ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1154-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 696-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, 21-րդ հոդվածի 4-րդ մասը և «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 696-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատված Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կառուցվածքում՝
1) պետական վերահսկողական ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող մոնիթորինգի և վերլուծության վարչությունն անվանափոխել ռիսկերի գնահատման, վերլուծության և վերահսկողության վարչության.
2) պետական վերահսկողական ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող իրավաբանական վարչությունն անվանափոխել իրավական ապահովման և օրինականության վերահսկողության վարչության:
2. Որոշման հավելվածի՝
1) 24-րդ կետի 6-րդ ենթակետում «մոնիթորինգի և վերլուծության» բառերը փոխարինել «ռիսկերի գնահատման, վերլուծության և վերահսկողության» բառերով.
2) 24-րդ կետի 10-րդ ենթակետում «իրավաբանական» բառը փոխարինել «իրավական ապահովման և օրինականության վերահսկողության» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
13.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |