ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1209-Ա
ԱՐՄԱՆ ԽՈՋՈՅԱՆԻՆ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին 2021 թվականի նոյեմբերի 1-4-ը գործուղել Ուկրաինա (Կիև)՝ Ուկրաինայի ագրարային քաղաքականության և սննդի նախարար Ռոման Լեսչենկոյի հետ մելիորացիային, թվային գյուղատնտեսությանը և անասնաբուծությանն առնչվող, Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ, Ուկրաինայի առևտրային ներկայացուցիչ Տարաս Կաչկայի հետ առևտրի, առաջին սպառման ապրանքների հնարավոր գնաճը զսպող մեխանիզմների մշակման հնարավորությունների, ֆյուչերսային պայմանագրերի ձեռքբերման հնարավորությունների հարցերի քննարկման և այլ պաշտոնատար անձանց հետ ոլորտային հանդիպումների իրականացման, ինչպես նաև «WorldFood Ukraine 2021» ցուցահանդես-տոնավաճառին մասնակցելու նպատակով։
2. Արման Խոջոյանի՝ Ուկրաինա (Կիև) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ուկրաինա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
27.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |