ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 875-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1026-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 1-ի «Թվայնացման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1026-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում և առաջին կետում «անհատական կազմը» բառերը փոխարինել «կազմը» բառով.
2) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
3) N 2 հավելվածի՝
ա. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«9. Խորհրդի քարտուղարության գործառույթը վերապահվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակին:»,
բ. 36-րդ կետում «փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի» բառերը փոխարինել «փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.08.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 875-Ա որոշման |
«Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2019 թ. օգոստոսի 1-ի N 1026-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
ՀՀ փոխվարչապետեր
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
ՀՀ էկոնոմիկայի նախարար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
«ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Սուրեն Քրմոյան - ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի աջակցության նախաձեռնության թվայնացման փորձագիտական թիմի ղեկավար
Տիգրան Ճորոխյան - ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
18.08.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |