ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 2021 թվականի N 1267-Ա
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻ ԳՈՌ ԿԱՐԵՆԻ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի 9.1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մինչև ուսումնառության ավարտը՝ 2024 թվականի ամառային զորակոչը, տալ տարկետում՝ բակալավրի կրթական ծրագրով սովորող Գոռ Կարենի Նահապետյանին (ծնվ.՝ 08.09.2003 թ., բնակության վայրը` Կանադա, Մարին Դրայվ 2205 Լովեր Մոլ, քաղ․ Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա V6T 1Z4, Բրիտանական Կոլումբիայի համալսարան, Կանադա): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:
2. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գոռ Կարենի Նահապետյանի 18 տարին լրանալուց հետո:
3. Սահմանել, որ Գոռ Կարենի Նահապետյանի համար տրված տարկետումն ուժի մեջ է մտնում մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը քաղաքացու զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայացված՝ համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիման վրա (իսկ ընդունելության ավելի ուշ ժամկետների դեպքում՝ տվյալ բուհից տեղեկանք ընդունվելու ժամկետների մասին): Եթե մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ Գոռ Կարենի Նահապետյանն իր զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ չներկայացնի համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու կամ ընդունելությունն ավելի ուշ լինելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք, ապա նա համարվում են սույն որոշման շրջանակներում տարկետման իրավունք չունեցող և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.08.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |