ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 2021 թվականի N 916-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի և «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 25-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն հանձնել՝
1) Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաշվեկշռում հաշվառված՝ 360․0 հազ. դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով 1 միավոր ազդանշանային համակարգ (TBD-GA-20001m)՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը,
2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաշվեկշռում հաշվառված՝ 1,080․0 հազ. դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով 3 միավոր ազդանշանային համակարգ (TBD-GA-20001m)՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությանը.
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության հետ կնքել նվիրատվության պայմանագրեր և ապահովել որոշման 1-ին կետում նշված գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|