ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 2021 թվականի N 1657-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության և Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) միջազգային զարգացման հիմնադրամի միջև 2015 թվականի սեպտեմբերի 3-ին ստորագրված, N 1673P փոխառության համաձայնագրով իրականացված՝ «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում ձեռք բերված` պետական սեփականություն հանդիսացող գույքի կազմից 338,887,497 դրամ արժողությամբ գույքը, ոռոգման, խմելու ջրի ֆիլտրման բացառապես նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Տավուշի, Շիրակի և Գեղարքունիք մարզերի համայնքներին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզպետներին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել համապատասխան համայնքների հետ սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը` դրանցում սահմանելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման, գույքային իրավունքների պետական գրանցման և հանձնման-ընդունման գործընթացներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի համայնքների միջոցների հաշվին և պայմանով, որ գույքն օգտագործվելու է համայնքների ոռոգումն ապահովելու նպատակով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
07.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 7-ի N 1657-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
ՀՀ մարզի, համայնքի և օբյեկտի անվանումը |
Օբյեկտի հզորությունը գծմ, լ/վրկ |
Օբյեկտի արժեքը (դրամ) |
Պայմանագիր N IRFSP/CW/NSB-2019/016 |
||
ՀՀ Տավուշի մարզի Գանձաքար համայնքում գործող ջրամատակարարման համակարգում ջրի ֆիլտրման կայանի կառուցում |
11.06 լ/վրկ ջրթողունակությամբ ֆիլտրման կայան |
57,928,279 |
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի ոռոգման համակարգի վերակառուցում |
Պ/էթիլենային խողովակ 3360 գծմ, պողպատե խողովակաշար 86 գծմ |
73,959,374 |
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի ոռոգման համակարգի վերակառուցում |
Խողովակաշար 185 գծմ, վաքեր LR4, LR6 2823 գծմ |
111,754,293 |
ՀՀ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի ոռոգման համակարգի վերակառուցում |
Խողովակաշար 342 գծմ, վաքեր LR4,LRP4 2751 գծմ |
95,245,551 |
ԸՆԴԱՄԵՆԸ՝ |
338,887,497 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
07.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|