ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
14 սեպտեմբերի 2021 թ. |
N 444-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Սահմանել, որ Երևան քաղաքի վարչական տարածքում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար 2021 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական տուրքի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար
2021 թ. սեպտեմբերի 15 Երևան |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 սեպտեմբերի 2021 թվական: