Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-244-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2006-30.09.2007)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.28/81(453) Հոդ. 1545
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 8-ին

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (11 հունիսի 2004 թվականի, ՀՕ-99)`

ա) ամբողջ տեքստում «օրենսդրությունը» բառը փոխարինել «օրենքները և նորմատիվ իրավական այլ ակտերը» բառերով, «օրենսդրություն» բառի մյուս հոլովները՝ «օրենք և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտեր» բառերով՝ դրանց համապատասխան հոլովներով, իսկ «օրենսդրական» բառը՝ «նորմատիվ իրավական» բառերով.

բ) 6-րդ հոդվածի երկրորդ մասում «լիազորված պետական կառավարման մարմնին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ՝ կենտրոնական բանկ)» բառերով, իսկ օրենքի ամբողջ տեքստում «լիազորված պետական կառավարման մարմին» բառերը՝ «կենտրոնական բանկ» բառերով՝ դրանց համապատասխան հոլովներով:

 Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի յոթերորդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազորած պետական կառավարման մարմին շարունակական» բառերը փոխարինել «կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգով կենտրոնական բանկ» բառերով:

Հոդված 3. Օրենքի ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «կենտրոնական բանկի խորհուրդը» բառերով՝ դրանց համապատասխան հոլովներով:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում՝

ա) չորրորդ մասի երրորդ պարբերության «(հրամանով)» բառը հանել.

բ) հինգերորդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ լիազորված պետական կառավարման մարմնի ներկայացմամբ» բառերը փոխարինել «կենտրոնական բանկի խորհուրդը» բառերով.

գ) վեցերորդ մասի «ապահովագրական գործունեությունը կարգավորող և վերահսկողություն իրականացնող լիազորված պետական կառավարման մարմնի ստեղծած որակավորման հանձնաժողովը» բառերը փոխարինել «կենտրոնական բանկի ստեղծած հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով)» բառերով.

դ) ութերորդ մասի «որակավորման հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հանձնաժողովի» բառով.

ե) իններորդ մասի «Որակավորման հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հանձնաժողովի» բառով, իսկ «(հրամանով)» բառը հանել.

զ) տասնմեկերորդ մասի «(հրամանը)» բառը հանել:

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածում երկրորդ մասի երկրորդ պարբերության «լիազորված պետական կառավարման մարմինը կարող է կիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած» բառերը փոխարինել «կենտրոնական բանկի խորհուրդը կարող է կիրառել սահմանված» բառերով:

 Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածում երկրորդ մասի «, լիազորված պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանում է կենտրոնական բանկի խորհուրդը» բառերով:

Հոդված 7. Օրենքի 27-րդ հոդվածի առաջին մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (տեքստում՝ լիազորված պետական կառավարման մարմին)» բառերը փոխարինել «կենտրոնական բանկը» բառերով:


Հոդված 8. Օրենքի 28-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 29-րդ հոդվածի երկրորդ մասի «այդ օրենքով սահմանված լիազոր մարմին» բառերը փոխարինել «կենտրոնական բանկ» բառերով:

Հոդված 10. Օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասից հանել ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերը:


Հոդված 11. Օրենքի 32-րդ հոդվածի երկրորդ մասից հանել ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը:


Հոդված 12. Օրենքի 33-րդ հոդվածի երկրորդ մասն ուժը կորցրած ճանաչել:


Հոդված 13. Օրենքի 34-րդ հոդվածում՝

ա) առաջին մասից հանել «(հրամանով)» բառը.

բ) երկրորդ մասի «փաստաթղթային» բառը փոխարինել «հեռակա» բառով.

ա) երրորդ մասից հանել «(հրամանը)» բառը:


Հոդված 14. Օրենքի 35-րդ հոդվածում՝


ա) առաջին մասից հանել «(հրամանով)» բառը.

բ) չորրորդ մասի «Լիազոր մարմինը» բառերը փոխարինել «կենտրոնական բանկը» բառերով:

Հոդված 15.  Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 36. 

Ապահովագրական գործունեություն իրականացնողների լիցենզիայի գործողության կասեցումը


1. Կենտրոնական բանկը կարող է կասեցնել լիցենզիայի գործողությունը`

ա) եթե ապահովագրական գործունեություն իրականացնողը խախտել է սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ» կետերով, 11-րդ հոդվածի 10-րդ մասով, 12-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերով, 20-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով սահմանված պահանջներից որևէ մեկը.

բ) եթե ապահովագրական գործունեություն իրականացնողը խախտել է սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ապահովագրական պահուստների ձևավորման և տեղաբաշխման կարգի պահանջները.

գ) եթե ապահովագրական գործունեություն իրականացնողը խախտել է 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմնական տնտեսական նորմատիվների չափի, ձևավորման և հաշվարկման կարգի պահանջները.

դ) եթե ապահովագրական գործունեություն իրականացնողն իրականացրել է ապահովագրություն 25-րդ հոդվածի 2-րդ կամ 5-րդ մասերի համաձայն չհիմնավորված սակագներով.

ե) լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման տալու, գրավ դնելու կամ օտարելու դեպքում.

զ) լիցենզավորված անձի կողմից սույն օրենքով նախատեսված դեպքերում փոփոխությունների մասին կենտրոնական բանկին ժամանակին չհայտնելու դեպքում.

է) լիցենզավորված անձի կողմից պարբերաբար խախտումներ կատարվելու դեպքում.

ը) լիցենզավորված անձի կողմից օրենքով սահմանված ստուգումներին խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացվելու դեպքում.

թ) լիցենզավորված անձի կողմից օրենքով նախատեսված հաշվետվությունների ներկայացման ժամկետը 10 օրվանից ավելի ժամկետով խախտվելու դեպքում.

ժ) մասնագիտական գիտելիքներ կամ լիցենզիայի պահանջներով կամ պայմաններով նախատեսված մասնագիտական որակավորում ունեցող անձի բացակայության դեպքում` միայն այդ անձի մասով.

ժա) տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում.

ժբ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև խախտման պատճառի վերացումը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև երկու ամիս ժամանակով:

4. Սույն հոդվածի 1-ին մասի «ժա» կետով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է օրենքով նախատեսված ժամկետով:

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը կասեցվում է կենտրոնական բանկի որոշմամբ:

6. Սույն հոդվածի 1-ին մասի «ժա» կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիցենզիայում նշված ժամկետում տարեկան պետական տուրքը չվճարելու օրվանից:

7. Կենտրոնական բանկն իրավունք ունի օրենքների և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերի պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողությունը կասեցնելու միայն լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության համաձայն:

Լիցենզավորման հանձնաժողովը լիցենզիայի գործողության կասեցման հարցը քննարկում և համապատասխան եզրակացություն է կայացնում օրենքով և հանձնաժողովի կանոնադրությամբ նախատեսված կարգով:»:


Հոդված 16. Օրենքի 37-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 37.

Ապահովագրական գործունեություն իրականացնողների լիցենզիայի գործողության դադարեցումը


 1. Լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել՝

ա) եթե ապահովագրական գործունեություն իրականացնողը լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացնելիս կամ դրանից հետո՝ մինչև լիցենզիա ստանալու պահը, խեղաթյուրել է պահանջվող տեղեկությունները կամ ներկայացրել է ոչ լիարժեք տեղեկություններ (եթե դրանց ճիշտ կամ լիարժեք ներկայացումը կհանգեցներ լիցենզիա ստանալու հայտի մերժման).

բ) եթե ապահովագրական գործունեություն իրականացնողը մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ, սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ենթարկվել է լիցենզիայի գործողության կասեցման, բացառությամբ եթե դադարեցման հարցի քննարկման ժամանակ կասեցման հիմք հանդիսացող խախտումները վերացվել են.

գ) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում.

դ) եթե լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման հետևանքով պատճառվել է ծանր վնաս.

ե) լիցենզավորված անձի կողմից չարամտորեն խախտումներ կատարվելու դեպքում.

զ) մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ, սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, լիցենզիայի գործողությունը կասեցվելու դեպքում.

է) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված գործունեություն կամ այդ գործունեության առանձին գործառույթ կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություն իրականացնելու դեպքում.

ը) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է կենտրոնական բանկի՝ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշմամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում տվյալ իրավաբանական անձն իրավունք ունի նոր լիցենզիա ստանալու համար դիմել միայն լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

4. Եթե լիցենզիայի գործողության դադարեցման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին ու բարի համբավին, ապա դատարանի վճռով կամ կենտրոնական բանկի որոշմամբ պետք է սահմանվեն նաև լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեությունը դադարեցվելու հետևանքով երրորդ անձանց շահերի պաշտպանության երաշխիքներ կամ դրա հետևանքով նրանց պատճառված վնասների հատուցման կարգ կամ հետևանքների վերացման ժամկետ:»:


Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ   
Ռ. Քոչարյան

2005 թ. դեկտեմբերի 22
Երևան
ՀՕ-244-Ն



Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան