ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 614-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԼՎԱՑՔԱՏԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 88,221,640 դրամ ընդհանուր արժողությամբ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լվացքատան կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
22.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 614-Ա որոշման |
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լվացքատան կառուցում»
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում կառուցել լվացքատուն: Լվացքատունը կառուցվում է Քյուրքչյան մանկատան սաների և Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի վանաբնակ միաբանների, վանքում ժամանակավոր ապաստանող ուխտավորների կարիքների համար: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակները |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի,տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը (բարեգործները) |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն |
4. |
Ծրագրի կատարողը |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401: |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի: Հոգևոր՝ եկեղեցաշինական: |
6. |
Ծրագրի բյուջեն |
88, 221,640 դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Քյուրքչյան մանկատան սաներ, ուխտավոր ժողովուրդ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
21 հուլիս, 2021 թ. - 21 հունիս, 2022 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում կառուցել Լվացքատուն: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 88, 221, 640 դրամ, որից՝ 1. Քանդման աշխատանքներ - 327,540 դրամ: 2. Երկաթ-բետոնային աշխատանքներ - 1,702,085 դրամ: 3. Քարային աշխատանքներ - 931,075 դրամ: 4. Միջնորմներ - 382,611 դրամ: 5. Հատակներ - 7,015,655 դրամ: 6. Բացվածքներ - 5,157,162 դրամ: 7. Տանիք - 866,781 դրամ: 8. Հարդարման աշխատանքներ - 4,857,836 դրամ: 9. Ինժեներական ցանցերի մոնտաժման աշխատանքներ - 30,728,715 դրամ:
Ներմուծվող նյութերի և սարքավորումների արժեքը կազմում է 36,252,180 դրամ: Ծրագրի իրականացման ժամկետը 21 հուլիս, 2021 թ. - 31 հուլիս, 2022 թ. |
10. |
Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում լվացքատան շենքի կառուցում: Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 88, 221,640 դրամ: Ընդհանուր աշխատանքների գումարը կազմում է 51,969,460 դրամ: Ներմուծվող նյութերի և սարքավորումների արժեքը կազմում է 36,252,180 դրամ: Ծրագրի իրականացման ժամկետը 21 հուլիս, 2021 թ. - 21 հուլիս, 2022 թ. |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
նախատեսված չեն |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
չի նախատեսվում |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն |
Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
22.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |