ, ՀՎՀՀ՝ 09423966 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Սյունիքի մարզ, գ. Շիկահող, շրջակա միջավայրի պահպանություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
181 153 900 դրամ, որից 24 403 800 դրամը նախորդ տարվա մնացորդը |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թվականի ապրիլի 26-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի միջև 03.03.2021 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2021 թվականի ծրագիր` 26.04.2021 թ. - 31.12.2021 թ. - 181 153 900 դրամ, այդ թվում` 1. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր - 153 900.0 հազար դրամ, 2. Ծառայությունների ձեռքբերում (2-4 եռամսյակ) - 7 011.8 հազար դրամ, 3. Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման ծառայությունների ձեռքբերում (2-4 եռամսյակ) - 4 950.0 հազար դրամ, 4. Գրասենյակային նյութերի ձեռքբերում (2-4 եռամսյակ) - 473.0 հազար դրամ, 5. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (2-4 եռամսյակ) - 13 409.4 հազար դրամ, 6. Կենցաղային նյութերի ձեռքբերում (2-4 եռամսյակ) - 200.0 հազար դրամ, 7. Հատուկ նպատակային նյութերի ձեռքբերում (2-4 եռամսյակ) - 600.0 հազար դրամ, 8. Պարտադիր վճարներ (2-4 եռամսյակ) - 609.7 հազար դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 7 011.8 հազար դրամ, այդ թվում` ● Էլեկտրամատակարարում - 500.0 հազար դրամ, ● Գազամատակարարում - 300.0 հազար դրամ, ● Ջրամատակարարում - 30.0 հազար դրամ, ● Կապի ծառայություններ - 1236.0 հազար դրամ, ● Ապահովագրական ծառայություններ - 2865.0 հազար դրամ, ● Ներքին գործուղումներ - 600.0 հազար դրամ, ● Համակարգչային ծառայություններ - 190.0 հազար դրամ, ● Ներկայացուցչական ծախսեր - 245.8 հազար դրամ, ● Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ - 1045.0 հազար դրամ: 2. Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 4 950.0 հազար դրամ, այդ թվում` ● Ավտոմեքենաների վերանորոգման և պահպանման ծառայություն - 4 750.0 հազար դրամ, ● Համակարգչային սաքերի պահպանման և վերանորոգման ծառայություն - 200.0 հազար դրամ: 3. Գրասենյակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 473.0 հազար դրամ, այդ թվում` ● Գրասենյակային նյութեր - 298.0 հազար դրամ, ● Արտադրական հատուկ հագուստ - 175.0 հազար դրամ, 4. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 13 409.4 հազար դրամ, այդ թվում` ● Բենզին «Ռեգուլյար» - 10 500.4 հազար դրամ, ● Դիզելային վառելիք - 1 400.0 հազար դրամ, ● Շարժիչի յուղ - 225.0 հազար դրամ, ● Հակասառիչ հեղուկ - 54.0 հազար դրամ, ● Անիվներ - 980.0 հազար դրամ, ● Կուտակիչ մարտկոց - 250.0 հազար դրամ: 5. Կենցաղային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 200.0 հազար դրամ, այդ թվում` ● Կենցաղային նյութեր - 200.0 հազար դրամ, 6. Հատուկ նպատակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 600.0 հազար դրամ, այդ թվում` ● Շինարարական նյութեր - 600.0 հազար դրամ, 7. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր - 153 900.0 հազար դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական և վարչարարական ծախսեր - 3 963.7 հազար դրամ՝ 1. Էներգետիկ ծառայություններ - 800.0 հազար դրամ, 2. Կոմունալ ծառայություններ - 30.0 հազար դրամ, 3. Կապի ծառայություններ - 1 236.0 հազար դրամ, 4. Ներքին գործուղումներ - 600.0 հազար ՀՀ դրամ, 5. Համակարգչային ծառայություններ - 190.0 հազար դրամ, 6. Գրասենյակային նյութեր - 298.0 հազար դրամ, 7. Կենցաղային նյութեր - 200.0 հազար դրամ, 8. Պարտադիր վճարներ (2-4 եռամսյակ) - 609.7 հազար դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, շրջակա միջավայրի նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ինչպես նաև սահմանված կարգով տեղեկատվություն է ներկայացվում ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնին և շրջակա միջավայրի նախարարությանը: |
(հավելվածը խմբ. 13.12.21 N 1001-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
23.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |