1. |
Ծրագրի նպատակը |
Ջրամատակարարումն անխափան ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղի խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցման և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու
վերակառուցման շինարարական աշխատանքներ: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պող. 26/1,
ՀՎՀՀ՝02507456) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պող. 26/1,
ՀՎՀՀ՝02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղ՝ բնագավառը՝ ջրամատակարարում |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 185,274,257 դրամ, որից՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղի խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցման և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու վերակառուցման շինարարական աշխատանքներ՝ 184,416,362 դրամ, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղի խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցման և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացման հեղինակային հսկողություն ՝ 857,895 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակիչներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել՝ 2021 թվականի հունվարի 11-ից մինչև 2022 թվականի ապրիլի 11-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղի խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցման և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու վերակառուցման շինարարական աշխատանքներ: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունվարի 11-ից մինչև 2022 թվականի ապրիլի 11-ը։ Արժեքը՝ 185,274,257 դրամ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղի խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցման և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու վերակառուցման շինարարական աշխատանքներ՝ 185,274,257 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |