ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2019 թվականի N 184-Լ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման 44-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշման ընդունումից հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մարտի 14 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականիմարտի 7-ի N 184-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
I. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԻՍ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
II. ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
III. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
IV. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
V. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
VI. ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԵՐԸ
VII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
VIII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ներկայումս գյուղատնտեսության զարգացմանը խոչընդոտում են մի շարք գործոններ, որոնցից կարելի է առանձնացնել գյուղատնտեսության վարման բարձր ռիսկայնությունը, գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը և հողաբաժինների մասնատվածությունը, խոշոր ապրանքային տնտեսությունների ցածր տեսակարար կշիռը, գյուղատնտեսությունում տնտեսավարողների համատեղ գործունեության ոչ բավարար ընթացքը, արտադրական և շուկայական (ֆինանսական) ենթակառուցվածքների թերզարգացածությունը: Նշվածի հետ մեկտեղ գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրներից է նաև տնտեսավարողների վարկավորման մատչելիության ցածր մակարդակը:
Առևտրային բանկերի կողմից հիմնականում տրամադրվող վարկերի բարձր տոկոսադրույքների պատճառով դրանք գրեթե անմատչելի են արտադրատեխնիկական բարդ պայմաններ և իրացման դժվարություններ ունեցող բազմաթիվ տնտեսավարողների համար, ուստի պետական հովանավորչական քաղաքականության իրականացումն անհրաժեշտ պայման է հանդիսանում գյուղատնտեսությունում տնտեսավարողների կարողությունների հզորացման, արտադրության ծավալների ընդլայնման և գյուղատնտեսական արտադրության մրցունակության բարձրացման համար։ Դրա հետ մեկտեղ կարևորագույն խնդիր է վարկերի նպատակայնության մակարդակի բարձրացումը, վարկերի գումարի և վարկավորման ժամկետների ավելացման միջոցով դրանց նպատակաուղղումը տնտեսությունների խոշորացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը և տնտեսավարողների գիտելիքների մակարդակի բարձրացմանը:
I. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԻՍ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
1. Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման միջոցով գյուղատնտեսությունում տրամադրվող վարկերի մատչելիության ծրագրերի փորձը հանրապետությունում առկա է:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի N 706-Ն որոշմամբ հաստատվել էր «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական նախագիծը»: Նախագծի գործողության ժամկետը մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ն էր: Փորձնական նախագծով սուբսիդավորվել են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանների 60 գյուղական և քաղաքային համայնքի գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարողներին տրամադրված վարկերի տոկոսադրույքները: Սակայն տվյալ նախագծի ընդգրկման շրջանակը բավականին նեղ էր, այն ներառում էր գյուղական համայնքների գրեթե 7 տոկոսը, և նախագծով 2010 թվականի դեկտեմբերի 31-ից նոր վարկերի տոկոսադրույքներ չեն սուբսիդավորվել:
3. Այնուհետև 2011 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 349-Ն որոշմամբ հաստատված՝ Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգի համաձայն հանրապետությունում 2011 թվականի ապրիլի 1-ից իրականացվել է վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր: Տրամադրվել են հայկական դրամով 14 տոկոս տոկոսադրույքով վարկեր մինչև 3.0 մլն դրամ գումարով 2 տարի ժամկետով: Սուբսիդավորվել է վարկերի տոկոսադրույքի 4 տոկոսային կետին, իսկ հանրապետության առավել կարիքավոր թվով 225 համայնքների վարկառուների վարկերի տոկոսադրույքի 6 տոկոսային կետին համարժեք մասը: Սկսած 2015 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 139-Ն որոշմամբ հանրապետության բոլոր համայնքների համար սահմանվել է տոկոսադրույքների 6 տոկոսային կետին համարժեք մասի սուբսիդավորում:
4. Յուրաքանչյուր տարի ծրագիրն իրականացվել է երկու փուլով հանրապետության բոլոր համայնքներում: Ինչպես մայր գումարի մարման, այնպես էլ տոկոսադրույքի վճարման համար արտոնյալ ժամկետ է սահմանվել առնվազն 6 ամիս: Ընդհանուր առմամբ, 2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2017 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում տրամադրվել է շուրջ 127.5 հազար միավոր վարկ 106.4 մլրդ դրամ գումարով: Սուբսիդավորված գումարը կազմել է շուրջ 5.1 մլրդ դրամ:
5. Վերջին տարիներին գյուղատնտեսությունում գրանցված դրական տեղաշարժերը որոշակիորեն արդյունք էին նաև վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացման միջոցով վարկերի մատչելիության բարձրացման: Նշվածի հետ մեկտեղ ներկայումս կարևորագույն խնդիր է ինտենսիվ այգեգործության, տոհմային անասնաբուծության, արդիական տեխնոլոգիաների ներդրման համար նպատակային վարկերի տրամադրումը, որն ինչպես գումարի, այնպես էլ վարկավորման ժամկետների առումով պետք է բավարարի այլ պահանջներ:
II. ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
6. Գյուղատնտեսության առջև ծառացած՝ վերը նշված և այլ խնդիրների լուծման արդյունավետ միջոցներից են գյուղատնտեսությունում տնտեսավարողների վարկավորման մատչելիության բարձրացումը և վարկավորման պայմանների բարելավումը: Վերջինս հնարավորություն կընձեռի ընդլայնել գյուղացիական տնտեսությունների կարողությունները, բարձրացնել ոլորտի մրցունակությունը, նպաստել գյուղական համայնքների ամրապնդմանը, բարելավել գյուղական բնակչության կենսապայմաններն ու կյանքի որակը, բարձրացնել երկրի պարենային անվտանգության մակարդակը:
7. Գյուղատնտեսության առանձնահատկություններով և գործունեության բարդ պայմաններով պայմանավորված՝ առևտրային բանկերի կողմից առաջարկվող վարկավորման պայմանները մատչելի չեն գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար: Հետևաբար անհրաժեշտություն է դառնում որոշակի փուլում գյուղատնտեսական վարկերի մատչելիության բարձրացմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացումը, որի արդյունքում նախադրյալներ կստեղծվեն գյուղատնտեսությունում տնտեսավարողների կարողությունների ընդլայնման, արտադրության ծավալների ավելացման համար։
8. Գյուղատնտեսական մթերքների արտադրության, մթերման, վերամշակման և հաջորդ տարվա գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման, արտադրական կարողությունների ընդլայնման, նոր արդիական տեխնոլոգիաների կիրառման համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին խիստ անհրաժեշտ է ունենալ բավարար հիմնական և շրջանառու միջոցներ, որի կարևորագույն աղբյուրներից մեկը կարող է հանդիսանալ նաև տոկոսադրույքների սուբսիդավորմամբ մատչելի նպատակային վարկերի տրամադրումը:
9. Ոլորտին տրամադրվող վարկերի մատչելիության բարձրացման ներկայիս գործող ծրագրերում կիրառվող մեխանիզմները և պայմանները հնարավորություն են տալիս լուծելու գյուղատնտեսությունում տնտեսավարողների ընթացիկ խնդիրներ:
10. Գյուղատնտեսության զարգացման համար, որոշակի փուլում, կարևորվում է վարկավորման նպատակային ծրագրերի մեխանիզմների վերանայմամբ նպաստել՝
1) վարկերի մատչելիության բարձրացմանը.
2) կապիտալ ներդրումների ավելացմանը, տնտեսությունների խոշորացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը:
III. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
11. Ծրագրի հիմնական նպատակն է` հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել կապիտալ ներդրումների ծավալների ավելացմանը, արտադրական հզորությունների ընդլայնմանը, տնտեսությունների խոշորացմանն ու զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը և արտադրության ծավալների ավելացմանը:
12. Ծրագրի խնդիրներն են՝
1) վարկավորման պայմանների սահմանումն ըստ վարկավորման ուղղությունների՝ կապիտալ ներդրումների, առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման, գյուղատնտեսական մթերքների վերամշակման և ընթացիկ աշխատանքների կատարման.
2) վարկավորման մեխանիզմների, սուբսիդավորման ձևի ու չափի հստակեցումը:
IV. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
13. Ծրագիրն ուղղվելու է ագրոպարենային ոլորտի զարգացման ծրագրերի վարկավորմանը:
14. Ծրագրին չեն կարող մասնակցել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսված այլ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող՝ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի, Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համարվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, Հայաստանի Հան տրամադրվող րապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար պետական աջակցության, Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ այգիների հիմնման համար պետական աջակցության, Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի, Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականներին տավարաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրերի շահառու տնտեսավարողները, հաշվի առնելով այն, որ նշված ծրագրերի իրականացման նպատակով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համար պետական բյուջեով նախատեսված են այլ միջոցներ: Նշված պետական աջակցության ծրագրերի շահառուները կարող են հանդիսանալ սույն Ծրագրի մասնակիցներ վերը նշված կոնկրետ ծրագրերի շրջանակներից դուրս ծրագրերի իրականացման համար, եթե այդ տնտեսավարողները բավարարում են ֆինանսական կառույցի պայմանները:
15. Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը բովանդակային առումով ներառում է հետևյալ դրույթները՝
1) ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով.
2) ծրագիրն իրականացվում է սկսած 2017 թվականի երրորդ եռամսյակից և լինելու է շարունակական.
3) ծրագրի մասնակիցներն են գյուղատնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, առևտրային բանկերը կամ վարկային կազմակերպությունները (այսուհետ՝ Ֆինանսական կառույցներ), Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն), Նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի Գյուղատնտեսական ֆինանսավորման կառույցը (այսուհետ` ԳՖԿ).
4) վարկերը տրամադրվելու են դրամով. առավելագույնը 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով, ընդ որում, վարկի հետ կապված ֆինանսական կառույցների ծառայությունների համար այլ վճարներ չեն գանձվում (կանխիկացման վճար, սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն)՝ 3-15 մլն դրամ, 3-30 մլն դրամ (ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման և ավանդական այգու հիմնման համար) և 3-50 մլն դրամ (տավարաբուծության և կաթնային գոմշաբուծության զարգացման համար) գումարի սահմաններում: Վարկերը կարող են տրամադրվել առանձին փուլերով.
5) վարկավորման ժամկետը 3-50 մլն դրամ գումարի վարկի դեպքում սահմանվում է մինչև 5 տարի, ելնելով ներդրումների ուղղվածությունից (ներդրումների կառուցվածքում շրջանառու միջոցների տեսակարար կշիռը 30 տոկոսից ավելին կազմելու դեպքում վարկավորումը կիրականացվի մինչև 2 տարի ժամկետով, իսկ հիմնական միջոցների 70 տոկոս և ավելին կազմելու դեպքում վարկավորումը կիրականացվի մինչև 5 տարի ժամկետով), խոզաբուծության և թռչնաբուծության նպատակով տրամադրվող վարկերի դեպքում՝ մինչև 3 տարի, ավանդական այգու հիմնման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում՝ մինչև 7 տարի.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի համար վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը տնտեսավարողներին տրամադրվեն 0 տոկոս տոկոսադրույքով, իսկ հանրապետության մնացած համայնքների համար սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը տնտեսավարողներին տրամադրվեն 5 տոկոս, իսկ գյուղատնտեսական կոոպերատիվներին՝ 3 տոկոս տոկոսադրույքով.
7) 3-50 մլն դրամ գումարի վարկի տրամադրման դեպքում ինչպես տոկոսադրույքի, այնպես էլ մայր գումարի համար ֆինանսական կառույցի կողմից կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ առավելագույնը 12 ամիս, ավանդական այգու հիմնման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում՝ առավելագույնը՝ 4 տարի.
8) վարկի վաղաժամկետ վճարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն սահմանվում.
9) (ենթակետն ուժը կորցրել է 20.05.21 N 832-Լ)
10) տույժերը և (կամ) տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն.
11) սուբսիդավորման ենթակա տոկոսավճարի չափը հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ.
12) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվում է վարկի մայր գումարի և վարկի տոկոսադրույքի չսուբսիդավորվող մասի փաստացի մարումների հիման վրա.
13) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են Ֆինանսական կառույցները, որոնք տրամադրում են սույն ծրագրի պայմաններին համապատասխանող վարկեր.
13.1) (ենթակետն ուժը կորցրել է 08.07.21 N 1117-Լ)
14) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը ԳՖԿ-ի կողմից փոխանցվում է Ֆինանսական կառույցի համապատասխան հաշվին՝ տվյալ Ֆինանսական կառույցի հայտի հիման վրա: Հայտի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են Նախարարության, ԳՖԿ-ի և տվյալ Ֆինանսական կառույցի միջև կնքվող եռակողմ պայմանագրով: Պայմանագրի օրինակելի ձևը մշակում է ԳՖԿ-ն՝ համաձայնեցնելով Նախարարության հետ.
15) Ֆինանսական կառույցը վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտը ներկայացնում է ԳՖԿ-ին՝ ամիսը մեկ անգամ, ոչ ուշ, քան հաջորդ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը: ԳՖԿ-ն պարտավոր է հայտը ստանալուց տասը աշխատանքային օրվա ընթացքում բավարարել այն և վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը փոխանցել Ֆինանսական կառույցի համապատասխան հաշվին, եթե հայտը բավարարում է ծրագրի պահանջներին: Հայտը ծրագրի պահանջներին չբավարարելու դեպքում ԳՖԿ-ն երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է տեղյակ պահել Ֆինանսական կառույցին՝ նշելով չբավարարման հիմքերը:
(15-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 26.03.20 N 399-Լ, լրաց. 09.04.20 N 537-Լ, խմբ., փոփ., լրաց. 30.04.20 N 681-Լ, լրաց., փոփ. 20.05.21 N 832-Լ, 08.07.21 N 1117-Լ, փոփ. 25.11.21 N 1928-Լ)
16. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է հետևյալ դեպքերում՝
1) վարկառուի կողմից վարկը ոչ նպատակային (ագրոպարենային ոլորտում չընդգրկվող բնագավառներում) օգտագործելու.
2) եթե առկա են տվյալ վարկի մասով վարկառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային վաթսուն օրվանից ավել ժամկետանց պարտավորություններ կամ Ֆինանսական կառույցի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» օբյեկտիվ չափանիշների վարկը ստանդարտ դասով դասակարգված չէ.
3) վարկառուի և Ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագիրը վաղաժամկետ լուծելու.
4) տնտեսավարողի կողմից ներկայացված տեղեկություններում կեղծիքների հայտնաբերման.
5) վարկառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագրով նախատեսված այլ դեպքերում.
6) վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման և կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքերում մինչ այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման (սուբսիդավորված գումարի վերադարձը ԳՖԿ-ին իրականացնում է Ֆինանսական կառույցը եռամսյա ժամկետում): Ֆինանսական կառույցը իրավասու է սուբսիդավորման գումարը պահանջել վարկառուից: Վերը նշված մնացած դեպքերում վարկի սուբսիդավորումը դադարեցվում է տվյալ վարկի մարման ժամանակացույցով սահմանված վարկի նախորդ մարման օրվանից սկսած:
V. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
17. (կետն ուժը կորցրել է 20.05.21 N 832-Լ)
18. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտերի ամփոփման արդյունքում ԳՖԿ-ն ձևավորում է վիճակագրական տվյալների շտեմարան, որը ներառում է ծրագրի իրականացման հետ կապված տեղեկատվությունը, արձանագրված խնդիրները և իրագործման դժվարությունները:
19. Վարկի տրամադրումից հետո Ֆինանսական կառույցի կողմից վեցամսյա ժամկետում իրականացվում է նպատակային մոնիթորինգ և Ֆինանսական կառույցի ներքին իրավական ակտերին համապատասխան` ֆինանսական մոնիթորինգ:
(19-րդ կետը խմբ. 26.03.20 N 399-Լ)
20. Ֆինանսական կառույցը նախատեսում է հաշվետվություն ներկայացնել ԳՖԿ-ին և Նախարարությանը: Հաշվետվությունը պետք է պարունակի մանրամասն տեղեկատվություն ծրագրի ընթացքի մասին, այդ թվում՝
1) ըստ հանրապետության մարզերի տրամադրված վարկերի գումարի և քանակի, շահառուների թվի, սուբսիդավորման գումարի մասին.
2) տեղեկատվություն իրականացված նպատակային մոնիթորինգի արդյունքների մասին.
3) տեղեկատվություն հայտնաբերված խախտումների վերաբերյալ.
4) անհրաժեշտության դեպքում առաջարկություններ ծրագրի պայմանների բարելավման կամ կատարելագործման հետ կապված և այլն:
21. Վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման կամ ներկայացված կեղծ տեղեկատվության ի հայտ գալու դեպքում Ֆինանսական կառույցը պարտավոր է վարկառուի գործող վարկը հանել վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից և միակողմանիորեն փոփոխել վարկի տոկոսադրույքը՝ կիրառելով տվյալ Ֆինանսական կառույցում գործող գյուղատնտեսական կամ բիզնես վարկերի համար սահմանված ավելի բարձր տոկոսադրույք:
22. ԳՖԿ-ն նախատեսում է յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ ամփոփ հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Նախարարություն և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
23. Հաշվետվությունը պետք է պարունակի մանրամասն տեղեկատվություն ծրագրի ընթացքի մասին, այդ թվում`
1) վարկերի մասին տեղեկատվություն` ըստ մարզերի համայնքների, վարկերի քանակը, գումարը, վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը՝ ըստ օգտագործման բնագավառի.
2) առաջարկություններ ծրագրի պայմանների բարելավման կամ կատարելագործման վերաբերյալ:
VI. ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԵՐԸ
24. Ծրագրի հնարավոր ռիսկեր են համարվում`
1) նախատեսված վարկային ռեսուրսների ոչ ամբողջական տեղաբաշխման հետևանքով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նախատեսված գումարներին համարժեք հայտերի բացակայությունը.
2) վարկային ռեսուրսների ոչ նպատակային օգտագործումը.
3) բնական աղետների, համաճարակների կամ հիմնական միջոցների փչացման հետևանքով տրամադրված վարկային ռեսուրսների մայր գումարի վերադարձման և տոկոսադրույքի վճարման անհնարինությունը:
VII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
25. Ծրագրի իրականացման համար վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համար պետական բյուջեից ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տվյալ տարվա համար ծրագրի գծով նախատեսված գումարների հաշվին:
26. Ծրագրի պայմաններով նախատեսվում է յուրաքանչյուր տարի տրամադրել շուրջ 20-22 մլրդ դրամի վարկեր։ Մայր գումարի, սուբսիդավորվող տոկոսադրույքի գումարի հաշվարկի արդյունքները ներկայացված են աղյուսակում:
VIII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
27. Ծրագրի հաջողության չափանիշներն են՝
1) նախատեսված վարկային ռեսուրսների տեղաբաշխումը հանրապետության համայնքներում.
2) վարկերի նպատակային օգտագործումը.
3) գյուղատնտեսության համախառն արտադրանքի հավելաճը, ռեսուրսների օգտագործման մակարդակի բարձրացումը:
28. Տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման արդյունքում`
1) կբարձրանա ոլորտում վարկունակ պահանջարկի մակարդակը, ինչը կհանգեցնի համախառն արտադրանքի աճին.
2) էականորեն կնվազեն բանկերի և վարկային կազմակերպությունների ռիսկերը.
3) կբարձրանա գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչությունը.
4) կընդլայնվեն գյուղատնտեսությունում տնտեսավարողների կարողությունները, սահմանված ժամկետում և պահանջներին համապատասխան կիրականացվեն գյուղատնտեսական մթերքների արտադրության կազմակերպման աշխատանքները, հնարավորություններ կապահովվեն ագրոտեխնիկական պահանջների կատարման, անասնապահությունում գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավման, արտադրության արդյունավետության բարձրացման համար.
5) կստեղծվեն հնարավորություններ գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրման, տնտեսությունների խոշորացման, վարկառուների ռեեստրի վարման միջոցով վարկավորման առաջնահերթ խնդիրների բացահայտման համար.
6) ոլորտում մասնավոր ներդրումները կավելանան տարեկան միջին հաշվով 20.0 մլրդ դրամով, որը հնարավորություն կստեղծի շահառու տնտեսավարողների տնտեսությունների կայունացման, կապիտալ ներդրումների ավելացման, ընդլայնված ծավալներով արտադրության շարունակման և արդիական տեխնոլոգիաների ներդրման համար:
IX․ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
(գլուխը լրաց. 09.11.20 N 1790-Լ)
29. Ծրագրով նախատեսված վարկի մայր գումարի և տոկոսադրույքի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետից բացի, Ֆինանսական կառույցների կողմից ֆիզիկական անձ հանդիսացող շահառուներին կարող է տրամադրվել վարկի (բացառությամբ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման շրջանակում տրամադրված) մայր գումարի և տոկոսադրույքի մարման համար լրացուցիչ մինչև երեք ամիս արտոնյալ ժամկետ, որից հետո Նախարարության համաձայնությամբ արտոնյալ ժամկետը կարող է երկարաձգվել ևս մինչև երեք ամսով:
30․ Սույն հավելվածի 15-րդ կետի 9-րդ ենթակետի գործողությունը տարածվում է մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը ծագած հարաբերությունների վրա։
(30-րդ կետը լրաց. 20.05.21 N 832-Լ)
31․ Ծրագրի շրջանակում մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը ծրագրին դիմած, ֆինանսական կառույցների կողմից վարկավորված, սակայն նախարարության կողմից հավաստագիր չստացած տնտեսավարողների համար 2021 թվականի հոկտեմբերի 15-ից հավաստագրի առկայության նախապայմանը ֆինանսական կառույցների կողմից չի կիրառվում։
(31-րդ կետը լրաց. 14.10.21 N 1666-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Աղյուսակ
ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 349-Ն որոշման N 3 հավելվածով հաստատված`Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրիշրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ | ||||||||
Ֆինանսական կառույց |
01.01.2018թ.-30.09.2018թ. տրամա-դրված վարկեր |
30.09.2018 թ.դրությամբ վարկերի մնացորդ |
01.01.2018թ.-31.10.2018 թ.ժամանակահատվա-ծում փաստացի սուբսիդավորված գումար |
01.11.2018 թ.- |
01.01.2019թ.-31.12.2019 թ.-ի | |||
քանակ |
գումար | |||||||
Ընդամենը |
0 |
12,300 |
4,721,035,870 |
461,824,567 |
53,000,000 |
43,000,000 | ||
ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ի N 39 արձանագրային որոշմամբ հաստատված՝Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում 2019 թվականին իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ | ||||||||
Ֆինանսական կառույց |
Կանխատեսվող վարկերի (շահառուների թիվ) քանակ (01.01.2019 թ.-31.12.2019 թ.) |
Կանխատեսվող վարկերի գումար (01.01.2019 թ.-31.12.2019 թ.) |
Կանխատեսվող սուբսիդավորման ենթակա գումար (01.01.2019 թ.-31.12.2019 թ.)՝ ծրագրի սկզբից մինչ 31.12.2019 թ. տրամադրված վարկերի համար | |||||
Ընդամենը |
5094 |
21,665,000,000 |
2,151,037,710 | |||||
Ընդամենը |
2,194,037,710 |
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 26.03.20 N 399-Լ, լրաց. 09.04.20 N 537-Լ, խմբ., փոփ., լրաց. 30.04.20 N 681-Լ, լրաց. 09.11.20 N 1790-Լ, լրաց., փոփ. 20.05.21 N 832-Լ, 08.07.21 N 1117-Լ, լրաց. 14.10.21 N 1666-Լ, փոփ. 25.11.21 N 1928-Լ)