ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2012 թվականի |
N 294 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ ԵՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին և «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրի 13-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին հիմնադրույթը, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ»։
2. Սահմանել, որ Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծումը, որի նկատմամբ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսվում է համապատասխանության գնահատում` պետական գրանցման ձևով, իրականացվում է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի՝ «Մաքսային միությունում սանիտարական միջոցներ կիրառելու մասին» N 299 որոշմանը համապատասխան։
3. Ուժը կորցրած ճանաչել՝
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի՝ «Մաքսային միությունում տեխնիկական կարգավորման մասին» N 319 որոշման 1-ին կետի հինգերորդ պարբերությունը և 6-րդ կետը.
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի դեկտեմբերի 8-ի՝ «Տեխնիկական կարգավորման ոլորտում Մաքսային միության հանձնաժողովի նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» N 491 որոշման երկրորդ պարբերությունը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Նախագահ` |
Վ. Բ. Խրիստենկո |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2021 թվական: