Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 162-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.15-2021.11.28 Պաշտոնական հրապարակման օրը 25.11.2021
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.11.2021
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

09 նոյեմբերի 2021 թվականի

թիվ 162-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով հավաքագրել տեղեկատվություն Ն51 և Ն52 հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման վերաբերյալ,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 3) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կանոնակարգ 3-ի 2-րդ կետի աղյուսակի 3-րդ տողում «Ն42» բառից հետո լրացնել «, Ն51, Ն52» բառերը։

2) Կանոնակարգ 3-ի 3-րդ կետի 4-րդ պարբերության մեջ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման»» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2021 թվականի հունիսի 16-ի թիվ 2-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի մարտի 30-ի թիվ 39-Ն համատեղ որոշմամբ սահմանված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ֆինանսական ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման»» բառերով։

3) Կանոնակարգ 3-ի 6-րդ կետում`

ա․ առաջին պարբերությունում «20» թիվը փոխարինել «21» թվով,

բ․ 3-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ․

««Նախորդ երկու եռամսյակների միջին» սյունակը լրացվում է ըստ Հայաստանի Հանրապետության դրամի և արտարժույթի՝ հաշվետու եռամսյակին նախորդող երկու եռամսյակի ընթացքում բանկի կողմից տրամադրված անշարժ գույքով ապահովված համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժութային վարկերի և փոխառությունների (այսուհետ՝ վարկ) պայմանագրային մայր գումարների հանրագումարների միջինը, որը հաշվարկվում է՝ հաշվետու եռամսյակին նախորդող երկու եռամսյակներից յուրաքանչյուրի ընթացքում տրամադրված անշարժ գույքով ապահովված վարկերի պայմանագրային մայր գումարների հանրագումարը հարաբերելով երկուսի:

«Եռամսյակի ընթացքում փաստացի տրամադրված և Ն51, Ն52 նորմատիվներին չբավարարող վարկեր» սյունակում լրացվում են ըստ Հայաստանի Հանրապետության դրամի և արտարժույթի՝ հաշվետու եռամսյակի ընթացքում համապատասխանաբար ՀՀ դրամով և արտարժույթով տրամադրված և անշարժ գույքով ապահովված և Ն51 և Ն52 նորմատիվներին չբավարարող վարկերի պայմանագրային մայր գումարները։ Եթե ՀՀ դրամով տրամադրված անշարժ գույքով ապահովված վարկի դեպքում հաշվարկվում է Ն52 նորմատիվը, ապա հաշվետու եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության դրամով տրամադրված և Ն52 նորմատիվին չբավարարող անշարժ գույքով ապահովված վարկի ծավալը լրացվում է «Արտարժույթ» տողում։

«Փաստացի շեղում» սյունակում լրացվում է՝ «Եռամսյակի ընթացքում փաստացի տրամադրված և Ն51, Ն52 նորմատիվներին չբավարարող վարկեր» և «Նախորդ երկու եռամսյակների միջին» սյունակներում լրացված գումարների հարաբերակցությունը՝ տոկոսային արտահայտությամբ։

«Թույլատրելի շեղում» սյունակը լրացվում է ըստ Հայաստանի Հանրապետության դրամի և արտարժույթի՝ համաձայն Կանոնակարգ 2-ի համապատասխանաբար 63-րդ և 66-րդ կետերի:

«Նախորդ երկու եռամսյակների միջին» և «Եռամսյակի ընթացքում փաստացի տրամադրված և Ն51, Ն52 նորմատիվներին չբավարարող վարկեր» սյունակներում ցուցանիշները լրացվում են հազար դրամներով։»,

գ․ վերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանադակությամբ նոր պարբերություններ․

«21-րդ էջում ներկայացվում են Ն51 և Ն52 նորմատիվների հաշվարկման համար անհրաժեշտ տարրերը՝ եռամսյակային պարբերականությամբ։

«Նոր տրամադրվող վարկի տեսակ» սյունակում լրացվում է՝

1) «Ձեռքբերման վարկ» տարբերակը, եթե հաշվետու ժամանակահատվածում ֆիզիկական անձ հաճախորդներին տրամադրվել է անշարժ գույքով ապահովված վարկ՝ անշարժ գույքի (ներառյալ՝ անշարժ գույքի գնման իրավունքի) ձեռքբերման նպատակով,

2) «Կառուցման/վերակառուցման վարկ» տարբերակը, եթե հաշվետու ժամանակահատվածում ֆիզիկական անձ հաճախորդներին տրամադրվել է անշարժ գույքով ապահովված վարկ՝ անշարժ գույքի կառուցման/վերակառուցման նպատակով,

3) «Վերանորոգման վարկ» տարբերակը, եթե հաշվետու ժամանակահատվածում ֆիզիկական անձ հաճախորդներին տրամադրվել է անշարժ գույքով ապահովված վարկ՝ անշարժ գույքի վերանորոգման նպատակով,

4) «Անշարժ գույքով ապահովված այլ վարկ» տարբերակը, եթե ֆիզիկական անձ հաճախորդին հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է անշարժ գույքով ապահովված վարկ, որն ուղղված չէ անշարժ գույքի ձեռքբերմանը, կառուցմանը, վերակառուցմանը կամ վերանորոգմանը:

«Նոր տրամադրվող վարկի արժույթ» սյունակում լրացվում է անշարժ գույքով ապահովված նոր տրամադրվող վարկի արժույթը՝ համաձայն ISO (ԻՍՕ) 4217 կոդերի:

«Նորմատիվի տեսակ» սյունակում լրացվում է՝

1) «Ն51» տարբերակը՝ Կանոնակարգ 2-ի 62-րդ կետով սահմանված դեպքում,

2) «Ն52» տարբերակը՝ Կանոնակարգ 2-ի 64-րդ և 65-րդ կետերով սահմանված դեպքերում։

«Պահանջի և գրավի արժեքի հարաբերակցություն» սյունակը լրացվում է ըստ հետևյալ տարբերակների՝

1) «[0-10%]»,

2) «(10-20%]»,

3) «(20-30%]»,

4) «(30-40%]»,

5) «(40-50%]»,

6) «(50-60%]»,

7) «(60-65%]»,

8) «(65-70%]»,

9) «(70%-75%]»,

10) «(75%-80%]»,

11) «(80%-90%]»,

12) «(90%-95%]»,

13) «(95%-100%]»,

14) «(100%-120%]»,

15) «(120%-150%]»,

16) «>150%»։

Ն51 կամ Ն52 նորմատիվների հաշվարկն իրականացվում է՝ հիմք ընդունելով Կանոնակարգ 2-ով համապատասխանաբար Ն51 կամ Ն52 նորմատիվի հաշվարկման համար սահմանված դրույթները։

«Նոր տրամադրվող վարկի մայր գումար» սյունակում լրացվում է անշարժ գույքով ապահովված նոր տրամադրվող վարկի (վարկերի) մայր գումարը։ Արտարժութային վարկերը արտահայտվում են Հայաստանի Հանրապետության դրամով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Ն51 կամ Ն52 նորմատիվի հաշվարկման դրությամբ հայտարարված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքը։

Այն դեպքում, երբ անշարժ գույքով ապահովված վարկը տրամադրվում է մեկից ավելի փուլով, ապա լրացվում է անշարժ գույքով ապահովված վարկի բոլոր փուլերում տրամադրվող պայմանագրային մայր գումարների հանրագումարը։ Այն դեպքում, երբ բանկը չի կարող գնահատել վարկի բոլոր փուլերում տրամադրվող պայմանագրային մայր գումարների հանրագումարը, ապա յուրաքանչյուր փուլում տրամադրված վարկի պայմանագրային մայր գումարը լրացվում է տվյալ հաշվետու եռամսյակի համար նախատեսված հաշվետվությունում։

Այն դեպքում, երբ նոր տրամադրվող անշարժ գույքով ապահովված վարկի դեպքում «Նոր տրամադրվող վարկի տեսակ», «Նոր տրամադրվող վարկի արժույթ», «Նորմատիվի տեսակ» և «Պահանջի և գրավի արժեք հարաբերակցություն» սյունակները համընկնում են, ապա «Նոր տրամադրվող վարկի մայր գումար» սյունակում լրացվում է վարկերի՝ սյունակում պահանջվող մայր գումարների հանրագումարը։

«Քանակ» սյունակում լրացվում է այն վարկերի ընդհանուր քանակը, որոնց դեպքում «Նոր տրամադրվող վարկի տեսակ», «Նոր տրամադրվող վարկի արժույթ», «Նորմատիվի տեսակ» և «Պահանջի և գրավի արժեք հարաբերակցություն» սյունակները համընկնում են։»։

4) Կանոնակարգ 3-ի 9-րդ կետի Աղյուսակ 19-ում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1999 թվականի հունիսի 4-ի թիվ 214 հրամանով համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգին»» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2021 թվականի հունիսի 16-ի թիվ 2-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի մարտի 30-ի թիվ 39-Ն համատեղ որոշմամբ սահմանված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ֆինանսական ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգին»» բառերով։

5) Կանոնակարգ 3-ի 18-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի»» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2021 թվականի հունիսի 16-ի թիվ 2-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի մարտի 30-ի թիվ 39-Ն համատեղ որոշմամբ սահմանված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ֆինանսական ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի»» բառերով։

6) Կանոնակարգ 3-ի ձև թիվ 3 հաշվետվությունը․

ա․ 1-ին էջի վերջից լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր աղյուսակով․

 

«

Ն51 և Ն52 նորմատիվներ

Արժույթ

Նախորդ երկու եռամսյակների միջին

Եռամսյակի ընթացքում
փաստացի
տրամադրված և
Ն51, Ն52
նորմատիվներին չբավարարող
վարկեր

Փաստացի շեղում

Թույլատրելի շեղում

ՀՀ դրամ

       

Արտարժույթ

       
»:

 

բ․ լրացնել նոր 21-րդ էջով՝ համաձայն սույն որոշման հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022թ․ ապրիլի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահի

տեղակալ

Ն. Երիցյան

 

2021 թ. նոյեմբերի 15

 Երևան

 

«Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

 2021 թվականի նոյեմբերի 9-ի

թիվ 162-Ն որոշմամբ

 

Ն51 և Ն52 նորմատիվների հաշվարկի մեջ ընդգրկվող ցուցանիշների վերաբերյալ

 

Բանկի անվանումը  ___________

Ամսաթիվ ________թ․

 

Հ/հ

Նոր տրամադրվող վարկի տեսակ

Նոր տրամադրվող վարկի արժույթ

Նորմատիվի տեսակ

Պահանջի և գրավի արժեքի հարաբերակցու-թյուն

Նոր տրամադրվող վարկի մայր գումար

Քանակ

1

           

2

           

3

           

4

           

5

           

6

           

7

           

8

           

9

           

10

           

11

           

12

           

13

           

14

           

15

           

16

           

17

           

18

           

19

           

20

           
»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 նոյեմբերի 2021 թվական: