ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2021 թվականի N 1053-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին ենթակետով՝
«7.1) ընտանեկան կամ սոցիալական նպաստի կամ հրատապ օգնության անկանխիկ եղանակով վճարման կարգը` համաձայն N 8.1 հավելվածի.».
2) որոշման N 3 հավելվածի N 4 ձևը՝
ա․ 23-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 23.1-ին կետով՝
« |
|
»: |
բ․ 53-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 54-րդ և 55-րդ կետերով՝
« |
|
»: |
3) որոշման N 8 հավելվածի՝
ա. 27-րդ կետը «վճարման» բառից առաջ լրացնել «կանխիկ» բառով,
բ. 30-րդ կետի «վճարման ցուցակի» բառերը փոխարինել «կանխիկ վճարման ցուցակի (այսուհետ` վճարման ցուցակ)» բառերով,
գ. 47-րդ կետը «ցուցակները» բառից առաջ լրացնել «վճարման» բառով.
4) որոշման N 13 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման հավելվածում ներառված Ծառայության տարածքային կենտրոնները յուրաքանչյուր ամիս ընտանիքների անապահովության գնահատման համակարգի կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպությանն (այսուհետ՝ Կազմակերպություն) են տրամադրում տեղեկատվություն նպաստառու ընտանիքների, անձանց և նրանց նպաստի չափի մասին, որոնց հիման վրա Կազմակերպությունը կազմում և Ծառայությանն է տրամադրում նպաստների ֆինանսական միջոցների մասին նախնական հայտ-պահանջագրերը: Ծառայությունը կազմում և Ֆինանսական միջոցների մասին հայտ-պահանջագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:».
5) որոշումը լրացնել N 8.1 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
24.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականիհունիսի 24-ի N 1053-Ն որոշման
«Հավելված N 8.1 ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԿԱՄ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են ընտանեկան կամ սոցիալական նպաստների (այսուհետ` երկուսը միասին` նպաստ) կամ հրատապ օգնության անկանխիկ եղանակով վճարման հետ կապված հարաբերությունները:
2. Նպաստի անկանխիկ եղանակով վճարելը նպաստի գումարը գանձապետական համակարգի միջոցով նպաստ ստացողի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածի 1-ին մասում նշված սոցիալական ապահովության հաշվին (այսուհետ` հաշիվ) փոխանցելն է:
3. Հրատապ օգնության անկանխիկ եղանակով վճարելը հրատապ օգնության գումարը գանձապետական համակարգի միջոցով հրատապ օգնություն ստացողի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասում նշված միանվագ դրամական վճարների հաշվին (այսուհետ` հաշիվ) փոխանցելն է:
4. Նպաստը կամ հրատապ օգնությունն անկանխիկ եղանակով ստանալու նպատակով ընտանիքի չափահաս անդամներից մեկը (այսուհետ` դիմող) իր բնակության վայրն սպասարկող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման հավելվածում ներառված միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) տարածքային կենտրոն (այսուհետ՝ տարածքային կենտրոն) է ներկայացնում գրավոր դիմում, որով ընտրում է Ծառայության հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ սոցիալական ապահովության կամ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկը (այսուհետ՝ բանկ): Ընդ որում ներկայացված դիմումը ստորագրվում է ընտանիքի բոլոր չափահաս անդամների կողմից, իսկ հաշիվը բացվում է դիմողի անունով:
5. Դիմողն իրավունք ունի ցանկացած ժամանակ դիմելու տարածքային կենտրոն` նպաստը կամ հրատապ օգնությունը ստանալու եղանակը կամ բանկը փոխելու համար:
6. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դիմումի բացակայության դեպքում նպաստը կամ հրատապ օգնությունը վճարվում է կանխիկ եղանակով։
7. Տարածքային կենտրոնի աշխատողը սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դիմումներում առկա տեղեկատվությունը ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազա է մուտքագրում դիմումը ստանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում:
8. Նպաստն անկանխիկ եղանակով վճարվում է Ծառայության հետ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգի կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպության կողմից Ծառայությանը տրամադրված էլեկտրոնային ցուցակների հիման վրա:
9. Հրատապ օգնությունն անկանխիկ եղանակով վճարվում է Ծառայության հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգի կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպության կողմից Ծառայությանը տրամադրված էլեկտրոնային ցուցակների հիման վրա:»:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Թորոսյան |
24.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2021 թվական: