ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հուլիսի 2021 թվականի N 1089-Ն
ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի ապրիլի 19-ի ՀՕ-175-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գործողության մեջ դնել ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգման ոլորտի Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) հանձնաժողովի իրավական բնույթի հետևյալ նորմատիվ իրավական ակտերը՝
1) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մասին» N 107 որոշումը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունվարի 26-ի «Ստանդարտների ցանկի մասին, որոնք ներառում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների այն կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ նմուշների ընտրության այն կանոնները, որոնք անհրաժեշտ են «ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի ՄՄ ՏԿ 035/2014) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար» N 9 որոշումը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունիսի 7-ի «Այն արտադրանքի ցանկը հաստատելու մասին, որի առնչությամբ մաքսային հայտարարագրի ներկայացումն ուղեկցվում է «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 035/2014) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի ներկայացմամբ» N 66 որոշումը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզները և ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա դրանք զետեղելու պարամետրերը հաստատելու մասին» N 18 որոշումը՝ համաձայն N 4 հավելվածի.
5) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 12-ի «Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 035/2014) տեխնիկական կանոնակարգի անցումային դրույթների մասին» N 53 որոշումը՝ համաձայն N 5 հավելվածի.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
01.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1089-Ն որոշման |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2014 թվականի նոյեմբերի 12-ի |
N 107 |
Քաղ. Մոսկվա |
«ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Ընդունել կցվող «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 035/2014):
2. Սահմանել, որ «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 035/2014) ուժի մեջ է մտնում 2016 թվականի մայիսի 15-ից։
3. Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների առողջապահության նախարարություններին՝ եռամսյա ժամկետում մշակել Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների տարածքներում չծխելու ծխախոտային արտադրատեսակների արտադրության, ներմուծման և շրջանառության արգելքի մասին միջազգային պայմանագիր նախապատրաստելու հարցը։
4. Սահմանել, որ մինչև սույն որոշման 3-րդ կետով նախատեսված միջազգային պայմանագիրն ընդունելը՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների տարածքներում չծխելու ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, ներմուծումն ու շրջանառությունն իրականացվում են Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
|
|
|
Ս. Ռումաս |
Բ. Սագինտաև |
Ի. Շուվալով |
ԸՆԴՈՒՆՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի N 107 որոշմամբ |
«ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ»
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ (ՄՄ ՏԿ 035/2014)
Սույն Տեխնիկական կանոնակարգը մշակված է «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրին համապատասխան և Ծխախոտի դեմ պայքարի առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիայի առանձին դրույթներ հաշվի առնելով։
Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են Մաքսային միության մաքսային տարածքում կիրառման ու կատարման համար պարտադիր պահանջներ՝ Մաքսային միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող ծխախոտային արտադրանքի նկատմամբ, ինչպես նաև պահանջներ՝ ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա դրա ազատ տեղափոխումն ապահովելու նպատակով զետեղվող տեղեկության (մակնշման) նկատմամբ:
Այն դեպքում, երբ ծխախոտային արտադրանքի նկատմամբ ընդունված են Մաքսային միության այլ տեխնիկական կանոնակարգեր, որոնցով սահմանվում են պահանջներ ծխախոտային արտադրանքի նկատմամբ, ինչպես նաև պահանջներ սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկատվության (մակնշման) նկատմամբ, ապա ծխախոտային արտադրանքն ու սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկությունը (մակնշման) պետք է համապատասխանեն Մաքսային միության բոլոր այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա։
I. Կիրառման ոլորտը
1. Սույն Տեխնիկական կանոնակարգը մշակված է մարդու կյանքն ու առողջությունը, շրջակա միջավայրը պաշտպանելու, ինչպես նաև ծխախոտային արտադրանքի նշանակության ու անվտանգության առումով սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները կանխելու նպատակով, և այն տարածվում է Մաքսային միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող ծխախոտային արտադրանքի վրա։
2. Սույն Տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում հետևյալ ծխախոտային արտադրանքի վրա՝
ա) ծխախոտային արտադրանքի նմուշներ, որոնք ներմուծվում են Մաքսային միության մաքսային տարածք լաբորատորիաների, ծխախոտային արտադրատեսակներ արտադրողների և (կամ) ներմուծողների (վաճառողների) կողմից և նախատեսված են որակի ու անվտանգության հսկողության, միջազգային ստանդարտներին համապատասխան չափումների, միջլաբորատոր համեմատական փորձարկումների անցկացման, Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան նորմավորվող պարամետրերի չափումների, սարքավորումների տրամաչափարկման, համեմատական թեստերի, համտեսի (դեգուստացիաների) անցկացման, դիզայնի ուսումնասիրման համար.
բ) ծխախոտային արտադրանքի նմուշներ, որոնք միջազգային ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպիչների և (կամ) մասնակիցների կողմից որպես նմուշներ և ցուցանմուշներ ներմուծվում են Մաքսային միության մաքսային տարածք.
գ) ծխախոտային արտադրանք, որն արտահանվում է Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս՝ արտաքին առևտրային պայմանագրերի համաձայն.
դ) չծխելու ծխախոտային արտադրատեսակներ։
3. Սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանվում են Մաքսային միության մաքսային տարածքում կիրառման ու կատարման համար պարտադիր պահանջներ ծխախոտային արտադրանքի, ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկատվության (մակնշման) նկատմամբ, ինչպես նաև ծխախոտային արտադրանքի համապատասխանության գնահատման ձևերը, սխեմաները և ընթացակարգերը։
II. Հիմնական հասկացությունները
4. Սույն Տեխնիկական կանոնակարգի կիրառման նպատակներով օգտագործվում են հետևյալ հասկացությունները և դրանց սահմանումները՝
«բիդի»՝ ծխելու ծխախոտային արտադրատեսակ՝ կազմված ծխախոտի մանրացված տերևների, ծխախոտի ջղերի և ցողունների խառնուրդից, տենդուի չորացրած տերևով փաթաթված և քուղակապված.
«ծխախոտային արտադրատեսակի»՝ սպառողական հատկություններով և օգտագործման եղանակով նման՝ ծխելու կամ չծխելու ծխախոտային արտադրատեսակների ամբողջություն.
«ծխախոտային արտադրանքը շրջանառության մեջ դնելը»՝ ծխախոտային արտադրանքի մատակարարումը կամ ներմուծումը (այդ թվում՝ արտադրողի պահեստից ուղարկումը կամ առանց պահեստավորման բեռնումը)՝ Մաքսային միության մաքսային տարածքում առևտրային գործունեության ընթացքում անհատույց կամ հատուցելի հիմունքներով տարածելու նպատակով.
«ծխախոտային արտադրանքի նույնականացում»՝ ծխախոտային արտադրանքը սույն Տեխնիկական կանոնակարգի կիրառման ոլորտին դասելու ընթացակարգը.
«արտադրող»՝ իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ, այդ թվում՝ օտարերկրյա արտադրող, որն իր անունից իրականացնում է ծխախոտային արտադրանքի արտադրություն կամ արտադրություն ու իրացում և պատասխանատու է սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրա համապատասխանության համար.
«ներմուծող»՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետության ռեզիդենտ, որը Մաքսային միության մաքսային տարածք ծխախոտային արտադրանքի ներմուծման համար կնքել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետության ոչ ռեզիդենտի հետ արտաքին առևտրային պայմանագիր, ինչպես նաև իրականացնում է ծխախոտային արտադրանքի իրացում և պատասխանատվություն է կրում սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրա համապատասխանության համար.
«բաղադրիչ»` նյութ (բացառությամբ ծխախոտի տերևի և ծխախոտի այլ մասերի), որն օգտագործվում է ծխախոտային արտադրատեսակի արտադրության ժամանակ և առկա է պատրաստի ծխախոտային արտադրատեսակի մեջ, այդ թվում` փոփոխված ձևով.
«հսկող կազմակերպություն»՝ կազմակերպություն, որը ծխախոտային արտադրանքի արտադրության ժամանակ հսկողություն է իրականացնում արտադրական գործընթացի, օգտագործվող հումքի և նյութերի, ինչպես նաև արտադրողի ծխախոտային արտադրանքի որակի նկատմամբ.
«կրետեկ»՝ ծխելու ծխախոտային արտադրատեսակի տեսակ՝ կազմված մանրացված մեխակի, բաղադրիչների ու կտրատած հումքի խառնուրդից՝ սիգարետի թղթով կամ եգիպտացորենի կողրի չորացրած տերևով փաթաթած, ֆիլտրով կամ առանց ֆիլտրի.
«ծխելու ծխախոտային արտադրատեսակներ»՝ ծխելու համար նախատեսված ծխախոտային արտադրատեսակներ.
«ներդիր թերթիկ»՝ սպառողի համար նախատեսված տեղեկատվություն պարունակող թերթիկ, որն օգտագործվում է այնպիսի սպառողական փաթեթվածքով ծխախոտային արտադրատեսակների իրացման ժամանակ, որի վրա հնարավոր չէ զետեղել սպառողի համար նախատեսված տեղեկատվություն, ինչպես նաև օգտագործվում է սիգարների և սիգարիլլաների (սիգարիտաների) հատով իրացման ժամանակ.
«լիցենզիա տրամադրող»՝ այնպիսի ապրանքային նշանի նկատմամբ իրավունք ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը լիցենզային պայմանագրի հիման վրա այդ ապրանքային նշանի օգտագործման իրավունք է տալիս.
«ածխածնի մենօքսիդ»՝ ածխածին պարունակող նյութերի՝ ամբողջությամբ չայրվող արտադրանք.
«ծխախոտային արտադրանքի անվանում»՝ ծխախոտային արտադրանքի՝ արտադրողի կողմից տրված նշագրումը.
«ոչ ծխախոտային նյութեր»` ծխախոտային արտադրատեսակի բաղադրության մեջ մտնող (բացառությամբ հումքի) և դրան արտադրողի կողմից սահմանված բնութագրերը, առանձնահատկությունները և ձևը հաղորդող նյութեր, որոնց շարքում դասվում են՝ ծխագլանակային, սիգարետային, եզրաշերտային և ծխափողի թուղթ, ֆիլտրերի համար փաթեթավորման թուղթ (ֆիցելլա), ֆիլտրող նյութ, սոսինձներ, թանաք, ծծելու ծխախոտի (սնյուսի) չափաբաժնի համար փաթեթավորման նյութ.
«չծխելու ծխախոտային արտադրատեսակ»՝ ծծելու, ծամելու կամ քթով ներշնչելու համար նախատեսված ծխախոտային արտադրատեսակ.
«նիկոտին»՝ մորմազգիների ընտանիքի Nicotiana ցեղի Nicotiana Tabacum և Nicotiana Rustica տեսակների բույսերում պարունակվող ալկալոիդ.
«ծխագլանակ»՝ ծխելու ծխախոտային արտադրատեսակի տեսակ՝ կազմված կտրատած հումքից և ծխափողի թղթով պատրաստված գլանակի ձևով ծխափողից՝ ծխագլանակի (սիգարետի) թղթով գլանափաթեթված, առանց սոսնձի ատամնավոր կարով միացված։ Ծխագլանակի ծխափողի մեջ կարող է դրվել զտող նյութ.
«սպառողական փաթեթվածք»՝ վերջնական սպառողին իրացվող արտադրանքի առաջնային փաթեթավորման կամ վաճառքի համար նախատեսված փաթեթվածք.
«ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացում»՝ մարդու առողջության համար ծխախոտային արտադրատեսակների օգտագործման և ծխախոտի ծխի քայքայիչ հետևանքների վերաբերյալ տեղեկություն, որը զետեղվում է ծխախոտային արտադրատեսակների սպառողական փաթեթվածքների վրա՝ գունավոր նկարների կամ ֆոտոպատկերների տեսքով՝ ներառելով տեքստը.
«սիգար»՝ ծխելու ծխախոտային արտադրատեսակի՝ պատրաստված սիգարի և այլ հումքից և կազմված հետևյալ երեք շերտերից՝ ամբողջական, ճզմած կամ կտրատած սիգարի և (կամ) այլ հումքից կազմված լցոն, սիգարի և (կամ) այլ հումքից պատրաստված ենթափաթեթ և սիգարի ծխախոտի տերևից կազմված փաթաթվածք։ Սիգարի հաստությունը դրա երկարության մեկ երրորդի կամ ավելի երկայնքով պետք է լինի 11 մմ-ից ոչ պակաս.
«սիգարետ»՝ ծխելու ծխախոտային արտադրատեսակի տեսակ՝ կազմված կտրատած հումքից, գլանափաթեթված սիգարետի թղթով.
«սիգարետ առանց ֆիլտրի»՝ ծխելու ծխախոտային արտադրատեսակի տեսակ՝ կազմված կտրատած հումքից, գլանափաթեթված սիգարետի թղթով (ծխելու հատվածը).
«ցածր բոցավառելիությամբ սիգարետներ»՝ սիգարետներ, որոնց դեպքում ստանդարտ մեթոդով 10 շերտ ֆիլտրման թղթի վրա բոցավառելիության անալիզի անցկացման արդյունքում ամբողջ երկայնքով վառված սիգարետների թիվը չի գերազանցում փորձարկված բոլոր սիգարետների թվի 25 տոկոսը.
«ֆիլտրով սիգարետ»՝ ծխելու ծխախոտային արտադրատեսակի տեսակ՝ կազմված ֆիլտրից և կտրատած հումքից` գլանափաթեթված սիգարետի թղթով (ծխելու հատվածը).
«սիգարիլլա (սիգարիտա)»՝ ծխելու ծխախոտային արտադրատեսակի տեսակ՝ պատրաստված սիգարի և այլ հումքից ու բազմաթիվ շերտեր ունեցող՝ կտրատած կամ ջարդած սիգարի և այլ հումքից կազմված լցոն, սիգարի և (կամ) այլ հումքից պատրաստված ենթափաթեթ և սիգարի ծխախոտի տերևից, վերականգնված ծխախոտից կամ ցելյուլոզայի և ծխախոտի հիմքով պատրաստված հատուկ թղթից կազմված փաթաթվածքից։ Սիգարիլլան (սիգարիտան) կարող է ունենալ ֆիլտր և չունենալ ենթափաթեթ։ Սիգարիլլայի (սիգարիտայի) առավելագույն հաստությունը չպետք է գերազանցի 11 մմ-ը.
«խեժ»` ծխախոտի ծխի ջրազրկված կոնդենսատը (խտարարը)` նիկոտին չպարունակող.
«հումք»՝ ծխախոտ՝ հետբերքահավաքային և (կամ) արդյունաբերական այլ մշակում անցած, ծխախոտային արտադրանքի արտադրության մեջ օգտագործվող.
«ծխախոտ»՝ մորմազգիների ընտանիքի Nicotiana ցեղի Nicotiana Tabacum և Nicotiana Rustica տեսակների բույս, որը մշակվում է հումք ստանալու նպատակով.
«նարգիլեի ծխախոտ»՝ ծխելու ծխախոտային արտադրատեսակի տեսակ՝ նարգիլեի օգտագործմամբ ծխելու համար նախատեսված և կազմված կտրատած կամ ջարդած հումքի խառնուրդից՝ բաղադրիչների ավելացմամբ կամ առանց դրա.
«բարակ կտրատած ծխելու ծխախոտ»՝ ծխելու ծխախոտային արտադրատեսակի տեսակ՝ նախատեսված ձեռքով սիգարետներ կամ ծխագլանակներ պատրաստելու համար և կազմված կտրատած, ջարդած, փաթաթված կամ մամլած ծխախոտից՝ բաղադրիչների ավելացմամբ կամ առանց դրա, որի մեջ արտադրանքի զտաքաշի 25 տոկոսից ոչ պակաս մասը կազմում են 1 մմ կամ պակաս լայնությամբ մանրաթելերը.
«ծխամորճի ծխախոտ»՝ ծխելու ծխախոտային արտադրատեսակի տեսակ՝ նախատեսված ծխամորճի օգտագործմամբ ծխելու համար և կազմված կտրատած, ջարդած, փաթաթված կամ մամլած ծխախոտից՝ բաղադրիչների ավելացմամբ կամ առանց դրա, որի մեջ արտադրանքի զտաքաշի 75 տոկոսից ավելին կազմում են 1 մմ–ից ավելի լայնությամբ մանրաթելերը.
«ծխախոտային արտադրանք»` սպառողական փաթեթվածքում փաթեթավորված ծխախոտային արտադրատեսակ.
«ծխախոտային արտադրատեսակ»՝ ամբողջովին կամ մասամբ ծխախոտի տերևից և (կամ) որպես հումք ծխախոտաբույսի այլ մասերից արտադրված արտադրանք, որը պատրաստված է այնպես, որ օգտագործվի ծխելու համար.
«արտադրողի կողմից լիազորված անձ»՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրա տարածքում գրանցված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ, որն արտադրողի, այդ թվում՝ օտարերկրյա արտադրողի հետ կնքված պայմանագրի հիման վրա այդ արտադրողի անունից գործողություններ է իրականացնում համապատասխանությունը գնահատելիս և ծխախոտային արտադրանքը Մաքսային միության տարածքում շրջանառության մեջ դնելիս, ինչպես նաև պատասխանատվություն է կրում սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին ծխախոտային արտադրանքի անհամապատասխանության համար.
«ֆիլտր»` ծխախոտային արտադրանքի արտադրության գործընթացում ծխելու արտադրատեսակի վերջնամասին միացված հարմարանք` նախատեսված ծխախոտի ծխի որոշ մաս պահելու համար:
III. Ծխախոտային արտադրանքի նույնականացումը
5. Սույն Տեխնիկական կանոնակարգի կիրառման ոլորտին դասելու նպատակով ծխախոտային արտադրանքի նույնականացումն անցկացնում են՝
արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը), ներմուծողը (վաճառողը).
Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետության մարմինը (այսուհետ՝ անդամ պետություն), որը պատասխանատու է սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար.
այլ շահագրգիռ անձինք։
6. Ծխախոտային արտադրանքի նույնականացումն անցկացվում է ըստ դրա անվանման և (կամ) բնութագրող հատկանիշների, որոնք սահմանված են սույն Տեխնիկական կանոնակարգով։
Ծխախոտային արտադրանքը բնութագրող հատկանիշներն են՝ բաղադրիչների կազմը (ծխախոտի տերևի և (կամ) ծխախոտաբույսի այլ մասերի առկայությունը), դրա բնութագրերն ու ծխախոտային արտադրանքի օգտագործման եղանակը։
7. Ծխախոտային արտադրանքի նույնականացումն անցկացվում է՝
ա) ըստ տեսակի անվանման՝ սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկատվության մեջ և (կամ) ուղեկցող փաստաթղթերում (մատակարարման մասին պայմանագրի բնօրինակներ (հաստատված պատճեններ), ապրանքին կից ներկայացվող փաստաթղթեր կամ ծխախոտային արտադրանքի համապատասխանության հայտարարագիր) նշված ծխախոտային արտադրատեսակի անվանումը ծխախոտային արտադրատեսակների՝ սույն Տեխնիկական կանոնակարգին համապատասխան սահմանումների հետ համեմատելու եղանակով.
բ) տեսողական մեթոդով՝ ծխախոտային արտադրանքի արտաքին տեսքն այդպիսի ծխախոտային արտադրանքի՝ սույն Տեխնիկական կանոնակարգին համապատասխան սահմանման մեջ շարադրված հատկանիշների հետ համեմատելու եղանակով։
8. Նույնականացման արդյունք է համարվում նույնականացվող արտադրանքը որպես ծխախոտային արտադրանք դասելը կամ չդասելը։
IV. Անդամ պետությունների շուկայում ծխախոտային արտադրանքի շրջանառության կանոնները
9. Անդամ պետությունների շուկայում ծխախոտային արտադրանքը դրվում է շրջանառության մեջ այն դեպքում, երբ համապատասխանում է սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև Մաքսային միության՝ ծխախոտային արտադրանքի վրա տարածվող մյուս տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։
10. Ծխախոտային արտադրանքը, որը համապատասխանում է սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև Մաքսային միության՝ ծխախոտային արտադրանքի վրա տարածվող մյուս տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, և որն անցել է համապատասխանության գնահատման ընթացակարգ, պետք է ունենա Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշման։
V. Ծխախոտային արտադրանքին ներկայացվող պահանջները
11. Ծխախոտային արտադրանքի արտադրության ժամանակ որպես բաղադրիչներ չի թույլատրվում օգտագործել որոշակի նյութեր՝ համաձայն հավելվածի։
12. Խեժի և նիկոտինի պարունակությունը մեկ սիգարետի (ֆիլտրով կամ առանց ֆիլտրի) ծխի մեջ չի կարող գերազանցել, համապատասխանաբար, 10 մգ/սիգ.–ը և 1,0 մգ/սիգ.–ը։
13. Ածխածնի մենօքսիդի պարունակությունը ֆիլտրով մեկ սիգարետի ծխի մեջ չի կարող գերազանցել 10 մգ/սիգ.–ը:
14. Սիգարետների (ֆիլտրով կամ առանց ֆիլտրի) ծխի մեջ խեժի ու նիկոտինի և ֆիլտրով սիգարետների ծխի մեջ ածխածնի մենօքսիդի պարունակությունը որոշելու մեթոդները, փորձանմուշներ վերցնելու ու խեժի, նիկոտինի և ածխածնի մենօքսիդի պարունակությանն առնչվող տվյալների ճշգրտությունը որոշելու կանոնները սահմանվում են սույն Տեխնիկական կանոնակարգի 32-րդ կետում նշված ստանդարտներում։
15. Ծխախոտային արտադրանքի իրացման ժամանակ ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի ներսում տեղադրված, արտաքին կողմից ամրացված կամ այդպիսի փաթեթվածքին կցված ներդիր թերթիկների օգտագործումը չի թույլատրվում՝ բացառությամբ այնպիսի սպառողական փաթեթվածքի, որի վրա հնարավոր չէ զետեղել սպառողի համար նախատեսված տեղեկատվությունը, ինչպես նաև սիգարների և սիգարիլլաների (սիգարիտաների) հատով իրացման ժամանակ։
VI. Ծխախոտային արտադրատեսակների և դրանցից առաջացող նյութերի բաղադրության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու կանոնները
16. Անդամ պետության տարածքում իրացվող ծխախոտային արտադրանքի արտադրողը, հսկող կազմակերպությունը և (կամ) ներմուծողը պարտավոր են յուրաքանչյուր տարի հաշվետու օրացուցային տարվան հաջորդող առաջին եռամսյակի վերջին օրվանից ոչ ուշ անդամ պետության առողջապահության ոլորտի լիազորված մարմին ներկայացնել հաշվետու օրացուցային տարվա ընթացքում իրացված ծխախոտային արտադրատեսակների բաղադրության և դրանցից առաջացող նյութերի վերաբերյալ տեղեկություններ պարունակող հաշվետվություն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող ձևով։
17. Եթե արտադրողը կամ ներմուծողն անցկացրել է բաղադրիչների թունաբանական հետազոտություններ կամ եթե այդպիսի հետազոտություններն անցկացվել են նրանց պատվերով, ապա այդ անձինք սույն Տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետում նշված հաշվետվության մեջ պարտավոր են նշել այդպիսի թունաբանական հետազոտություններ անցկացնելու փաստը և անդամ պետության առողջապահության ոլորտի լիազորված մարմնի պահանջով, համապատասխան պահանջն ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում, ներկայացնել տեղեկատվություն հետազոտությունների արդյունքների վերաբերյալ, ընդ որում՝ նշելով չափումների անցկացման մեթոդներն ու մեթոդիկաները, ինչպես նաև չափումների միջոցների տիպերը։
VII. Ծխախոտային արտադրատեսակների սպառողների համար նախատեսված տեղեկատվության բովանդակությանը ներկայացվող պահանջները
18. Ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա զետեղվում են հատուկ (ակցիզային, հսկիչ-հաշվառման կամ այլ) դրոշմանիշներ, որոնք բացառում են դրանց կեղծման և կրկնակի օգտագործման հնարավորությունը (այսուհետ՝ դրոշմանիշներ)։
19. Ծխախոտային արտադրատեսակների սպառողների համար նախատեսված տեղեկատվությունը զետեղվում է սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա և պետք է պարունակի՝
ա) ծխախոտային տեսակի անվանումը.
բ) ծխախոտային արտադրանքի անվանումը.
գ) անդամ պետության տարածքում գրանցված այն իրավաբանական անձի անվանումը, որն արտադրողի կողմից լիազորվել է սպառողների կողմից ներկայացվող պահանջներն ընդունելու համար, դրա գտնվելու վայրը (երկիրն ու հասցեն, այդ թվում՝ փաստացի) (այդպիսի անձի բացակայության դեպքում նշվում է, որ սպառողների կողմից ներկայացվող պահանջներն ընդունվում են տվյալ ծխախոտային արտադրանքի՝ անդամ պետության տարածքում գրանցված արտադրողի կողմից)։ Նշված տեղեկատվությունը կարող է տեղադրվել սպառողական փաթեթվածքի արտաքին կամ ներքին կողմում՝ կարդալու համար հասանելի մասում.
դ) արտադրողի, արտադրողի կողմից լիազորված անձի կամ ներմուծողի անվանումը, դրա գտնվելու վայրը (երկիրն ու հասցեն, այդ թվում՝ փաստացի) և (կամ) հսկող կազմակերպության անվանումը (առկայության դեպքում), դրա գտնվելու վայրը (երկիրն ու հասցեն, այդ թվում՝ փաստացի)։ Տեղեկատվության փոփոխման դեպքում արտադրողը, արտադրողի կողմից լիազորված անձը կամ ներմուծողը այդպիսի փոփոխությունների կատարման ամսաթվից 180 օրացուցային օրվա ընթացքում պետք է կատարի համապատասխան փոփոխություններ ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքին զետեղվող տեղեկատվության մեջ։ Ընդ որում՝ արտադրողը, արտադրողի կողմից լիազորված անձը կամ ներմուծողը նշված ժամանակահատվածի ընթացքում իրավունք ունի շրջանառության մեջ դնել ծխախոտային արտադրանք, որի վրա զետեղված է նախկին տեղեկատվությունը.
ե) տեղեկություններ ֆիլտրի առկայության վերաբերյալ (ֆիլտրով ծխելու ծխախոտային արտադրատեսակների դեպքում).
զ) տեղեկություններ հատերի թվի (հատով ծխախոտային արտադրատեսակների դեպքում) կամ զտաքաշի (գ) (քաշով ծխախոտային արտադրատեսակների դեպքում) վերաբերյալ.
է) ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացում.
ը) Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը.
թ) տեղեկություններ ծխախոտային արտադրանքի առավելագույն մանրածախ գնի, արտադրման ամսի ու տարեթվի վերաբերյալ՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով։ Նշված տեղեկությունների վրա չի թույլատրվում զետեղել սպառողական փաթեթվածքի որևէ տարր (բացառությամբ փաթեթավորման թափանցիկ թաղանթի) կամ սոսնձել դրոշմանիշներ.
ժ) տեղեկատվություն սիստեմային (ներբույսային) թույների, կանցերոգեն և մուտագեն նյութերի վերաբերյալ։
20. Սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկատվությունը պետք է լինի հավաստի և չպետք է սպառողներին գցի մոլորության մեջ։
21. Սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկատվությունը չպետք է պարունակի որևէ տերմին, նկարագրություն, նշան, խորհրդանիշ կամ այլ նշում, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստեղծում են թյուր տպավորություն այն մասին, որ տվյալ ծխախոտային արտադրատեսակը պակաս վնասակար է, քան մյուս ծխախոտային արտադրատեսակները, այդ թվում՝ այնպիսի բառեր ու բառակապակցություններ, ինչպիսիք «խեժի ցածր պարունակությամբ», «թեթև», «շատ թեթև», «փափուկ», «էքստրա» «ուլտրա», բառերը, նշաններն ու խորհրդանիշներն են, որոնց շնորհիվ ծխախոտային արտադրատեսակն ասոցացվում է սննդամթերքի (սննդային հավելման) հետ կամ որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստեղծում են թյուր տպավորություն այն մասին, որ ծխախոտային արտադրատեսակն ունի սննդամթերքի (սննդային հավելման) համ, այդպիսի բառերի նույնարմատ բառերը, այդպիսի բառերի օտարալեզու անալոգները, ինչպես նաև այնպիսի բառերի անալոգներ, որոնք օտար լեզուներից տառադարձվում են անդամ պետությունների պետական լեզուներով։
Սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկատվությունը չպետք է պարունակի սննդամթերքի, դեղամիջոցների, դեղաբույսերի պատկերներ, ինչպես նաև բառեր կամ բառակապակցություններ, որոնց շնորհիվ ծխախոտային արտադրատեսակն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ասոցացվում է սննդամթերքի, դեղամիջոցի կամ դեղաբույսի հետ։
Սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկատվության բովանդակության մեջ թույլատրվում է օգտագործել այնպիսի բառեր կամ բառակապակցություններ, որոնք վկայում են ծխախոտային արտադրատեսակի մեջ մենթոլի պարունակության, սիգարների, սիգարիլլաների (սիգարիտաների), նարգիլեի ծխախոտի, բարակ կտրատած ծխելու ծխախոտի և ծխամորճի բուրմունքի մասին։
22. Չի թույլատրվում սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղել ծխախոտային արտադրատեսակների ծխի մեջ խեժի, նիկոտինի ու ածխածնի մենօքսիդի պարունակության վերաբերյալ քանակական ցուցանիշներ, ինչպես նաև տեղեկատվություն, որը պարունակում է պնդումներ այն մասին, որ՝
ա) տվյալ ծխախոտային արտադրատեսակի (ծխախոտային արտադրատեսակի տեսակի) օգտագործումը նվազեցնում է ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հետ կապված հիվանդությունների առաջացման վտանգը.
բ) տվյալ ծխախոտային արտադրատեսակը (ծխախոտային արտադրատեսակի տեսակը) պակաս վտանգավոր է առողջության համար, քան մյուս ծխախոտային արտադրատեսակները (ծխախոտային արտադրատեսակների մյուս տեսակները).
գ) տվյալ ծխախոտային արտադրատեսակի (ծխախոտային արտադրատեսակի տեսակի) օգտագործման հետ կապված հիվանդությունների առաջացման վտանգը նվազել է ծխախոտային արտադրատեսակի օգտագործման ժամանակ առաջացող նյութի առկայության (բացակայության, ցածր պարունակության) շնորհիվ։
23. Սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկատվությունը պետք է զետեղվի հստակ, հասկանալի, դյուրընթեռնելի, չմաքրվող, կլիմայական գործոնների ազդեցության նկատմամբ կայուն տառերով կամ պայմանանշաններով։
Սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա տեղեկատվություն զետեղելու միջոցներն ու եղանակները պետք է լինեն այնպիսին, որ ապահովվի այդ տեղեկատվության պահպանվածությունը ծխախոտային արտադրանքի տեղափոխման, պահպանման և իրացման ժամանակ։
24. Սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկատվությունը, բացառությամբ ծխախոտային արտադրանքի անվանման, պետք է տեղադրված լինի այնպես, որ սպառողական փաթեթվածքը բացելիս մակագրությունների ամբողջականությունը չխախտվի։
25. Սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկատվությունը չպետք է տպագրվի փաթեթավորման թափանցիկ թաղանթի կամ արտաքին փաթեթավորման որևէ այլ նյութի վրա, ծածկված լինի տպագրված այլ տեղեկատվությամբ և կարող է մասամբ ծածկվել դրոշմանիշներով՝ բացառությամբ սպառողական փաթեթվածքի դիմային կողմի։
26. Սույն Տեխնիկական կանոնակարգի 19-րդ կետով նախատեսված՝ ծխախոտային արտադրանքի վերաբերյալ տեղեկատվությունը զետեղվում է ռուսերենով և անդամ պետության պետական լեզվով (լեզուներով), եթե անդամ պետության օրենսդրությամբ, որտեղ իրականացվում է այդ ծխախոտային արտադրանքի իրացումը, սահմանված են համապատասխան պահանջներ, իսկ արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի), ներմուծողի կամ հսկող կազմակերպության անվանման, ինչպես նաև ծխախոտային արտադրանքի անվանման վերաբերյալ տեղեկատվությունը կարող է կրկնվել նաև այլ լեզուներով։ Գրանցված ապրանքային նշանում կամ արդյունաբերական նմուշում ներառվող տեքստը զետեղվում է գրանցման լեզվով։
27. Ծխախոտային արտադրանքի յուրաքանչյուր սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացում է զետեղվում։
Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզները և ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա դրանք զետեղելու պարամետրերը մշակվում են անդամ պետությունների առողջապահության ոլորտի լիազորված մարմինների կողմից և հաստատվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից։
28. Արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը) կամ ներմուծողը (վաճառողը) պետք է ապահովի, որ ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզները ծխախոտային արտադրատեսակների սպառողական փաթեթվածքի վրա զետեղվեն էսքիզներին համապատասխան՝ դրանց հաստատման օրվանից 12 ամիսը չգերազանցող ժամկետում։
29. Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումը պետք է տեղադրվի ծխախոտային արտադրատեսակի սպառողական փաթեթվածքի դիմային ու հակառակ հիմնական կողմերի վերին հատվածներում։ Ծխախոտային արտադրատեսակի սպառողական փաթեթվածքի հակառակ հիմնական կողմի վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումը, դրոշմանիշով ծածկվելու կամ սպառողական փաթեթվածքը սովորական ձևով բացելիս վնասվելու դեպքում, տեղադրվում է ստորին հատվածում։
Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումը պետք է զբաղեցնի այդ կողմերի մակերեսի առնվազն 50 տոկոսը։
Ծխախոտային արտադրատեսակի սպառողական փաթեթվածքի դիմային հիմնական կողմի վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացման տեքստը զետեղվում է այն անդամ պետության պետական լեզվով (լեզուներով), որի տարածքում իրացվում է ծխախոտային արտադրատեսակը, այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան պահանջների առկայության դեպքում, իսկ հակառակ հիմնական կողմի վրա՝ ռուսերենով։
Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզները զետեղվում են ծխախոտային արտադրանքի՝ հավասար քանակությամբ սպառողական փաթեթվածքների վրա։
30. Սիստեմային (ներբույսային) թույների, կանցերոգեն և մուտագեն նյութերի պարունակության վերաբերյալ տեղեկատվությունը զետեղվում է ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի կողմնային մակերևույթի վրա՝ սպառողական փաթեթվածքի հիմնական գույնին հակադիր գույնով, Helvetica տառատեսակով, հետևյալ մակագրությամբ՝ «Պարունակում է սիստեմային (ներբույսային) թույներ, կանցերոգեն և մուտագեն նյութեր», որը պետք է զբաղեցնի ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի կողմնային մակերևույթի մակերեսի ոչ պակաս, քան 17 տոկոսը։
VIII. Տեխնիկական կանոնակարգի պահանջներին ծխախոտային արտադրանքի համապատասխանության ապահովումը
31. Ծխախոտային արտադրանքի համապատասխանությունը սույն Տեխնիկական կանոնակարգին ապահովվում է դրա պահանջների անմիջական կատարմամբ։
32. Ծխախոտային արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդները սահմանվում են ստանդարտների ցանկում ներառված ստանդարտներով, որոնցում ներառված են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ նմուշառման կանոնները, որոնք անհրաժեշտ են սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման ու կատարման և արտադրանքի համապատասխանության գնահատումն իրականացնելու համար:
IX. Ծխախոտային արտադրանքի համապատասխանության գնահատումը
33. Ծխախոտային արտադրանքի համապատասխանության գնահատումն անցկացվում է պետական հսկողության (վերահսկողության) ձևով և համապատասխանության հավաստման ձևով։
34. Մինչև անդամ պետությունների շուկայում շրջանառության մեջ դրվելը՝ ծխախոտային արտադրանքը ենթակա է համապատասխանության հավաստման համապատասխանության հայտարարագրման ձևով՝ ըստ հետևյալ սխեմաներից որևէ մեկի՝
ա) սիգարետների դեպքում՝ սխեմաներ 3հ, 4հ և 6հ.
բ) ծխախոտային արտադրանքի այլ տեսակների դեպքում՝ 1հ և 2հ։
35. Ծխախոտային արտադրանքի համապատասխանության հայտարարագրման դեպքում հայտատուն կարող է լինել անդամ պետության տարածքում դրա օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձը, որն արտադրող (արտադրողի կողմից լիազորված անձ) կամ ներմուծող (վաճառող) է։
36. Սերիական թողարկման սիգարետների համապատասխանության հայտարարագրումն իրականացվում է ըստ 3հ և 6հ սխեմաների, սերիական թողարկման ծխախոտային արտադրանքի մյուս տեսակներինը՝ ըստ 1հ սխեմայի, սիգարետների խմբաքանակինը՝ ըստ 4հ սխեմայի, ծխախոտային արտադրանքի այլ տեսակների խմբաքանակինը՝ ըստ 2հ սխեմայի։
37. Ծխախոտային արտադրանքի հայտարարագրման դեպքում հայտատուն կարող է լինել՝
ա) 1հ, 3հ և 6հ սխեմաների դեպքում՝ արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը).
բ) 2հ և 4հ սխեմաների դեպքում՝ արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը) կամ ներմուծողը (վաճառողը)։
38. Ծխախոտային արտադրանքի համապատասխանության հայտարարագրման սխեմայի ընտրությունն իրականացվում է հայտատուի կողմից:
39. Ծխախոտային արտադրանքի համապատասխանության հայտարարագրումն ըստ 1հ և 2հ սխեմաների իրականացվում է հայտատուի կողմից՝ սեփական ապացույցների հիման վրա։ Ծխախոտային արտադրանքի նմուշների փորձարկումները հայտատուի ընտրությամբ անցկացվում են հայտատուի սեփական փորձարկման լաբորատորիայում կամ Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների ու փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ընդգրկված հավաստագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում) կամ Մաքսային միության այլ փորձարկման լաբորատորիայում։
Ծխախոտային արտադրանքի համապատասխանության հայտարարագրումն ըստ 3հ, 4հ և 6հ սխեմաների իրականացվում է հայտատուի կողմից՝ սեփական ապացույցների և Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների ու փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ընդգրկված հավաստագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) մասնակցությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա։
40. Ծխախոտային արտադրանքի համապատասխանության հայտարարագրման ժամանակ հայտատուն՝
ա) կազմում և վերլուծում է սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին ծխախոտային արտադրանքի համապատասխանությունը հավաստող փաստաթղթերը, այդ թվում՝
սպառողական փաթեթվածքի նմուշը (առկայության դեպքում).
ներդիր թերթիկը (առկայության դեպքում).
ծխախոտային արտադրանքի նմուշների՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության փորձարկումների արձանագրությունը (արձանագրությունները) (սիգարետների դեպքում).
մատակարարման մասին պայմանագիրը և ապրանքաուղեկից փաստաթղթերը (սխեմաներ 2հ, 4հ).
որակի կառավարման համակարգի սերտիֆիկատը (սերտիֆիկատի պատճենը) (սխեմա 6հ).
հայտատուի ընտրությամբ այլ փաստաթղթեր, որոնք հիմք են ծառայել հաստատելու ծխախոտային արտադրանքի համապատասխանությունը սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև Մաքսային միության՝ ծխախոտային արտադրանքի վրա տարածվող մյուս տեխնիկական կանոնակարգերի պահանջներին (առկայության դեպքում).
բ) անցկացնում է ծխախոտային արտադրանքի նույնականացումը՝ սույն Տեխնիկական կանոնակարգի III բաժնին համապատասխան.
գ) ապահովում է արտադրական հսկողության իրականացումը և ձեռնարկում անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի ծխախոտային արտադրանքի արտադրության գործընթացում ապահովվի դրա համապատասխանությունը սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին (սխեմաներ 1հ, 3հ և 6հ).
դ) ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի որակի կառավարման համակարգի գործունեությունը լինի կայուն (սխեմա 6հ).
ե) ընդունում է համապատասխանության հայտարարագիրը, որը ձևակերպվում է Եվրասիական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի N 293 որոշմամբ հաստատված միասնական ձևով ու կանոններով.
զ) զետեղում է Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը.
է) համապատասխանության հաստատման ընթացակարգն ավարտվելուց հետո կազմում է փաստաթղթերի փաթեթ, որը ներառում է սույն կետի «ա» ենթակետով նախատեսված փաստաթղթերը և համապատասխանության հայտարարագիրը։
41. Արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը) իրավունք ունի ընդունելու համապատասխանության հայտարարագիր՝ ծխախոտային արտադրանքի յուրաքանչյուր անվանման համար կամ մեկ համապատասխանության հայտարարագիր՝ թողարկվող ծխախոտային արտադրանքի մեկ տեսակի ներկայացված տեսականու համար։
Ներմուծողը (վաճառողը) իրավունք ունի ընդունելու համապատասխանության հայտարարագիր՝ ծխախոտային արտադրանքի յուրաքանչյուր անվանման համար կամ մեկ համապատասխանության հայտարարագիր՝ թողարկվող ծխախոտային արտադրանքի մեկ տեսակի ներկայացված տեսականու համար՝ մատակարարման մասին մեկ պայմանագրի շրջանակներում։
42. Համապատասխանության հայտարարագիրը ենթակա է գրանցման Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի ապրիլի 9-ի N 76 որոշմամբ նախատեսված կարգով։
Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը ծխախոտային արտադրանքն ըստ 1հ և 3հ սխեմաների հայտարարագրելու դեպքում կազմում է 3 տարուց ոչ ավելի, իսկ ըստ 6հ սխեմայի՝ 5 տարուց ոչ ավելի։ Ծխախոտային արտադրանքի խմբաքանակի դեպքում համապատասխանության հայտարարագրի ժամկետ չի սահմանվում։
X. Սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողությունը (վերահսկողությունը)
43. Ծխախոտային արտադրանքի մասով սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
XI. Ծխախոտային արտադրանքի մակնշումը Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով
44. Այն ծխախոտային արտադրանքը, որն անցել է սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև Մաքսային միության՝ ծխախոտային արտադրանքի վրա տարածվող այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատում, պետք է մակնշվի Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով:
45. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումը կատարվում է ծխախոտային արտադրանքը շրջանառության մեջ դնելուց առաջ։
46. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը զետեղվում է ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա ցանկացած եղանակով, որով ապահովվում է դրա հստակ ու պարզ պատկերումը։
47. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում շրջանառության միասնական նշանով արտադրանքի մակնշումը վկայում է սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև Մաքսային միության՝ ծխախոտային արտադրանքի վրա տարածվող մյուս տեխնիկական կանոնակարգերի պահանջներին ծխախոտային արտադրանքի համապատասխանության մասին։
XII. Պաշտպանության մասով վերապահումը
48. Անդամ պետությունների լիազորված մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին և Մաքսային միության՝ ծխախոտային արտադրանքի վրա տարածվող տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ծխախոտային արտադրանքը շրջանառության մեջ դնելը սահմանափակելու և արգելելու, ինչպես նաև այն շրջանառությունից հանելու համար։
Անդամ պետության լիազորված մարմինն այդ դեպքում պարտավոր է ծանուցել մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններին համապատասխան որոշում ընդունելու մասին՝ նշելով այն ընդունելու պատճառները և ներկայացնելով համապատասխան միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը պարզաբանող ապացույցներ։
ՀԱՎԵԼՎԱԾ «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 035/2014) |
Ց Ա Ն Կ
նյութերի, որոնք չի թույլատրվում օգտագործել որպես բաղադրիչներ ծխախոտային արտադրանքի արտադրության ժամանակ
1. Նյութեր՝
ագարինաթթու (Acidumagaricinicum).
կեչու ձյութայուղ (Oleum Betulaeempyreumaticum).
դառը նուշի յուղ (Oleum Amygdalarumamarum)՝ ազատ կամ կապված սինիլաթթվի պարունակությամբ.
սասաֆրասի յուղ (Oleum Sassafratis).
գիհու ձյութայուղ (Oleum Juniperi Empyreumaticum).
կամֆորայի յուղ (Oleum Camphoratum).
կամֆորա.
կումարին.
կանճրակ.
կենսածառ` թույա:
2. Այն նյութերը, որոնց շրջանառությունն արգելված է՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան։
3. Բուրավետիչ և համային նյութեր` պատրաստված դառը և քաղցր համով մորմի փայտե ցողունից (Stipites Dulcamarae), կամֆորայի ծառի փայտից (Lignum Camphorae), բազմոտիկ սովորական կոճղարմատից (Rhizoma Poiypodii).
ճահճային դաղձի տերևներից (Herba Pulegii), կվասսիայի փայտից (Lignum Quassiae), օճառածառի կեղևից (Cortex Quillaja), տարկավանի խոտերից (Herba Tanaceti), սատապի խոտեր (Herba Rutae).
սասաֆրասի ցողուններից, տերևներից, կեղևից (Stipes, Folium, Cortex Sassafratis). դեղատու իշառվույտից (Millilotus offi cinalis).
տոնկա հատիկներից (Semen Toncae).
հոտավետ լիատրիսից (Liatris odoratissima).
գետնաստղից (Asperulaodorata):
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
01.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1089-Ն որոշման |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2016 թվականի |
N 9 |
քաղ. Մոսկվա |
ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ՆԵՐԱՌՈՒՄ ԵՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԱՅՆ ԿԱՆՈՆՆԵՐՆ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ «ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 035/2014) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման» արձանագրության 4-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 9 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի N 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել ստանդարտների ցանկը, որոնք ներառում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների այն կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ նմուշների ընտրության այն կանոնները, որոնք անհրաժեշտ են «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 035/2014) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունվարի 26-ի N 9 որոշմամբ |
Ց Ա Ն Կ
Այն ստանդարտների, որոնք ներառում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների այն կանոնները և մեթոդները, այդ թվում՝ նմուշների ընտրության այն կանոնները, որոնք անհրաժեշտ են «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 035/2014) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար
Համարը՝ ը/կ |
Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տարրերը |
Ստանդարտի նշագիրը |
Ստանդարտի անվանումը |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Բաժին II |
ԳՕՍՏ ISO12863-2013 |
Սիգարետներ. Բոցավառվելու ունակությունը գնահատելու փորձարկման ստանդարտ մեթոդ |
|
2. |
ՉԿՄ 01-2009 |
Ծխամորճի և մանր կտրատած ծխելու ծխախոտի մանրաթելերի լայնության չափումների կատարման մեթոդիկա |
||
3. |
ՉԿՄ 02-2009 |
Սիգարների և սիգարիլլաների հաստության չափումների կատարման մեթոդիկա |
||
4. |
Բաժին VIII |
ԳՕՍՏ 31632-2012 (ISO 8243:2006) |
Սիգարետներ. Փորձանմուշների ընտրությունը |
|
5. |
ԳՕՍՏ ԻՍՕ 3402-2003 |
Ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ. Լավորակման և փորձարկումների անցկացման համար միջավայրներ |
||
6. |
ԳՕՍՏ ԻՍՕ 3308-2003 |
Մեքենա՝ սովորական լաբորատոր՝ սիգարետ ծխելու համար (ծխելու մեքենա). Սահմանումներ և ստանդարտ պայմաններ |
Կիրառվում է ՄԻՆՉԵՎ 2017 թվականի հունվարի 1-ը | |
7. |
ԳՕՍՏ ԻՍՕ 3308-2015 |
Մեքենա՝ սովորական լաբորատոր՝ սիգարետ ծխելու համար (ծխելու մեքենա). Սահմանումներ և ստանդարտ պայմաններ |
կիրառվում է 2017 թվականի հունվարի 1-ից | |
8. |
ԳՕՍՏ 30571-2003 (ԻՍՕ 4387:2000) |
Սիգարետներ. Սիգարետների ծխում խոնավ և նիկոտին չպարունակող չոր խտուցքի (խեժի) պարունակության որոշումը՝ լաբորատոր ծխելու մեքենայի օգնությամբ |
||
9. |
ԳՕՍՏ 30622.1-2003 (ԻՍՕ 10362-1:1999) |
Սիգարետներ. Ծխի խտուցքում ջրի պարունակության որոշումը. Գազային քրոմատագրման մեթոդ |
||
10. |
ԳՕՍՏ 30570-2003 (ԻՍՕ 10315:2000) |
Սիգարետներ. Ծխի խտուցքում նիկոտինի պարունակության որոշումը. Գազային քրոմատագրման մեթոդ |
կիրառվում է մինչև 2017 թվականի հունվարի 1-ը | |
11. |
ԳՕՍՏ 30570-2015 (ISO 10315:2013) |
Սիգարետներ. Ծխի խտուցքում նիկոտինի պարունակության որոշումը. Գազային քրոմատագրման մեթոդ |
կիրառվում է 2017 թվականի հունվարի 1-ից | |
12. |
ԳՕՍՏ 31630-2012 (ISO 8454:2007) |
Սիգարետներ. Սիգարետի ծխի գազային ֆազում ածխածնի մոնոօքսիդի պարունակության որոշումը՝ ոչ դիսպերսային (NDIR) ինֆրակարմիր անալիզատորի օգնությամբ |
||
13. |
ԳՕՍՏ 31629-2012 (ISO 16055:2003) |
Ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ. Ստուգիչ նմուշ. Պահանջ և կիրառում |
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
01.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1089-Ն որոշման |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունիսի 2016 թվականի |
N 66 |
քաղ. Մոսկվա |
ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 035/2014) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի N 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի առնչությամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակներով, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի N 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել այն արտադրանքի կից ներկայացվող ցանկը, որի առնչությամբ մաքսային հայտարարագրի ներկայացումն ուղեկցվում է «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 035/2014) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի ներկայացմամբ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունիսի 7-ի N 66 որոշմամբ |
Ց Ա Ն Կ
Արտադրանքի, որի առնչությամբ մաքսային հայտարարագրի ներկայացումն ուղեկցվում է «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 035/2014) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի ներկայացմամբ
Արտադրանքի անվանումը (ծխախոտային արտադրատեսակները) |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթ |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
1. Սիգարներ, սիգարիլլաներ (սիգարետաներ), սիգարետներ, կրետեկ, ծխագլանակներ, բիդի |
2402 10 000 0 2402 20 100 0 2402 20 900 0 |
համապատասխանության մասին հայտարարագիր |
|
2. Ծխախոտ՝ ծխելու մանր կտրատած, ծխախոտ՝ նարգիլեի համար, ծխախոտ՝ ծխամորճի |
2403 11 000 0 2403 19 100 0 2403 19 900 0 |
համապատասխանության մասին հայտարարագիր |
վերջնական սպառողին իրացվող արտադրանքի վաճառքի կամ առաջնային փաթեթավորման համար նախատեսված փաթեթվածքում |
Ծանոթագրություններ.1. Սույն ցանկը կիրառելու նպատակներից ելնելով՝ անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի անվանումը, այնպես էլ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։
2. Ծխախոտային արտադրանք, որի վրա չի տարածվում «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 035/2014) գործողությունը՝
ծխախոտային արտադրանքի նմուշներ, որոնք ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության տարածք լաբորատորիաների, ծխախոտային արտադրատեսակներ պատրաստողների և (կամ) ներմուծողների (վաճառողների) կողմից և նախատեսված են որակի և անվտանգության հսկողության, միջազգային ստանդարտներին համապատասխան չափումների, միջլաբորատոր համեմատական փորձարկումների անցկացման, Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան նորմավորվող պարամետրերի չափումների, սարքավորումների տրամաչափարկման, համեմատական թեստերի, դեգուստացիաների անցկացման, դիզայնի ուսումնասիրման համար.
ծխախոտային արտադրանքի նմուշներ, որոնք միջազգային ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպիչների և (կամ) մասնակիցների կողմից ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության տարածք որպես նմուշներ և ցուցանմուշներ, չծխելու ծխախոտային արտադրատեսակներ։
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
01.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1089-Ն որոշման |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2016 թվականի |
N 18 |
քաղ. Մոսկվա |
ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐԻ ԷՍՔԻԶՆԵՐԸ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՓԱԹԵԹՎԱԾՔԻ ՎՐԱ ԴՐԱՆՔ ԶԵՏԵՂԵԼՈՒ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի N 107 որոշմամբ ընդունված՝ Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» տեխնիկական կանոնակարգի 27-րդ կետի իրականացման նպատակով, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 24-րդ կետի 15-րդ ենթակետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 1-ին հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 1-ին հավելվածի 30-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին կից ներկայացվող նախազգուշացումների էսքիզները և ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա դրանք զետեղելու պարամետրերը:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում ապահովել ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզների գրաֆիկական ֆայլերի տեղադրումը՝ առնվազն 300 dpi տարալուծումով, «երկշերտ» ձևաչափով տեքստային գրառմամբ և ռաստրային պատկերով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի N 18 որոշմամբ |
Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզները և ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա դրանք զետեղելու պարամետրերը
I. Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզները
1. Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզները ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի դիմերեսին զետեղելու համար
Հայաստանի Հանրապետության տարածքում ծխախոտային արտադրանքն իրացնելիս
Բելառուսի Հանրապետության տարածքում ծխախոտային արտադրանքն իրացնելիս
Ղազախստանի Հանրապետության տարածքում ծխախոտային արտադրանքն իրացնելիս
Ղրղզստանի Հանրապետության տարածքում ծխախոտային արտադրանքն իրացնելիս
2. Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության տարածքներում ծխախոտային արտադրանքն իրացնելիս` ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզները ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի դարձերեսին զետեղելու համար
3. Ղրղզստանի Հանրապետության տարածքում ծխախոտային արտադրանքն իրացնելիս` ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզները ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի դարձերեսին զետեղելու համար
4. Ռուսաստանի Դաշնության տարածքում ծխախոտային արտադրանքն իրացնելիս` ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզները ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի դիմերեսին և դարձերեսին զետեղելու համար
II.Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզները ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա զետեղելու պարամետրերը
1. Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզների տարալուծումը (այսուհետ՝ նախազգուշացումներ) կազմում է առնվազն 300 dpi:
2. Այն դեպքում, երբ ծխախոտային արտադրատեսակի սպառողական փաթեթվածքի (այսուհետ՝ սպառողական փաթեթվածք) հիմնական կողմերի դիմերեսի կամ դարձերեսի` լայնության նկատմամբ բարձրության հարաբերակցությունը 1,28-ից պակաս է, ապա՝
նախազգուշացման չափերն այնպես են փոփոխվում, որ նախազգուշացման մակերեսը կազմի սպառողական փաթեթվածքի յուրաքանչյուր հիմնական կողմի առնվազն 50 տոկոսը.
նախազգուշացումը զետեղվում է սպառողական փաթեթվածքի հիմնական կողմերի դիմերեսի և դարձերեսի ձախ վերին անկյունում: Նախազգուշացումը զետեղվում է սպառողական փաթեթվածքի հիմնական կողմի դարձերեսի ձախ ստորին անկյունում, եթե այն ծածկվում է դրոշմանիշով կամ վնասվում է` սպառողական փաթեթվածքը սովորական ձևով բացելիս:
Ընդ որում՝ թույլատրվում է զետեղվող նախազգուշացման համաչափության ոչ ավելի, քան 20 տոկոսով փոփոխություն` հաստատված նախազգուշացումների էսքիզների համաչափության նկատմամբ:
3. Այն դեպքում, երբ ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի հիմնական կողմերի դիմերեսի կամ դարձերեսի` լայնության նկատմամբ բարձրության հարաբերակցությունը 1,28-ից ավելին է և 1,92-ից պակաս է, ապա նախազգուշացման չափերն այնպես են փոփոխվում, որ նախազգուշացման մակերեսը կազմի սպառողական փաթեթվածքի յուրաքանչյուր հիմնական կողմի մակերեսի առնվազն 50 տոկոսը: Ընդ որում՝ թույլատրվում է զետեղվող նախազգուշացման համաչափության ոչ ավելի, քան 20 տոկոսով փոփոխություն՝ հաստատված նախազգուշացումների էսքիզների համաչափության նկատմամբ:
4. Այն դեպքում, երբ սպառողական փաթեթվածքի հիմնական կողմերի դիմերեսի կամ դարձերեսի` լայնության նկատմամբ բարձրության հարաբերակցությունը 1,92-ից ավելին է, ապա՝
նախազգուշացումը զետեղվում է սպառողական փաթեթվածքի հիմնական կողմերի դիմերեսի և դարձերեսի վերին հատվածում: Նախազգուշացումը տեղադրվում է սպառողական փաթեթվածքի հիմնական կողմի դարձերեսի ստորին հատվածում, եթե այն ծածկվում է դրոշմանիշով կամ վնասվում է` սպառողական փաթեթվածքը սովորական ձևով բացելիս.
նախազգուշացման չափերը փոփոխվում են այնպես, որ դրա լայնությունը համապատասխանի սպառողական փաթեթվածքի լայնությանը.
նախազգուշացմամբ չզբաղեցված, սակայն նախազգուշացման համար հատկացված մակերեսը տեղադրվում է նախազգուշացումից ներքև և ամբողջությամբ ծածկվում է Pantone 448С գույնին համապատասխան գույնով` սպառողական փաթեթվածքի հիմնական կողմի լայնությամբ: Նախազգուշացմամբ զբաղեցված մակերեսը և Pantone 448С գույնին համապատասխան գույնով ծածկված մակերեսն իրար հետ միասին պետք է կազմեն սպառողական փաթեթվածքի յուրաքանչյուր հիմնական կողմի մակերեսի առնվազն 50 տոկոսը.
նախազգուշացման տեքստը (տեքստի մի մասը) տեղափոխվում է (առանց բառերն առանձնացնելու) Pantone 448С գույնին համապատասխան գույնով ծածկված մակերեսի վրա: Նախազգուշացման այդպիսի տեքստը (տեքստի մի մասը) հավասարաչափ բաշխվում է ամբողջ մակերեսով, որտեղ այն տեղադրվում է, զետեղվում է սպիտակ գույնի մեծատառերով, թավ, հստակ, դյուրընթեռնելի տառատեսակով, որի չափը պետք է մեծացվի այնքան, որ ամենաերկար տողը հասնի զետեղման հատվածի եզրին, եթե դա հնարավոր է: Միջտողային տարածությունը չպետք է գերազանցի տառատեսակի բարձրությունը:
Ընդ որում՝ թույլատրվում է զետեղվող գունավոր նկարի կամ լուսապատկերի (տեքստը ընդգրկող կամ չընդգրկող) համաչափության 20 տոկոսից ոչ ավելի փոփոխություն՝ հաստատված նախազգուշացումների էսքիզների համաչափության նկատմամբ:
5. Այն դեպքում, երբ սպառողական փաթեթվածքը սովորական ձևով բացելիս խախտվում է նախազգուշացման տեքստի ամբողջականությունը, ապա տեքստը (պատռվող բառը) կարող է տեղափոխվել պատռման գծի ստորին հատված՝ հորիզոնական նախազգուշացման կենտրոնի ուղղության հետ հավասարեցմամբ: Սպառողական փաթեթվածքի դարձերեսի հիմնական կողմում զետեղված նախազգուշացումը կարող է մասնակիորեն փակվել դրոշմանիշով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
01.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1089-Ն որոշման |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2015 թվականի |
N 53 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» (ՄՄ ՏԿ 035/2014) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 1 հավելված) 3-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգի N 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան՝ հաշվի առնելով «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման և վերացման կարգի մասին» հիմնադրույթի 6-րդ կետը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել, որ՝
ա) Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կազմող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտերով կամ Միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 035/2014) տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի առնչությամբ (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություն, արտադրանք, տեխնիկական կանոնակարգ) նախքան տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը, վավերական են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն ոչ ուշ, քան 2017 թվականի նոյեմբերի 15-ը:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման փաստաթղթերը վավեր են Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ դրվող արտադրանքի համար մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, բայց ոչ ուշ, քան 2024 թվականի հունվարի 1-ը:
(Պարբերությունը լրացուցիչ ներառվել է 2017 թվականի նոյեմբերի 20-ից ԵՏՀ կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 7-ի N 144 որոշմամբ, տարածվում է 2017 թվականի նոյեմբերի 15-ից ծագող իրավահարաբերությունների վրա, 2018 թվականի հուլիսի 30-ից գործողության մեջ դրված խմբագրությունում, ԵՏՀ Կոլեգիայի 2018 թվականի հուլիսի 17-ի N 115 որոշմամբ, տարածվում է 2018 թվականի հուլիսի 15-ից ծագող իրավահարաբերությունների վրա).
բ) մինչև 2017 թվականի նոյեմբերի 15-ը թույլատրվում է Միության տարածքում արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ բացթողումը Միության իրավունքի մաս կազմող ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան՝ նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի առկայության դեպքում, որոնք տրամադրվել կամ ընդունվել են նախքան տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը:
Արտադրանքը մակնշվում է համապատասխանության ազգային նշանով (Միության շուկայում շրջանառության նշանով)՝ անդամ պետության օրենսդրության համաձայն: Արտադրանքի շրջանառության միասնական նշանով այդպիսի արտադրանքի մակնշումը Միության շուկայում չի թույլատրվում.
Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է արտադրանքի արտադրությունը և շրջանառության մեջ դնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան՝ նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման փաստաթղթերի առկայության դեպքում:
(Պարբերությունը լրացուցիչ ներառվել է 2017 թվականի նոյեմբերի 20-ից ԵՏՀ կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 7-ի N 144 որոշմամբ, տարածվում է 2017 թվականի նոյեմբերի 15-ից ծագող իրավահարաբերությունների վրա, 2018 թվականի հուլիսի 30-ից գործողության մեջ դրված խմբագրությունում, ԵՏՀ կոլեգիայի 2018 թվականի հուլիսի 17-ի N 115 որոշմամբ, տարածվում է 2018 թվականի հուլիսի 15-ից ծագող իրավահարաբերությունների վրա).
գ) մինչև 2016 թվականի նոյեմբերի 15-ը Միության տարածքում թույլատրվում է այն արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ բացթողումն առանց արտադրանքի համապատասխանության պարտադիր գնահատման մասին փաստաթղթերի և համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով) մակնշման, որը, մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը, ենթակա չի եղել համապատասխանության պարտադիր գնահատման՝ Միության իրավունքի մաս կազմող ակտերի կամ անդամ պետության օրենսդրության համաձայն.
դ) սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է մինչև դրա ամբողջական իրացումն այն անդամ պետության տարածքում, որտեղ այդպիսի արտադրանքը բաց է թողնվել շրջանառության մեջ.
2. Ռուսաստանի Դաշնության կառավարությունն անդամ պետությունների հետ համատեղ պետք է մշակի և մինչև 2015 թվականի հուլիսի 15-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ներկայացնի՝
ա) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու ու կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ նմուշների ընտրության կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի նախագիծ.
բ) այն արտադրանքի ցանկի նախագիծը, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի ներկայացմամբ։
3. Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունն անդամ պետությունների առողջապահության նախարարությունների հետ համատեղ պետք է մշակի և մինչև 2015 թվականի հունիսի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ներկայացնի՝
ա) հաշվետու օրացուցային տարվա ընթացքում իրացված ծխախոտային արտադրատեսակների և դրանցից արտազատված նյութերի բաղադրության մասին տեղեկություններ պարունակող հաշվետվության ձևի նախագիծ, որն առողջապահության ոլորտում անդամ պետության լիազոր մարմին է ներկայացվում արտադրողի, վերահսկող կազմակերպության և (կամ) ներմուծողի կողմից։
բ) ծխախոտային արտադրատեսակների օգտագործումից առաջացող վնասի մասին նախազգուշացումների էսքիզների նախագծերը և ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա դրանց զետեղման պարամետրերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
01.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2021 թվական: