ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 795-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 11,999,200 դրամ ընդհանուր արժողությամբ «Ոռոգման ցանցի վերակառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Արտեմիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00041055) 2021 թվականի օգոստոսի 30-ին կնքված N ՀՀ/ԲԱ-02/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Բուսաբանական այգու ոռոգման ցանցի վերակառուցման 3-րդ փուլի շինարարական աշխատանքների իրականացում՝ 11,999,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
30.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 795-Ա որոշման |
«ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է վերակառուցել Բուսաբանական այգու (Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա) ոռոգման ցանցը (3-րդ փուլ) |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը եւ բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն քաղ. Երևան, բնագավառը՝ ջրամատակարարում |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11,999,200 դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
Բուսաբանական այգի (Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա) |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Նախատեսվում է ծրագիրն իրականացնել 2021 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 15-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները,անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է վերակառուցել Բուսաբանական այգու (Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա) ոռոգման ցանցը (3-րդ փուլ)։ Նախատեսվում է ծրագիրն իրականացնել 2021 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 15-ը։ Արժեքը կազմում է 11,999,200 դրամ։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Բուսաբանական այգու (Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա) ոռոգման ցանցի վերակառուցման աշխատանքներ (3-րդ փուլ)՝ 11,999,200 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
30.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |