ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2021 թվականի N 1680-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 792-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաստատելու մաuին» N 792-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն» բառերը՝ դրանց հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե» բառերով և դրանց հոլովաձևերով.
2) որոշման 4-րդ կետում՝
ա. «ՀՀ մշակույթի նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին» բառերով,
բ. «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահին» բառերը փոխարինել «Կադաստրի կոմիտեի ղեկավարին» բառերով.
3) որոշման հավելվածի 15-րդ և 18-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
14.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հոկտեմբերի 2021 թվական: